Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Մասնավորապես՝
Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Լուսահովիտում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում
Փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Հարգանքի տուրք` հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակին
1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց բանակի կազմավորումը: Արդեն 33-րդ տարին է՝ Հայկական բանակը անցնելով փորձություններով, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 28-ին Իջևանում քաղաքացիների հետ միասին՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակին:
Խաշթառակում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում
Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Հրշեջները կանխեցին կրակի տարածումը դեպի բազմաբնակարան շենք. հրդեհ Իջևանում
Հունվարի 24-ին` ժամը 13:45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող աղավնաբնում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները մեկուսացրել են հրդեհը, կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի բնակելի, բազմաբնակարան շենք:
Հրդեհը մարվել է ժամը 14:19-ին:
Դիմակայուն Տավուշ. իրազեկման հանդիպում Բերդ համայնքում
«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունն ու Տավուշ Մեդիան ամփոփեցին աղետների ռիսկի կառավարմանը նվիրված հանրային բանախոսությունների շարքը։ Այն մեկնարկել էր 2024 թվականի աշնանն ու անցկացվել Տավուշի մարզի խոշորացված Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։ 2025 թվականի հունվարի 23-ին բանախոսությունն անցկացվեց նաև Բերդ համայնքում։
Բանախոսությունը վարեց ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։
«Հայի ամեն մի սերունդ իր բաժին մեծ երկրաշարժն ու պատերազմն է ունենում», – նշեց բանախոսն ու ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանի տարածքում արձանագրված, ապա Տավուշի մարզին պատուհասած ու սպառնացող արտակարգ իրավիճակները։ Այս բոլորը մեզ թելադրում ու պարտադրում են, որ դիմակայուն լինենք, որ իրազեկ ու պատրաստված լինենք:
Հանդիպմանը ներկա էին Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, քաղհասարակության ու ՏԻՄ ներկայացուցիչներ, որոնք բարձրաձայնեցին համայնքի տարածքում առկա ռիսկերն ու տարաբնույթ հարցեր ուղղեցին բանախոսին:
Բանախոսությունների նպատակն էր բարձրացնել Տավուշի մարզի բնակչության իրազեկվածությունը, պատրաստվածությունն ու դիմակայունությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Տավուշի մարզին պատուհասած և սպառնացող հնարավոր ռիսկերը, դրանք նվազեցնելու ուղիները, ինչպես նաև համայնքային դիմակայունության ապահովմանն ուղղված կարևոր քայլերը: Ով իրազեկված է, նա պաշտպանված է։
Իրազեկում. Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Հունվարի 24-ին՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ։
Ակնաղբյուրում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում
Հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Նախագիծ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության և մատչելիության ապահովման համար
«Լիարժեք կյանք» ՀԿ-ի նպատակն է ստեղծել պայմաններ, որոնք կհամապատասխանեն բոլորի կարիքներին և հնարավորություններին՝ ապահովելով իրական հավասարություն և մատչելիություն:
Մանրամասները տեսանյութում։
Տավուշի մարզում շարունակվում է 2025 թվականի ձմեռային զորակոչը
Հունվարի 22-ին զորակոչիկների հերթական խումբը Իջևանից մեկնեց պարտադիր զինվորական ծառայության․ զորակոչիկները շուտով համալրելու են բանակի շարքերը՝ պատվով ծառայելու, հայրենիքը պաշտպանելու ամուր կամքով ու վճռականությամբ: Բարի ծառայության, տղե՛րք ջան: