Խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսերով բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսերով բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով‚ քանի որ վնասվում է թունելի կահավորանքը‚ և առաջանում են վթարային իրավիճակներ։
Կայանավանում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կայանավան բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
Օգոստոսի 21-ին Բերդ քաղաքում տեղի ունեցավ «Տավուշ» հիմնադրամի կողմից իրականացվող «Սահմանապահ կանայք» ծրագրի փակման միջոցառումը: Ծրագրի նպատակն է նպաստել Բերդ խոշորացված համայնքի սահմանային 10 գյուղական բնակավայրերի զարգացմանը, սոցիալ-տնտեսական կայունացմանը՝ տեղահանված անձանց, կանանց և նրանց ընտանիքիների դիմակայունության բարձրացմանը, գյուղատնտեսության զարգացման միջոցով։
Ծրագրի շնորհիվ հիմնադրամի ագրոկենտրոն բաղադրիչը համալրվել է մի շարք գյուղատնտեսական սարքավորումներով՝ սերմերի զտիչով, կերաղացներով, կցորդով, գեներատորով:
Ծրագրի շուրջ 180 շահառու մասնակցել է «ՄԱԿ-ի 1325 բանաձևի մասին իրազեկում», «Արտակարգ իրավիճակներում համակարգված մոտեցում», «Հողօգտագործում և ցանքաշրջանառություն, հացահատիկների և լոբազգիների մշակություն, բուժում և պարարտացում, այգեգործություն, ագրոբիզնես/մարքեթինգ» թեմաներով դասընթացների, ինչպես նաև իրականացվել են փորձի փոխանակման արտագնա և ներգնա այցեր, գյուղատնտեսական խորհրդատվություններ։
«Սահմանապահ կանայք» ծրագիրն իրականացվում է «Տավուշ» բարեգործական հիմնադրամի կողմից «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը (Բաղադրիչ 2)» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:
Մինչև ժամը 14:00-ը Իծաքար-Գանձաքար ճանապարհը փակ կլինի
Օգոստոսի 23-ին` ժամը 09։00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Իծաքար-Գանձաքար ճանապարհը փակ կլինի` պայմանավորված Իծաքար գյուղի հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով։ Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից:
Զբոսաշրջության զարգացման միտումները Տավուշի մարզում․ Հարցազրույց
Տավուշի մարզն իր արժեքներով, բնությամբ, պատմական ժառանգությամբ և արդի գաղափարներով զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի։ Այս բնագավառում առկա խնդիրների, զարգացման միտումների և հեռանկարների մասին ՏավուշTV-ի տաղավարում զրուցում ենք Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալության խորհրդի նախագահ Սոս Խաչիկյանի և Go To Dili ընկերության զբոսաշրջային բաղադրիչի ղեկավար Անի Հովհաննիսյանի հետ։
Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։
Սովորել է Տավուշ գյուղի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։
2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։
Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։
Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի:
Լուսանկարը` Բերդի համայնքապետարանից:
Բագրատաշենում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում
Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Տավուշի մարզի որոշ բնակավայրերում օգոստոսի 21-ին գազ չի լինի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Բարեկամության, Այգեստան, Շամախյան փողոցների, հարակից թաղամասերի, Կողբ բնակավայրի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ փողոցների և Այգեհովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
2024-2026 թթ․ ՆԳՆ բարեփոխումների ռազմավարական ծրագիրը Դիլիջանում քննարկվեց երիտասարդների հետ
Ներքին գործերի նախարարությունը, կարևորելովերիտասարդների մասնակցությունը հանրայինկյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաևՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվներգրավվածությունը, Ժողովրդավարությանզարգացման հիմնադրամի հետ համատեղնախաձեռնել է հանրային քննարկում՝ 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագրիվերաբերյալ։
Անդրադառնալով բարեփոխումներիիրականացման հանձնառությանը՝ ներքին գործերինախարարի տեղակալ Արփինե Սարգսյանըերիտասարդների հետ հանդիպմանը նշեցբարեփոխումների ընթացքում արդեն իսկ մի քանիուղղությամբ արձանագրված կարևոր նվաճումները, որոնք լավ նախադրյալներ են համակարգումդրական փոփոխությունները տարածելու ևանխոչընդոտ շարունակելու համար։
Փոխնախարարը խոսելով 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարությունիցներկայացրեց ռազմավարական ծրագրիհենասյունային բաղադրիչները, անդրադառնալովոստիկանական ծառայության ուենթակառուցվածքների բարելավմանը, ընդգծելովբարեփոխումների իրականացման գործընթացումներառականության, հանրային ընկալման, ռազմավարական հաղորդակցության ումիջազգային համագործակցության ապահովումը։Հանդիպումն ընթացավ ակտիվ քննարկմամբ․երիտասարդները ներկայացրեցին իրենցդիտարկումներն ու առաջարկները, նաև այն խնդիրները, որոնց բախվել են կամ նկատել ենոստիկանների վարքագծում։ Հանրայինքննարկումները շարունակվելու են՝բարեփոխումների ծրագիրը առավել ներառականդարձնելու և առկա խնդիրները համատեղքննարկելու և լուծումներ գտնելու համար։
Մեր բարբառն ու բարքերը. «Անո ջան, հալվեցի»
Ամառային լավ տրամադրությունը կրկնապատկելու մեր՝ տավուշյան տարբերակն ենք բերել։
Մեր եթերում կրկին Հրանտ Ղազումյանն է, իսկ դա նշանակում է, որ ձեզ համար բերել ենք իջևանյան համով, սրտալի զրույցների հերթական չափաբաժինը։