Գոշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում
Ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Նոյեմբերյանում կանանց միամսյակի միջոցառումների շարքը եզրափակվեց գործարար կանանց հետ հանդիպմամբ
Ապրիլի 7-ին Նոյեմբերյանի Արվեստի դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում համայնքի գործարար կանանց հետ՝ «Գործարար կանանց ստեղծագործ միտքը՝ համայնքի զարգացման ներուժ» թեմայով։
Հանդիպման մասին պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։
Առողջ ու ակտիվ ժամանց` Ենոքավանում
Հայաստանից, Վրաստանից ու Ռուսաստանից հայ ու արտասահմանցի մարզիկները սպորտային երկու հագեցած օր ունեցան Ենոքավանում։ 2-րդ անգամ է Ենոքավանը հյուրընկալում մարզիկներին՝ Յելլ սպորտ ֆեստթի շրջանակում։
«Երկրորդ տարին ենք անցկացնում այս փառատոնը, արդյունքները տպավորիչ են ու ոգևորող։ Փորձում ենք փառատոնը դարձնել գեղեցիկ ավանդույթ՝ ամեն տարի կազմակերպելով և նոր մարդկանց ներգրավելով»,- նշում է միջոցառման կազմակերպիչ Իլյա Ցիգանգովը։
Սպորտային փառատոնը շատերին էր գրավել իր բազմազանությամբ ու առաջարկվող ժամանցային ծրագրերով․ ներառվել էին տարբեր հետաքրքրություններ՝ արկածային տուրեր, մրցավազք, թիմային այլ խաղեր։ Երկորդ օրը Իջևանի գինու և կոնյակի գործարանից մասնակից մարզիկները հեծանիվով հաղթահարցին Իջևան-Ենոքավան ճանապարհը։
Հաղթող ու լավագույն արդյունքներ գրանցած հեծավորդների համար խրախուսական նվերներ էին նախատեսել Իջևանի գինու և կոնյակի գործարանն ու Յելլ էքստրիմ պարկը։ Վրաց հեծանվորդ Նիկա Ցիրեկիձեն առաջինը հատեց սպասված վերջնակետը:
«Մեր ճանապարհը հետաքրքիր փորձություն էր՝ վերելքներ ենք հաղթահարել ու անցել ոլորաններով։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում, կարող եմ ասել, որ այստեղ հեծանվավազքը կարող է զարգանալ՝ պայմաններ կան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ընկերներին ջերմության և հյուրընկալության համար։ Այս փառատոնը սպորտի միջոցով նպաստում է ժողովուրդների կապի ամրապնդմանը»,- մեզ հետ զրույցում ասաց հեծանվավազքի հաղթող Նիկա Ցիրեկիձեն։
«Յելլ սպորտ ֆեսթը» առողջ ու ակտիվ ժամանցի, սպորտային բարիքների շուրջ՝ առողջ ու մարզական միջավայրում, մարդկանց կհամախմբի արդեն հաջորդ տարի։
Ապրիլի 7-ին սահմանապահ Բերդավան գյուղի Գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ մայրությանն ու գեղեցկությանը նվիրված միջոցառում։ Տոնը նշվեց զգացմունքային շեշտադրումներով ու համայնքին բնորոշ ջերմությամբ։
Գեղագիտական կենտրոնի սաների մասնակցությամբ ներկայացվեց մշակութային ծրագիր՝ երաժշտական, պարային կատարումներով, գրական-գեղարվեստական հատվածներով, որոնք արտացոլում էին ընտանիքի արժեքը, կնոջ նկատմամբ հարգանքի գաղափարը։
Մայրության և գեղեցկության տոնի միջոցառումները տեղի են ունեցել նաև Տավուշի մարզի այլ համայնքներում։
Խաչարձանում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում
Ապրիլի 8-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Քո իրավունքը | պատասխանում ենք Ձեր հարցերին
«Քո իրավունքը» հաղորդաշարի շրջանակում պատասխանում ենք ձեր բարձրաձայնած հարցերին: Ունե՞ք իրավաբանական հարց կամ խորհրդակցելու կարիք։ Ուղարկեք այն մեզ, և մեր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վիկտորյա Սիմոնյանը, կպատասխանի ձեր հարցերին հաջորդ թողարկման ընթացքում։
Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:
Տղերքը․ Հենզել Բաղդասարյան
«Նրա առաքելությունն էր Հայրենիքին ծառայելը»․ Հենզել Բաղդասարյան
Հենզել Սաշիկի Բաղդասարյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 9-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Սաշիկ և Ռոզա Բաղդասարյանների ընտանիքի երրորդ որդին էր։ Դեռ մանկուց աչքի է ընկել իր աշխույժ ու հետաքրքրասեր բնավորությամբ։ Տան փոքրն էր, և նրա շուրջը միշտ սեր ու ջերմություն էր։
1988-1998 թվականներին սովորել է Պառավաքարի միջնակարգ դպրոցում։ 90-ականների Արցախյան շարժման տարիներին, դեռ պատանի Հենզելը, հայրենիքի նվիրյալների կողքին կանգնած, օգնում էր զինամթերք բեռնաթափել։ Այդ տարիներին նրա մեծ սերը երգն էր։ Չունենալով երաժշտական կրթություն՝ ինքնուրույն սովորել է ակորդեոն նվագել ու տարիներ անց արդեն հիանալի երգում և նվագում էր։
