Նոյեմբերյան համայնքի երիտասարդական խորհրդի կազմում ներգրավվելու հրավեր

Նոյեմբերյան երիտասարդական խորհուրդ

Երիտասադական խորհրդում կարող են ներգրավվել Նոյեմբերյան համայնքի գյուղական ու քաղաքային բնակավայրերի ակտիվ երիտասարդները։ Նպատակն է համախմբել Նոյեմբերյանի երիտասարդությանը՝ համայնքում դրական փոփոխությունների ու զարգացման նախաձեռնությունների իրականացման համար։

Խորհրդում ներգրավվելու համար անհրաժեշտ է գրել հետևյել էլ․ հասցեին՝ noyemberyanieritxorhurd@gmail.com




Իջևանից ու Դիլիջանից զորակոչիկների հերթական խմբերը մեկնեցին զինվորական ծառայության

Զորակոչ 2024

Հուլիսին 3-ին Իջևան ու Դիլիջան համայնքներից զորակոչիկների հերթական խմբերը մեկնեցին զինվորական ծառայության: Զորակոչիկները շուտով կհամալրեն հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:

Բանակ մեկնողների շարքում էր նաև Տավուշի մարզից առաջին կին զորակոչիկ Աննա Մարությանը: Տավուշ Մեդիայի հետ զրույցում Աննան նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է:




«ՀայԲույս» 2024-ը՝ Ենոքավանի կանաչ սարերի գրկում

ՀայԲույս 2024

Տարվա ամենականաչ՝ «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանում կայացավ 10-րդ անգամ: Ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանի սարերի գրկում կրկին միավորել էր Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած հարյուրավոր մարդկանց: Հունիսի 29-ին կայացավ Հայաստանի դեղաբույսերի և ծաղիկների 10-րդ փառատոնը՝ «ՀայԲույս 2024»-ը:

Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը:

Yell Extreme Park-ի և APAGA Resort հյուրանոցի մոտ գտնվող կանաչապատ բացատում փառատոնի մասնակիցներ ներկայացրին իրենց աշխատանքները` իրազեկելով մարդկանց հայտնի և անհայտ բույսերի օգտագործման և կարևորության մասին, հնարավորություն տալով ավելացնել բուսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները:

«ՀայԲույս 2024» փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառումների շարք` տարբեր վարպետաց դասեր, ծաղկե գլխարկների մրցույթ, կրթական և երաժշտական ծրագրեր։ Օրվա սկզբում անցկացվեցին ինտերակտիվ խաղեր, վարպետաց դասեր Ենոքավանի մաքուր օդի և բնության հրաշալի պատկերների գրկում:

Փառատոնի բոլոր հյուրերը մասնակից եղան ֆանտաստիկ միջոցառման՝ պատրաստեցին ամենախոշոր 50 մետրոնոց խաղաղության բրդուճը լավաշից, հայկական խոտաբույսերից և տարբեր երկրներում արտադրված պանիրներից։

Դիտեք նաև՝ «ՀայԲույս» 2023 ամենամյա փառատոնը Ենոքավանում




Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա

Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 2-ին, ժամը 19:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է ավտոմեքենան։




Տավուշ գյուղում անցկացվելու է ուսումնավարժանք, որի ընթացքում կգործարկվի էլեկտրաշչակ

Գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Կանաչ ու ամառային Արծվաբերդը

Կանաչ ու ամառային Արծվաբերդը։
Տեսանյութի հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյան։




Մարզային բիզնեսների համար հատուկ առաջարկ՝ Ամերիաբանկից

Մարզային բիզնեսներ

Արի Ամերիա՝ գործընկերներիդ հետ միասին: Ամերիաբանկը հատուկ առաջարկ ունի մարզերում գործող բիզնեսների ու աշխատակիցների համար: Առաջարկի շրջանակում մարզային ընկերությունները, դառնալով Ամերիաբանկի հաճախորդ, կարող են ստանալ մի շարք առավելություններ, այդ թվում կկարողանան անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ, ստանալ Visa Business տեսակի անվճար քարտ 4 տարի ժամկետով, անվճար ակտիվացնել և կառավարել հաշիվները Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով և ոչ միայն:

Ամերիաբանկի կողմից բիզնեսին տրվող արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում. ընկերությունները կարող են նաև տեղափոխել գործող բիզնես վարկերն Ամերիաբանկ և ստանալ տեղափոխվող վարկի 4%-ի չափով հետվճար, իսկ մեկ այլ առաջարկի շրջանակում էլ կարող են ստանալ 20-150 մլն ՀՀ դրամ բիզնես վարկ` ապահովված գրավով, և 4 ամիս չվճարել ոչ տոկոս, ոչ մայր գումար: Իսկ մարզային աշխատավարձային հատուկ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Ամերիաբանկի մասնաճյուղ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Այս տեսանյութը գործընկերային բովանդակություն է։




Մասնակցելով համայնքային կյանքին. նախագիծ՝ Իջևանի մշակույթի տան հիմնահարցի վերաբերյալ

Քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի «Կանանց առաջնորդության ակադեմիա» ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստացել դիմելու փոքր դրամաշնորհի՝ իրականացնելով համայնքային զարգացման իրենց ծրագրերը:

Ժաննա Դալլաքյանին մտահոգել է Իջևան քաղաքի մշակույթի տան ենթակառուցվածքային հիմնահարցը. խնդրի վերաբերյալ իրազեկվածության ու հանրային համախմբման նպատակով ներկայացրել է ծրագիրը։




«Հույսի կամուրջի» Իջևանի մասնաճյուղը տոնեց 21-ամյա գործունեությունը

Հույսի կամուրջ

Պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների իրավունքներն ու արժանապատվությունը ու նպաստել նրանց սոցիալական ներառմանը. հունիսի 25-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոը տոնեց քսանմեկամյա գործունեությունը:

Խթանելով կրթության ներառականությունը՝ «Հույսի կամուրջը» ստեղծում է կրթական միջավայր, որտեղ վերացված են ամեն տեսակի խոչընդոտները, և ստեղծված են պայմաններ, որպեսզի երեխան՝ անկախ իր ունեցած հաշմանդամության և առանձնահատուկ կարիքներից, ունենա ուսումնական գործընթացին մասնակցելու և կրթական արդյունքների հասնելու հավասար հնարավորություններ։

Իր գործունեությամբ «Հույսի կամուրջը» պաշտպանում, կրթում և կարողունակ է դարձնում հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ներուժն ու ապրեն արժանապատիվ ու անկախ կյանքով։




Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Կիրանց-Աճարկուտ պայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 1-ին Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ: