«Բանաստեղծված մայրենի». Բերդ համայնքում նշել են Մայրենիի օրը

Փետրվարի 21-ը Հայաստանում նշվում է որպես Մայրենիի օր։ Այն մեր լեզվական ժառանգությունն արժևորելու և պաշտպանելու ևս մեկ առիթ է։ Օրվա խորհրդով Բերդ համայնքում անցկացվեց «Բանաստեղծված մայրենի» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառումը։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Այգեհովիտում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։




Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։




Կայանավանում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կայանավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Սահմանապահ Չինարին

Սահմանապահ Չինարին

Չինարիում զգոն լինելը պարտադիր է՝ գյուղն անմիջապես սահմանին է։ Այստեղ ապրող մարդիկ հողի մշակ են, երկիր պահող, նաև՝ սահմանապահ: Իրենց ամենօրյա աշխատանքով, կյանքով են դրսևորում հայրենասիրությունը: Սիրում են հայրենի գյուղն ու ամուր մնում:

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։




Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել է չբնակեցված տուն

Փետրվարի 15-ին, ժամը 21։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): Տուժածներ չկան։




Ազատամուտում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Ազատամուտում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին․ կան տուժածներ

Փետրվարի 9-ին, ժամը 22:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1997 թ․) բախվել է կայանած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Ք․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Իրազեկման հանդիպում Իջևանում՝ հայտարարագրի լրացման ընթացակարգի վերաբերյալ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը հրավիրում է իրազեկման հանդիպման, որը կկայանա Իջևանում։ Հանդիպման նպատակն է քաղաքացիներին ներկայացնել հայտարարագրի լրացման ընթացակարգերը և պարզաբանել գործընթացի բոլոր մանրամասները։

ՀՀ ՊԵԿ մասնագետները մանրամասն կանդրադառնան հայտարարագրի լրացման քայլերին, ընթացակարգերին և կպարզաբանեն առկա հարցերը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ստանալու մասնագիտական խորհրդատվություն:

Հանդիպման օրը և ժամը՝ փետրվարի 12, ժամը 12:00
Վայրը՝ Իջևան, Անկախության փ. 1/46, Վերնատուն պատկերասրահ

Իրազեկման հանդիպումը նպատակ ունի աջակցել քաղաքացիներին հայտարարագրման գործընթացում և բարձրացնել նրանց տեղեկացվածության մակարդակը: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել։




Դիլիջանի միջպետական ճանապարհին նախատեսվում է սողանքների կանխարգելման ցանց տեղադրել

2025 թվականի հունվարի 17-ին Հայաստանի համայնքների միության գրասենյակում ստորագրվեց «Դիլիջանի միջպետական ավտոճանապարհին առկա սողանքի կանխարգելման ցանցի տեղադրման ծրագրի» պայմանագիրը։ Դրամաշնորհային պայմանագիրը, որի արժեքը մինչև 68,943 ԱՄՆ դոլար է, ստորագրեցին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Ծրագրի նպատակն է նվազեցնել սողանքային ռիսկերը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի երկայնքով՝ ապահովելով երթևեկության անվտանգությունը։ Ծրագիրը կիրականացվի ճանապարհի ամենախնդրահարույց հատվածում, որտեղ կանցկացվեն ցանցապատման և կայունացման աշխատանքներ։

Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ ճանապարհից օգտվող այլ ճանապարհորդների համար։ Ծրագրի շրջանակում ակնկալվում է ապահովել շուրջ 26,000 բնակչի անվտանգ տեղաշարժը։