Աչաջրի տարածքում հրդեհ է բռնկվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ

Կոթիում այրվել է անասնագոմի տանիքը։

Մարտի 12-ին, ժամը 18:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 22:38-ին: Այրվել է խոտածածկ տարածք․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է էկոպարեկային ծառայության 3 աշխատակից:

Կարդացեք նաև ՝

Հրդեհ

Զգուշացիր հրդեհից

Անվտանգությունը հրդեհի ժամանակ




Սարիգյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում

Մարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։




Մեր բարբառն ու բարքերը․ գարնանային թողարկում

Մեր բարբառն ու բարքերը․ գարնանային թողարկում

Գարնանային այս գեղեցիկ օրով Ձեզ համար լավ տրամադրություն ենք բերել՝ տավուշյան բաղադրիչներով։

Իջևանյան զրույցների հերթական փաթեթը, մարտի 8-ի չկրկնվող պատմություններն ու լեգենդար արտահայտությունների մասին պատմում է մեր Հրանտ Ղազումյանը։
Դիտեք մինչև վերջ․ հետաքրքիրը վերջում է։




Կինն է ընտանիքի ու հասարակության ջերմությունը․ մարտի 8-ը նշվել է Բերդ համայնքում




Հելունագործություն՝ կյանքը գունեղ ու ներդաշնակ դարձնելու միջոց

«Եթե սիրով աշխատես` հաջողությունն անխուսափելի կլինի»․ այգեձորցի Ասյայի կյանքի փորձն ու խոսքը` տեսանյութում:




Սևքարում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում

Մարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Սեր ու կյանք Այգեձորում

Սեր ու կյանք Այգեձորում

Վերջին տարիներին գյուղում հարսանյաց աղմուկ չէր լսվել․ գյուղի նորակառույց եկեղեցում 2 տարի անց առաջին պսակադրությունն է կատարվում։ Այգեձորցի Արտյոմն ու Լիլիթը Սբ. Հովհաննես եկեղեցու առաջին պսակադրվողներն են։




Ավտովթար՝ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ 4 անձ տեղում մահացել է

Մարտի 4-ին, ժամը 00։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։




Բուն Բարեկենդանն Այգեձորում

Բուն Բարեկենդանն Այգեձորում

Բարեկենդանն ազգային ուրախ տոնակատարությամբ՝ երգերով, պարերով և իհարկե հետաքրքիր խաղերով նշվել է սահմանամերձ Այգեձորում։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան։




Դիմակայուն Տավուշ

Մեր առաջնային նպատակը Տավուշի մարզն առավել անվտանգ, դիմակայուն ու ռիսկերի կառավարմամբ՝ կայուն զարգացող դարձնելն է, մարդկանց կյանքը բարելավելն ու կյանքի որակը բարձրացնելը:

Հայի ամեն մի սերունդ իր բաժին մեծ երկրաշարժն ու պատերազմն է ունենում: Մանր մունր, միշտ մի աղետ մի վնաս գալիս են մեզ անպակասը՝ չհաշված:

Եվ մենք պարզապես դատապարտված ենք դիմակայուն լինելու:
Իրազեկ ու պատրաստված դիմակայուն անհատ-քաղաքացի, դիմակայուն ընտանիք, դիմակայուն համայնք, դիմակայուն մարզ և դիմակայուն երկիր-հայրենիք-պետություն:

 

Նշանաբանը.

Ով իրազեկված է, նա պաշտպանված է:

Մենք հստակ պատկերացնում ենք, որ միայն իրազեկված ու պատրաստված, ակտիվորեն ներգրավված բնակչությամբ կկարողանանք կառուցել աղետակայուն, դիմակայուն, անվտանգ ու պաշտպանված, կայուն զարգացող երկիր:

Նվազեցնել աղետների, կլիմայի փոփոխության և այլ մարտահրավերների ու ճգնաժամերի, մասնավորապես՝ պատերազմի քաղպաշտպանական ռիսկերը՝ բոլոր մակարդակներում, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության շրջանում, հանրային իրազեկման և պատրաստվածության բարձրացման, դիմակայունության և անվտանգության մշակույթի ձևավորման ու մանրակրկիտ մշակված պլանները կյանքի կոչելու միջոցով :

Տավուշի մարզին սպառնացող վտանգների ինչ պատկեր ունենք այսօր․

• Տավուշի մարզին պատուհասել ու սպառնում են բնական ու տեխնածին, համաճարակային ու բնապահպանական, սոցիալական ու քաղպաշտպանական / պատերազմական / բազմաթիվ վտանգներ:

• Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1997 թվականի հուլիսի 18-ին, բազմաթիվ շենքեր են վնասվել Նոյեմբերյան քաղաքում, Կողբ, Բերդավան,Դովեղ գյուղերում: Տավուշի մարզում զգալի երկրաշարժեր են արձանագրվել 2021, 2022, 2023 և 2024թթ.

• 1998 թվին հեղեղումը մեծ վնաս հասցրեց Իջևան քաղաքին:

 

• 2023թ հունիս, աննախադեպ կարկուտ, հորդառատ անձրև, քամու ուժգնացում ու ջրածածկում Իջևանում:

• 2024թ. մայիս, տեղատարափ անձրևներ, Դեբեդ և Աղստև գետերի վարարում: Հեղեղումների պատճառով՝ 4 զոհ, փլուզված 3 կամուրջ, բնակելի 3 տուն, ջրալցված 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտ, փլուզված ճանապարհներ:

 

• Մարզի տասնյակ գյուղեր ու հաղորդակցության ուղիներ անընդհատ վնասներ են կրում սողանքներից. առանձնապես խնդրահարույց են Գետահովիտ, Հովք, Հաղարծին, Լճկաձոր, Ակնաղբյուր, Վազաշեն, Դիլիջան, Գոշ, Աչաջուր, Ծաղկավան համայնք-բնակավայրերի սողանքները: Հատկապես վտանգավոր ու մահաբեր էին Հաղարծնի, Հովքի և Լճկաձորի սողանքները:

• Երկրաշարժից, ջրհեղեղից ու սողանքից զատ մարզին սպառնում են նաև ուժեղ քամիներն ու կարկուտը, քարաթափումները, ցրտահարությունները, ջրամբարի պատվարի փլուզումները, մասնավորապես՝ Այգեպարի և Այգեձորի:

 

• Մշտական սպառնալիք են կոմունալ-էներգետիկ ցանցերի վթարները, ջրային և շմոլ գազից թունավորումները, համաճարակները, հրդեհները, հատկապես՝ անտառային հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարները:

• Խոցելիությունն աղետներից ու զինված հակամարտությունից բարձր է: Վտանգի ենթակա տարածքները շատ են ու ընդգրկուն՝ բնակավայրեր, հաղորդակցության ուղիներ, գյուղատնտեսական հողատարածքներ, էկոհամակարգեր…

• Բնակչության ու համայնքների դիմակայունությունն աղետներին ու տարաբնույթ մարտահրավերներին՝ թույլ է, կարողությունները՝ քիչ, ռիսկերը՝ բազմաթիվ ու բարձր:

  •  ՀՀ Տավուշի մարզն ավելի քան 300 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, սահմանամերձ են մարզի 47 բնակավայրեր, որոնցից 27-ն՝ ուղիղ նշանառության տակ:

• Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության, ընդգրկվածությունն աղետների ռիսկի կառավարմանը նվազ է, մոտիվացումը՝ թույլ, իրազեկվածությունը՝ ցածր, կենսական և անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը՝ սահմանափակ, կանխարգելման աշխատանքների համար ֆինանսավորումն՝ աննշան՝ ապահովագրությունն աղետներից՝ դեռ չկայացած: