Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի մարտի 21-ի թիվ 36 որոշմամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարարական կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն)։  Դիլիջան համայնքի ղեկավարի՝ 2006 թվականի մարտի 29-ի թիվ 238 որոշմամբ՝ վերոնշյալ մանկապարտեզի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է վերոնշյալ Կազմակերպությանը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մանկապարտեզի տարածքը Կազմակերպությանը տրամադրելուց հետո, այն չի օգտագործվել, իսկ իրավասու համայնքային պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել գույքը համայնքին վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքում՝ գույքը մնացել է անհատույց օգտագործման իրավունքով ծանրաբեռնված և համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքը լիարժեք տնօրինելու հնարավորությունից:

Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև քննչական հետևողական աշխատանքի արդյունքում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարարական կազմակերպության ղեկավարի և Դիլիջան համանքի ղեկավարի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է համայնքին։

Վճիռը հրապարակման պահից մտել է օրինական ուժի մեջ։




Դիլիջանում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Դիլիջան քաղաքի հուշահամալիրի` Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարի մոտ, տեղի է ունեցել հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Դիլիջանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել է «Կոմիտասը մենք ենք» խորագրով միջոցառումը»:




Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քայլերթ Նոյեմբերյանում

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է. օրվա առիթով հարգանքի տուրք է մատուցվել Տավուշի մարզի համայնքներում:

Նոյեմբերյան համայնքում առավոտյան մեկնարկեց ավանդական քայլերթը` ի հիշատակ և ոգեկոչում Հայոց ցեղասպանության նահատակների:




Բերդ համայնքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Բերդ համայնքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները, ուժային կառույցների ներկայացուցիչները, այլ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման արարողություն է կատարել:

Բերդի համայնքապետարանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

Նշենք, որ Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում այսօր ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ:

Լուսանկարները` Բերդի համայնքապետարանի:

 




Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթ Իջևանում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթ Իջևանում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում մարդկանց բազմությունը լուռ քայլերթով շարժվեց Հայոց Ցեղասպանության հուշակոթող՝ ի հիշատակ և ոգեկոչում մեր զոհերի։

Քայլերթին համընթաց ընթանում էր Սուրբ Պատարագը՝ Ցեղասպանության նահատակներին նվիրված բաց խորանում։

Երթի մասնակիցները հավատացած են` յուրաքանչյուրիս պարտքն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:




Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Կառավարությունն 111,5 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզում անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար

Կառավարությունն 111,5 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզում անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:

Անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է 2025 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում և փոփոխություն նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ Տավուշի մարզպետի աշխատակազմին կհատկացվի 111,549 հազար դրամ՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար։




«Դեբեդը հանկարծ հունից դուրս չգա»․ բնակիչներն ահազանգում են

Դեբեդ գետի ափամերձ գոտում գտնվող՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Լոռու մարզի Ալավերդի համայնքների բնակավայրերը, Դեբեդ գետն օգտագործում են որպես ոռոգման աղբյուր։ Բնակիչներն ահազանգում են՝ գետն աղտոտվում է արդյունաբերական թափոններով, որի պատճառով իրենք մեծ նյութական վնասներ են կրել, վնասվել են այգիները, գյուղատնտեսական նշանակության հողերը։ Առկա խնդիրներին գումարվեց նաև 2024 թվականի մայիսին տեղի ունեցած աղետը․ ջրեղեղի հետևանքով խնդիրների շրջանակն ընդլայնվեց։ Խափանվել էր ոռոգման համակարգը, ինչը պատճառ դարձավ երաշտի։ Ոռոգման նոր շրջանին ընդառաջ, արձագանքելով տեղի բնակչության մտահոգություններին, հետաքրքրված ու մտահոգ լրատվամիջոցները Դեբեդի հովտում ծանոթացան մարդկանց խնդիրներին, կրած վնասներին և Դեբեդ գետի էկոհամակարգի պահպանման առկա կարիքներին։

