Մեր բարբառն ու բարքերը. «Անո ջան, մթիք քիչ խոսա էլի»

Մեր բարբառն ու բարքերը. Անո ջան

Մեր բարբառն ու բարքերը հաղորդաշարում շարունակում ենք ներկայացնել մեր ստեղծած կերպարների՝ «Ամալյա Կրակծրտածյանի» և վերջինիս ընկերուհի Անահիտի հեռախոսային զրույցները:




Մեր բարբառն ու բարքերը. «Անո ջան, բա մյացա՞ր»

Մեր բարբառն ու բարքերը. Անո ջան

Մեր բարբառն ու բարքերը հաղորդաշարում կրկին ներկայացնում ենք իջևանյան ջերմ ու սրտալի զրույցներից:




Իջևանյան սրտալի զրից. «Անո ջան, մի րոպե պյան ասեմ»

Մեր բարբառն ու բարքերը․Անո ջան

ՏավուշTV-ում նորից զրուցում ու կատակում ենք հենց մեր մասին։ Ձեր կողմից արդեն սիրված «Անո ջանը»՝ Հրանտ Ղազումյանի «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարում։




Օգոստոսի 15-ին կդադարեցվի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը. «Վեոլիա ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Քո իրավունքը | Նյութական պատասխանատվությունն աշխատանքում

Աշխատանքային հարաբերություններում նյութական պատասխանատվության հիմքերի մասին է «Քո իրավունքը» հաղորդաշարի հերթական թողարկումը։


Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Դիլիջանում անցկացվեց «Ուշացած Վարդավառ 2024» տեխնոկրթական ճամբարը

Դիլիջանում անցկացվել է «Ուշացած Վարդավառ 2024» ճամբարը, որն իր շուրջ էր համախմբել ավելի քան 250 երիտասարդի՝ առաջադեմ գաղափարներով հանդես գալու և նոր կրթական հմտություններ ձեռք բերելու համար։




«Մշակույթի սերմնացաններ»․պահպանել ազգային տարրերն արվեստի միջոցով

«Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» բոլորին. սա «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության միջոցառումների մեծ նպատակն է: Կենտրոնի երեխաների, նաև տավուշեցի արվեստագետների ստեղծագործություններն ու տեղական արտադրանքը ներկայացվեց «Մշակույթի սերմնացաններ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառում:

«Մշակույթի սերմնացաններ» ծրագրի նպատակը ազգային տարրերի վերականգնումն ու պահպանումն է արվեստի միջոցով: Ցուցահանդես-տոնավաճառի օրակարգում հին ազգային իրերի ցուցադրությունն էր, ազգային երգ ու պար, խաղային ու համերգային ծրագրեր:

«Մշակույթի սերմնացաններ» ծրագրի շրջանակում Իջևանում ընթացիկ տարվա ապրիլի 1-ից 45 երեխաներ ու երիտասարդներ հաճախում են գոբելենագործության և ապակենկարչության: Սա հնարավորություն է տալիս երեխաների մոտ ձևավորել սերը դեպի արվեստը:

Ծրագիրը ֆինանսավորվել է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:




Խաշթառակ գյուղի ժամանակավոր կամուրջն արդեն գործում է

Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասվել էր Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվել։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը մայիսի 28-ից տվյալ կամրջով արգելված է։

Կառուցվող ժամանակավոր կամուրջը հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվել էր, որից հետո կրկին մեկնարկեցին ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները։

Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում այժմ գործում է ժամանակավոր կամուրջ, որն օգտագործվում է Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի համար:




Դովեղում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Օգոստոսի 10-ը Մովսես գյուղի օրն է

Օգոստոսի 10-ին հանդիսավորությամբ նշվել է Մովսես գյուղի օրը։ Այն նշանավորվել է մարզական և մշակութային մի շարք միջոցառումներով։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Մովսեսի Սբ. Աստվածածին եկեղեցում կայացած մոմավառության արարողությամբ։ Տեղի են ունեցել վոլեյբոլի, նարդու միցաշարեր։ Կարատեի խմբի սաները հանդես են եկել ցուցադրական ելույթներով։

Ներկայացվել է մովսեսցի ստեղծագործող Գայանե Ապերյանի «Կյանքն իր գույներով» գիրքը։
Այնուհետև բնակավայրի մշակույթի տան անձնակազմի, տեղաբնակ և ռուսաստանաբնակ մովսեսցի երեխաների համատեղ ջանքերով կայացել է մշակութային միջոցառում։
Հնչել են ՀՀ պետական օրհներգը և Մովսես գյուղի հիմնը։ (հեղ.` Ռոբերտ Փոլադյան)։

Ելույթ են ունեցել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Հայոց պատմության հարցեր» հանդեսի գլխավոր խմբագիր Արտաշես Շահնազարյանը, «Ռուսաստանաբնակ Մովսես համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Անդրեասյանը։

Իրենց ելույթներով հանդիսատեսին ջերմացրել են նաև կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանը, երգչուհի, «Ազգային երգիչ» նախագծի մասնակից Անի Խառատյանը։
Միջոցառումներն ամփոփվել են միասնական շուրջպարով։
Լուսանկարներն ու տեղեկատվությունը՝ Բերդի համայնքապետարանից։