Հուլիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Սրվեղի վանք | Այգեհովիտ
Սրվեղի վանքը 13-րդ դարում կառուցված վանք է, որը գտնվում է Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղում՝ անտառի մեջ, բարձրադիր սարալանջին։
Ծրագիրը ֆինանսավորվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:
Աղստևի վարարման հետևանքով վնասվել է Խաշթառակ գյուղ տանող նոր կառուցված կամուրջը
Տևական անձրևների հետևանքով Աղստև գետը կրկին վարարել է։
Վարարման հետևանքով վնասվել է Խաշթառակ գյուղ տանող կամուրջը, որը վերջերս էր կառուցվել։
Տավուշյան Ռեպորտաժ-ը՝ անմիջապես դեպքի վայրից։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջն այժմ երկկողմանի փակ է։Գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասով:
Մակարավանք վանական համալիր | Աչաջուր
Մակարավանքը 13-րդ դարում կառուցաված վանական համալիր է, գտնվում է Իջևանի Աչաջուր գյուղում: Համարվում է հայկական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից մեկը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:
Հայկական կինոյի փոքր գյուղը․ Խաշթառակ
Հայկական կինոյի փոքր գյուղը․ Խաշթառակը տեղացիներն անվանում են «Հայկական Հոլիվուդ»: Գտնվում է Իջևանից 6 կմ հյուսիս-արևելք՝ Աղստև գետի աջ ափին։
Ծրագիրը ֆինանսավորվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:
Կիրանց վանական համալիր, 13-րդ դար
Կիրանց վանքը գտնվում է Իջևան համայնքի Կիրանց գյուղի տարածքում, այն աղյուսաշեն եզակի հուշարձան է։
Ծրագիրը ֆինանսավորվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
Հուլիսի 28-ին, ժամը 13:45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «RAF» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է որ «RAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Զ.) արգելափակվել է Բերդ համայնքի «Հին Բերդ» կոչվող հանդամասի հարակից տարածքում՝ Տավուշ գետի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում փրկարարներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր
Հուլիսի 28-ի ժամը 15։00-ի դրությամբ, Հանրապետությունում եղանակային իրավիճակով պայմանավորված, պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր։ Սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։ Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք: Աշխատանքները շարունակվում են։
Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս:
Ավանդույթի ուժով Իջևան համայնքում արդեն 2-րդ անգամ անցկացվեց «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը
«Մենք ենք, մեր սարերը» երկօրյա մշակութային փառատոն Իջևանում։ Ավանդույթի ուժով Իջևան համայնքում արդեն երկրորդ անգամ է անցկացվում այս փառատոնը, որը մեկնարկի պահից ապակենտրոնացված ու համաիջևանյան բնույթ է ստացել։ EU4Culture ծրագրի ֆինասավորմամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ գործընկերությամբ Իջևան համայնքը մշակել է իր մշակութային ռազմավարությունը, որի շրջանակում էլ կյանքի կոչվեց «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը։
Փառատոնի ընթացքում Իջևան համայնքի բոլոր բնակավայրերը, տեղացի արտադրողները, արվեստի և արհեստի ներկայացուցիչները իրենց արտադրանքը, Իջևանի հող ու ջրի բերքն ու բարիքը 2 օր շարունակ ցուցահանդես-վաճառքի միջոցով ներկայացրին հանրությանը։
Ավանդական խաղերը, երգն ու պարը, ազգային շունչը փառատոնի ընթացքում հասան նաև գյուղական բնակավայրեր․ առաջին օրը՝ Լուսահովիտում․ հնձվորների մրցույթից մինչ տավուշյան խոհանոցից վարդավառյան հյուրասիրություն։
Փառատոնի երկրորդ օրը հագեցած օրակարգով անցկացվեց Սևքար գյուղում։ Բարբառների մրցույթ, համերգային ծրագրեր, ավանդական ծիսակատարություններ: «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը՝ մշակույթի վերարժևորման, պահպանման ու փոխանցման խոստումով հանրությանը կհամախմբի մշակույթի շուրջ արդեն հաջորդ տարի։