Դպրոցն ավարտելուց հետո Հենզելը զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության՝ Արցախում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել որպես լավագույն նշանառու, արժանացել է շնորհակալագրերի։
2005 թվականին որոշում է շարունակել իր ծառայությունը՝ անցնելով պայմանագրային զինվորական ծառայության։ Նա մեծ պատասխանատվությամբ էր մոտենում հայրենիքի պաշտպանի առաքելությանը։ Իր ծառայության ընթացքում Հենզելը բազմաթիվ մեդալների է արժանացել։ 2006 թվականին հաջողությամբ անցել է դիպուկահարների հատուկ դասընթաց Երևանում, որից հետո ավելի հաճախ էր բացակայում տնից՝ հերթապահելով ու մասնակցելով կարևոր առաջադրանքների։
Հետախույզ-դիպուկահարի մասնագիտությունը նրա համար ոչ միայն աշխատանք էր, այլև կոչում։ Տարիների ընթացքում Հենզելը անցել է բազմաթիվ վերապատրաստումներ, որոնցից վերջինը՝ 2019 թվականին Չինաստանում։ Վերադառնալով՝ շարունակել է ծառայությունը հատուկ նշանակության զորքերում, մասնակցել է Տավուշյան մարտերին: 16 տարի եղել է թշնամու ահ ու սարսափը։ Ասում են՝ մեկ փամփուշտով խոցել է երկու թիրախ…
2020 թվականի սեպտեմբերի 17-ին Հենզելը գտնվել է արձակուրդում։ 10 օր անց սկսվում է 44-օրյա պատերազմը։ Նա չէր կարող մնալ տանը. անմիջապես միանում է մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 5-ին՝ Ջրականում, Հենզել Բաղդասարյանը ընկավ հերոսաբար՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով հայրենի հողը։ Նրա մարմինը գտնվեց միայն 5 ամիս անց…
Հենզել Բաղդասարյանի կյանքն ու կենսագրությունը նվիրումի, արիության ու հայրենասիրության մասին են։
Թեղուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում
Ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը նվիրված միջոցառում անցկացվեց Նոյեմբերյանում
Հայ և հույն ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն` պատմական, մշակութային:
Նոյեմբերյան համայնքի մի շարք բնակավայրերում ապրում են բազմաթիվ հունահայկական ընտանիքներ և պահպանում են իրենց ազգային ավանդույթները:
Մարտի 31-ին Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում-ցուցահանդես` նվիրված հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը:
Հայ-հունական բարեկամության միջոցառմանը մասնկացում էին Նոյեմբերյանի և Կողբի Մշակույթի կենտրոնները, Նոյեմբերյանի Երաժշտական և Արվեստի դպրոցները:
Միջոցառման ավարտին իր շնորհակալական խոսքն ուղղեց Նոյեմբերյանի տարածաշրջանի «Օլիմպոս» հունական համայնքի նախագահ Թամարա Թամազյան-Լազարիդուն: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ:
«Տղերքը» հաղորդաշարն պատմում է 44-օրյա պատերազմում անմահացած տավուշեցի Արայիկ Էդիլյանի մասին։
Կյանքի հանդեպ նրա նվիրվածությունն ու ճկունությունը փոխանցվել են նաև ծառայության ընթացքում։ Արայիկը գերազանց է կատարել իր պարտականությունները հրետանային դիվիզիոնում։
——
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Արարատի Էդիլյանը ծնվել է 1995 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Մանկությունից աչքի է ընկել իր բազմակողմանի ունակություններով։ Սովորել է Իջևանի թիվ 1 հիմնական, ապա՝ ավագ դպրոցում։ Երաժշտության նկատմամբ սերը նրան տարել է երաժշտական դպրոց, որտեղ նվագել է տարբեր երաժշտական գործիքներ։ Սակայն Արայիկը միայն արվեստասեր չէր, նա մեծ սիրով զբաղվել է նաև սպորտով՝ ըմբշամարտով, քիքբոքսինգով։
Կյանքի հանդեպ այս նվիրվածությունն ու ճկունությունը փոխանցվել են նաև ծառայության ընթացքում։ Արայիկը գերազանց է կատարել իր պարտականությունները հրետանային դիվիզիոնում։
2020 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ պատերազմն արդեն ընթանում էր, Արայիկը առանց երկմտելու մեկնել է Արցախ՝ միացել Մատաղիսի պաշտպանությանը։ Պատերազմի դաշտում նա արագ յուրացրել է հրետանավորի հմտությունները, կռվել հավասար՝ ոչ միայն իր, այլև սպաների գործը կատարելով։ Ականատեսները հիշում են նրան որպես մարտիկ, որը ոչ միայն պայքարում էր, այլև երգում՝ պահելով զորքի մարտական ոգին։
Հոկտեմբերի 13-ին Արայիկ Էդիլյանը անմահացավ՝ հավերժ դառնալով մեր ժողովրդի հերոս զավակներից մեկը։ Շարքային Էդիլյանը հետմահու պարգեւատրվել է մարտական ծառայություն մեդալով: