Տավուշի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ. իրազեկում

Հուլիսի 15-ին՝ ժամը 09:30-ից մինչև 17։30 ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան, Նալբանդյան, Երևանյան, Բերդ համայնքի Բերդ քաղաքի Լևոն Բեկի, Թումանյան, Թեհլերյան, Ալեք Մանուկյան, Տավուշեցու, Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Սարալանջի փողոցներում, Չինչին, Նավուր և Իծաքար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Արմատների արժևորում Բերդում

Ըստ սերնդեսերունդ փոխանցված ավանդության՝ 1757թ․ Արցախի Խաչենի մելիքությունից Մելիք Մխիթարը որդու՝ Թումանի հետ տեղափոխվել է Տավուշ։ Այնուհետև Թումանը մասնակցել է այժմյան Բերդի զարգացմանը և դարձել Բերդի տանուտեր։

Բերդի Թումանյաններն աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ, արդարամտությամբ, քաջությամբ և հայրենասիրությամբ։ Ներկայիս Թումանյանները ոչնչով չեն զիջում իրենց ազնվական ապուպապերին և պատվով շարունակում են հայկական և տոհմական ավանդույթները՝ դաստիարակելով և կրթելով Թումանյաններին արժանի սերունդներ և հետնորդներ։

Տեղեկատվություն միջոցառման մասին

  • Հուլիսի 12, ժամը 11։00 – Հարգանքի տուրք Բերդի հին գերեզմանատանը գտնվող Թումանյանների տոհմական դամբարանում և հոգևոր կարգ հարակից` Թումանյանների կողմից կառուցված Սուրբ Սարգիս մատուռում։
  • Ժամը 13։00 – միջոցառում Բերդի «Շանս +» հանդիսությունների սրահում բաղկացած 2 մասից, «Թումանյանների պատմությունը», ապա «Նշանավոր Թումանյանները» խորագրերով։
  • Ժամը 16։30 –  Թումանյանների տոհմածառի հանդիսավոր բացումը «Շանս +» հանդիսությունների 2-րդ սրահում։
  • Ժամը 18։00 – Տոնախմբություն՝ «Շանս +» հանդիսությունների 1-ին սրահում։




Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ. իրազեկում

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ներքին Կարմիրաղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։




Դիլիջանում ճոպանուղի կկառուցվի զբոսաշրջային վայրերի բարեկարգման ծրագրի շրջանակներում

Հայաստանի և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև կստորագրվի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի վարկային համաձայնագիրը. կառավարությունը հավանություն տվեց նախագծին։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի զբոսաշրջային 20 ուղղություններից 7-ին՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս և Եղեգիս քաղաքներում։

Յուրաքանչյուր կլաստերի բարեկարգումը կներառի տեղական առանձնահատկություններ. օրինակ, Ջերմուկում՝ բնության պահպանության միջոցառումներ, Դվինում՝ հուշարձանների վերականգնում, Գյումրիում՝ ավանդական արհեստների զարգացում և այլն: Զարգանալու են նաև ենթակառուցվածքները, այդ թվում՝ կառուցվելու է Դիլիջանի ճոպանուղին, ինչպես նաև իրականացվելու է զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների վերապատրաստում։

Ծրագրի ընդհանուր արժեքը 120 մլն 500 հազար եվրո է, որից 24 մլն 100 հազար եվրոն ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է։

Դիլիջանում կկառուցվի ճոպանուղին Դիլիջանի կենտրոնը կապելով Թախտա թաղամասի հետ։

Ծրագիրը կշարունակվի մինչև 2030 թվականի ավարտը:




6,6 մլն դրամ կհատկացվի հեղեղումների պատճառով գյուղատնտեսության ոլորտում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին՝ ստացած վնասի համար

Գործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։
Որոշմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերը, ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում է շուրջ 6,6 մլն դրամ։

Որոշմամբ առաջարկվում է 1022 Գյուղատնտեսության խթանման ծրագրի 12001 «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» միջոցառման չծախսված միջոցներից 6,6 մլն դրամ տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը։ Միջոցառման իրականացման համար ոչ ֆինանսական ցուցանիշ է սահմանվել աջակցություն ստացող տնտեսավարողների թիվը՝ 19 շահառու։

Որոշմամբ կապահովվի hորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով աղետի գոտիների տարածքներում տուժած, սակայն տարբեր պատճառներով փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից դուրս մնացած և չօգտված գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին պատճառված վնասի դիմաց փոխհատուցման ֆինանսավորումը։




Հուլիսի 5-ը Հաղթանակ գյուղում կրկնակի տոներ են․ նշվեց գյուղի հիմնադրման 76-ամյակը

Հուլիսի 5-ին Հաղթանակ գյուղում նշվեց գյուղի հիմնադրման 76-ամյակը

Դհոլահարների համազարկով Հաղթանակ գյուղում մեկնարկում են գյուղի հիմնադրման օրվա առթիվ միջոցառումները։ Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղում արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը նշում են նաև գյուղի հիմնադրման օրը։ Այս տարի Հաղթանակի հիմնադրման 76 ամյակի միջոցառումները մեկնարկեցին հանուն հայրենիքի զոհված հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Նախորդ տարի գյուղի հիմնադրման առիթով Հաղթանակի բարձունքին տեղադրվեց Հայաստանի պետական դրոշը՝ 24 մետր բարձրությամբ։ Դրոշի վերխոյացման խորհուրդը պետական խորհրդանիշների արժևորումն է, ինչին էլ այսօր ծառայում է այն։ Գյուղի բարձունքին Հաղթանակի տաղանդաշատ երիտասարդներն են մշակութային կատարումներով՝ գովերգելով հայրենիքը, հավատը, կրթությունն ու աշխատանքը։

Հաղթանակը Դեբեդ գետի աջափնյակում է գտնվում։ Խորհրդային միության տարիներին այն եղել է Թումանյանի անվան սովետական տնտեսությանը կից ավան, որից հետո ստացել է գյուղական բնակավայրի կարգավիճակ ու այժմ էլ Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում է։

Հուլիսի 5-ը հաղթանակցիների օրացույցում կրկնակի տոներ են՝ Սահմանադրության օրն ու գյուղի օրը, որն ավանդույթի ուժով նշվելու է ամեն տարի։

 

Լուսանկարները՝ Շաքե Ավագյանի։




Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է։ 2020 թվականից կնքված պայմանագրով նախատեսված Դովեղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու։

Ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետները, տեղական ինքնակառավարման մարմինների, նախագծողների ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների և նոր կապալառու ընկերության ներկայացուցիչներն ու ինժեներական անձնակազմը շրջայց են կատարել Տավուշի մարզի Դովեղի դպրոցի շինարարության հրապարակում, տեղում հստակեցրել նախատեսվող աշխատանքների հետ կապված բոլոր հարցերը։

Կոմիտեի նախագահը հանձնարարել է շինարարական աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով, դպրոցի շենքի և հենապատի կառուցումն իրականացնել զուգահեռաբար՝ կանխելով առաջած ռիսկերը։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկվել է վնասված ճանապարհի վերականգնումը ևս առաջիկայում նախատեսվող շինարարական աշխատանքներում ներառելու հնարավորությունը։

Դովեղի դպրոցի շինարարության համար պատասխանատու նախկին կապալառուն աշխատանքներն իրականացրել էր ժամկետների կոպիտ խախտումներով և նախագծից ու պահանջվող որակից շեղումներով, ինչը փաստագրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Արդյունքում կոմիտեն, հաշվի առնելով նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի միջնորդագիրը՝ Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կազմակերպության լիցենզիայի կասեցման վերաբերյալ, միակողմանի լուծել էր կնքված պայմանագիրը։ Նախկին կապալառուի հետ կնքված պայմանագրի լուծումն ընկերությունը բողոքարկել էր դատական կարգով։ Դատարանը մերժել է Քաղաքաշինության կոմիտեի դեմ ուղղված պահանջները՝ հօգուտ կոմիտեի կայացնելով վճիռ։

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝

Դովեղն ահազանգում է

Սահմանամերձ Դովեղի բնակիչ, լրագրող Թաթուլ Հակոբյանի ահազանգը




Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Սպորտային-պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթ-փառատոնը Նոյեմբերյանում

Նոյեմբերյանի համայնքապետարանի և Պարի ու սպորտային պարերի համահայկական խորհրդի համագործակցությամբ hունիսի 29-ին Նոյեմբերյան քաղաքում անցկացվեց համայնքի առաջին սպորտային-պարահանդեսային մրցույթ-փառատոնը, որը մեկ վայրում էր համախմբել Երևանի, Գյումրիի, Աշոցքի, Մեղրիի, Թբիլիսիի և Նոյեմբերյան համայնքի պարային խմբերին՝ ստեղծելով ջերմ, մրցակցային և տոնական մթնոլորտ։

Փառատոնի ավարտին հաղթող թիմերն արժանացան հավաստագրերի, գավաթների և հուշանվերների։

Ներկայացնում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։