Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։

Սովորել է Տավուշ գյուղի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։

2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։

Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։
Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի:

Լուսանկարը` Բերդի համայնքապետարանից:




Բագրատաշենում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Տավուշի մարզի որոշ բնակավայրերում օգոստոսի 21-ին գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Բարեկամության, Այգեստան, Շամախյան փողոցների, հարակից թաղամասերի, Կողբ բնակավայրի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ փողոցների և Այգեհովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։




2024-2026 թթ․ ՆԳՆ բարեփոխումների ռազմավարական ծրագիրը Դիլիջանում քննարկվեց երիտասարդների հետ

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելովերիտասարդների մասնակցությունը հանրայինկյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաևՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվներգրավվածությունը, Ժողովրդավարությանզարգացման հիմնադրամի հետ համատեղնախաձեռնել է հանրային  քննարկում՝ 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագրիվերաբերյալ։

Անդրադառնալով բարեփոխումներիիրականացման հանձնառությանը՝ ներքին գործերինախարարի տեղակալ Արփինե Սարգսյանըերիտասարդների հետ հանդիպմանը նշեցբարեփոխումների ընթացքում արդեն իսկ մի քանիուղղությամբ արձանագրված կարևոր նվաճումները, որոնք լավ նախադրյալներ են համակարգումդրական փոփոխությունները տարածելու ևանխոչընդոտ շարունակելու համար։

Փոխնախարարը խոսելով 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարությունիցներկայացրեց ռազմավարական ծրագրիհենասյունային բաղադրիչները, անդրադառնալովոստիկանական ծառայության ուենթակառուցվածքների բարելավմանը, ընդգծելովբարեփոխումների իրականացման գործընթացումներառականության, հանրային ընկալման, ռազմավարական հաղորդակցության ումիջազգային համագործակցության ապահովումը։Հանդիպումն ընթացավ ակտիվ քննարկմամբ․երիտասարդները ներկայացրեցին իրենցդիտարկումներն ու առաջարկները, նաև այն խնդիրները, որոնց բախվել են կամ նկատել ենոստիկանների վարքագծում։ Հանրայինքննարկումները շարունակվելու են՝բարեփոխումների ծրագիրը առավել ներառականդարձնելու և առկա խնդիրները համատեղքննարկելու և լուծումներ գտնելու համար։




Մեր բարբառն ու բարքերը. «Անո ջան, հալվեցի»

Մեր բարբառն ու բարքերը. Անո ջան

Ամառային լավ տրամադրությունը կրկնապատկելու մեր՝ տավուշյան տարբերակն ենք բերել։

Մեր եթերում կրկին Հրանտ Ղազումյանն է, իսկ դա նշանակում է, որ ձեզ համար բերել ենք իջևանյան համով, սրտալի զրույցների հերթական չափաբաժինը։




Մեր բարբառն ու բարքերը. «Անո ջան, մթիք քիչ խոսա էլի»

Մեր բարբառն ու բարքերը. Անո ջան

Մեր բարբառն ու բարքերը հաղորդաշարում շարունակում ենք ներկայացնել մեր ստեղծած կերպարների՝ «Ամալյա Կրակծրտածյանի» և վերջինիս ընկերուհի Անահիտի հեռախոսային զրույցները:




Մեր բարբառն ու բարքերը. «Անո ջան, բա մյացա՞ր»

Մեր բարբառն ու բարքերը. Անո ջան

Մեր բարբառն ու բարքերը հաղորդաշարում կրկին ներկայացնում ենք իջևանյան ջերմ ու սրտալի զրույցներից:




Իջևանյան սրտալի զրից. «Անո ջան, մի րոպե պյան ասեմ»

Մեր բարբառն ու բարքերը․Անո ջան

ՏավուշTV-ում նորից զրուցում ու կատակում ենք հենց մեր մասին։ Ձեր կողմից արդեն սիրված «Անո ջանը»՝ Հրանտ Ղազումյանի «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարում։




Օգոստոսի 15-ին կդադարեցվի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը. «Վեոլիա ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Քո իրավունքը | Նյութական պատասխանատվությունն աշխատանքում

Աշխատանքային հարաբերություններում նյութական պատասխանատվության հիմքերի մասին է «Քո իրավունքը» հաղորդաշարի հերթական թողարկումը։


Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով: