Սեպտեմբերի 29-ը Նոր Վարագավանքի ուխտի օրն է

Սեպտեմբերի 29-ը Նոր Վարագավանքի ուխտի օրն է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Վարագա Սուրբ Խաչի տոնը նշում է սեպտեմբերի 29-ին. այդ օրը նաև Նոր Վարագավանքի ուխտի օրն է:

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Նոր Վարագավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի Անդաստանի կարգ, և Տիրոջ Խաչափայտի մասունքով կօրհնվեն պատմական Տավուշ աշխարհի 4 ծագերը:




Բերքաբերի երիտասարդական կենտրոնը՝ նոր հնարավորություններ գյուղի երիտասարդների համար

Բերքաբերի երիտասարդական կենտրոնը՝ նոր հնարավորություններ գյուղի երիտասարդների համար

Իջևան համայնքի սահմանամերձ Բերքաբեր բնակավայրում հին ու կիսավեր շենքը նոր տեսք ու նշանակություն է ստացել․ շենքի առաջին հարկը մասնակի վերանորգվել ու պատրաստ է ընդունել Բերքաբերի ու հարակից գյուղերի երիտասարդներին։ Քաղաքացիական երիտասարդական կենտոնի ամիսներ տևած ինտեսնիվ աշխատանքների արդյունքում, կենտրոնն այսուհետ ծառայելու որպես բաց հարթակ Բերքաբերի և հարակից այլ բնակավայրերի երիտասարդների համար՝ նրանց տրամադրելով կրթական ծառայություններ, միևնույն ժամանակ հանդիսանալով համայնքային հանդիպումների և զանազան միջոցառումների իրականացման վայր:

«Բերքաբերի դիմակայունության ամրապնդում» ծրագիրը, որն իրականացվել է Եվրոպական միության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, նպատակ ունի աջակցելու երիտասարդների ակտիվ մասնակցությանը և նրանց ձայնը լսելի դարձնելուն։ Կենտրոնը նոր հարթակ է լինելու, որտեղ երիտասարդները կարող են մշակել ապագայի համար կարևորված գաղափարներ։

Երիտասարդական կենտրոնը նոր խթան է Բերքաբերի ու հարակից բնակավայրերի երիտասարդների համար՝ ավելի մեծ դերակատարություն ունենալու համայնքային անցուդարձում։




Կոթիում մեկնարկեց երիտասարդական կենտրոնը՝ նպաստելու երիտասարդների ներգրավվածությանը

«Կոթիի զարգացման թիմ» հասարակական կազմակերպությունը, ստանձնելով Կոթիում և հարակից բնակավայրերում երիտասարդների զորեղացումն ու ներգրավվումը, իրականացնում է նախագծեր՝ ակտիվ մասնակից դարձնելով համայնքի երիտասարդներին։ «Զարգացում հանուն դրական փոփոխության» ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները ակտիվորեն ներգրավել են երիտասարդներին՝ նրանց դարձնելով համայնքի ակտիվ մասնակիցներ։

Ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում, պաշտոնապես բացվեց Կոթիի երիտասարդական կենտրոնը՝ մի նոր տարածք, որտեղ երիտասարդները կարող են ինքնադրսևորվել, զարգանալ և համատեղ գործունեություն ծավալել: Կենտրոնը նախատեսված է երիտասարդների համար, ովքեր ձգտում են ինքնակրթության, ձեռք բերել նոր հմտություններ և զարգացնել իրենց գաղափարները:

Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ և հանդիսանում է Տավուշի մարզում ստեղծված հերթական կենտրոնը: Կենտրոնը կարևոր դեր է խաղալու երիտասարդության համար՝ առաջարկելով տարբեր ծրագրեր, նախագծեր, որոնք կնպաստեն իրենց զարգացմանը:
Կոթիի երիտասարդական կենտրոնը խոստանում երիտասարդներին տալ նոր հնարավորություն՝ մասնակցելու համայնքային, երիտասարդական կյանքին։




Տեղի է ունեցել Բերդ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը

Նիստին ներկա են եղել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանը:
Բերդ համայնքի ղեկավարը ողջունել է երիտասարդներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Ընտրվել է խորհրդի կազմը, ընդունվել է նոր կանոնադրություն:
Բերդ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահ է ընտրվել Յուլիա Մարգարյանը, քարտուղար՝ Նելլի Ներսիսյանը:

Քննարկվել են երիտասարդության առաջնային խնդիրները և խորհրդի առաջիկա անելիքները։

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի։




Նոյեմբերյանը «Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մասնակիցներից է

Սեպտեմբերի 20-ին Նոյեմբերյան համայնք այցելեցին «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական խումբը, որի շրջանակում շրջանակում փորձագետները հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու երիտասարդ անդամների հետ, ուսումնասիրել հայտերում ներկայացված ծրագրի համապատասխանությունը երիտասարդական պետական և տեղական քաղաքականությունների առաջնայնություններին, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական նախաձեռնող խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքային ծրագրերում, ինչպես նաև՝ դիտարկել Նոյեմբերյան համայնքի մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի երրորդ՝ կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլի մեկնարկը տրված է։ Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Աբովյանը, Ալավերդին, Ապարանը, Մարտունին և Նոյեմբերյանը։

Հայտերի գնահատման երրորդ փուլը՝ SMS քվեարկությունը, կտևի մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ. այս օրերի ընթացքում ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության վայրից, հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ 5009 կարճ համարին ՀԱՅԱՏԱՌ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը (ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, ԱԲՈՎՅԱՆ, ԱԼԱՎԵՐԴԻ, ԱՊԱՐԱՆ, ՄԱՐՏՈՒՆԻ)։

1

Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում նույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն։ Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

Մրցույթի հաղթողը կորոշվի փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։

ՀՀ ԿԳՄՍՆ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզային երիտասարդական կազմակերպությունների ու ենթակառույցների առաջխաղացմանը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում:

 




Պտղավանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Ջուջևանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Պտղավան գյուղի ինքնությունը. 1950-ականներից մեր օրեր

Պտղավան Նոյեմբերյան

Պտղավան. մեր օրեր, մտահոգություններ, ձեռքբերումներ, երազանքներ, մարտահրավերներ:

Տեսանյութում գյուղի մարդիկ ներկայացնում են իրենց՝ համայնքային կյանքում ինտեգրվելու ու Պտղավանի պատմությունը: Նոյեմբերյանի Պտղավան գյուղը հիմնադրվել է 1950-ական թվականներին: Գյուղի բնակիչների մեծ մասն այստեղ են գաղթել 1980-ական թվականների վերջերին Ադրբեջանի հայահոծ տարբեր շրջաններից:




Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել. 1 անձ մահացել է

Սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր` shamshyan.com




Հրդեհ՝ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել է բեռնատարը և 70 պարկ փայտածուխ։