Բնակիչերը հիշեցնում են՝ Դեբեդն իրենց համար կենսական նշանակություն ունի, գետն է իրենց բարեկեցության կարևոր գործոնը, գետն է, որ ոռոգում է իրենց այգիներն և ապահովում գյուղերի հողատարածքների խոնավությունն ու բերրիությունը։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը» բնակիչների ահազանգերի հետքերով սկսել է հանրային արշավ, որի շրջանակում կազմակերպվել էր մեդիա տուր՝ «ՀՀ Կառավարությու՛ն, անհրաժեշտ է մշակել Դեբեդ գետի էկոհամակարգի պահպանման և հոգատարության ազգային ռազմավարություն» ուղերձով։ Ուղերձը մշակվել է մարդկանց խնդիրների ու առաջարկների հիման վրա։

«Վերջին բարձրաձայնումներից հետո, որ տեղի ունեցավ 2023 թվականին, երբ որ մեծ աղտոտում եղավ գետում և բնակիչները վնասներ էին կրել, որոշում կայացվեց քննարկումներ իրականացել բնակչության հետ հասկանալու՝ ինչպես լուծել խնդիրները։ Եզրահանգումն այն է, որ պետք է պետական ռազմավարություն մշակվի Դեբեդ գետի էլոհամակարգի պահպանման համար, և քննարկումները սկսել էին մինչև ջրհեղեղը, որն էլ եկավ ապացուցելու, որ խնդիրներն ավելի լայն են», – նշում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Տեղումների հետևանքով Դեբեդ գետը վարարել է, գետի մակարդակը զգալիորեն բարձրացել։ Մարդիկ անհանգստանում են՝ Դեբեդը հանկարծ հունից դուրս չգա։

Վերջին տեղումներից սարերի ձյան շերտն ավելացավ: Իսկ մեր լեռնաշխարհը խոցելի է դառնում հեղեղումներից, երբ առատ տեղումները համընկնում են եղանակի կտրուկ տաքացմանը. ձյան առատացած հալոցքը կամ սելավի է վերածվում կամ ջրհեղեղի:




«Մանկավարժական մտքի փառատոնն» Իջևանում․ ուսուցիչներն ու աշակերտները ներկայացնում են իրենց լավագույն փորձը

8-րդ անգամ մեկ հարկի տակ՝ այս անգամ Տավուշի մարզում՝ Իջևանում հավաքվել էին հանրապետության մարզերի, Երևանի դպրոցներից ուսուցիչներ ու աշակերտներ, ովքեր «Մանկավարժական մտքի փառատոնում» ներկայացնում են իրենց լավագույն փորձը։ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը հյուրընկալելով փառատոնը, ընդունել է տասնյակ դպրոցների հարյուրավոր աշակերտների և ուսուցիչների։ Փառատոնում մանկավարժներն ու աշակերտները ներկայացնում են իրենց գործունեությունը, փորձն ու գաղափարները։ Հրազդանի 2-րդ դպրոցի 8-րդ դասարանցիները ստեղծել են խաղեր, որոնք ծանոթացնում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։

Բացի դպրոցներից, միջոցառմանը մասնակցում են նաև կրթական կառույցներ․ դասարան-տաղավարներից մեկում «Վիզուալ Հայաստան» հիմնադրամն է՝ իր «Աշխարհացույց» ծրագրով։ Տավուշի մարզի մանկավարժները գտնվելով կրթական նոր չափորոշիչների առանցքում, կուտակած փորձառություն և ասելիք ունեն․ սա էր փառատոնն Իջևանում անցկացնելու նախադրյալը։

Փառատոնը հաջորդիվ կկազմակերպվի այլ մարզերում՝ դարձյալ մեկտեղելով Հայաստանի մանկավարժական համայնքին, ապահովելով փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և համագործակցության հնարավորություններ։




Գոշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Գոշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։