Հրդեհից տունը կորցրած չորաթանցի Բադալյանների ընտանիքը օգնության կարիք ունի

Տավուշ Մեդիային գրել է «Արարե» ՀԿ նախագահ Սոնա Մարալյանը․ (094886161)
«Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում հրդեհից այրվել է 4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի բնակելի տունը, աղջիկները` Աննա Բադալյանը (ծնվ․ 2007թ․), Արմինե Բադալյանը (ծնվ․ 2010թ․), Անի Բադալյանը (2016թ․) և տղան` Ալեն Բադալյան (ծնվ․ 2021թ․), նրանք չունեն կենցաղային նվազագույն պայմաններ, ընտանիքը տեղափոխվել է նույն գյուղի մեկ այլ տուն և ապրում են ծանր պայմաններում․ այս պահին հայրը՝ Վարուժան Բադալյանը (ծնվ․ 1985թ․) չի աշխատում, կինը`Նաիրա Թադևոսյանը (ծնվ․ 1985թ․) նույնպես չի աշխատում։ Ընտանիքի ապրուստի միակ եկամուտը ընտանեկան նպաստն է հարկավոր է աջակցություն»։

Ընտանիքին աջակցելու համար բացվել է հաշվեհամար՝
220281139463000

ԱԿԲԱ բանկ (Սոնա Մարալյան)

– – –
Հունիսի 12-ին, ժամը 17:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղում այրվում է տուն: Հրդեհը բռնկվել էր գյուղի 3-րդ փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի երկրորդ հարկում և տանիքում։

 




Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին Իջևանը կրկին ուժգին քամու, կարկուտի ու առատ տեղումների էպիկենտրոնում էր

Իջևան

Առաջարկում ենք վերհիշել թե ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում Տավուշի մարզին, երբ է եղել վերջին երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը… ինչպես կարելի է նվազեցնել աղետների ռիսկերը:

Դիտեք, լսեք, կարդացեք ու եղեք իրազեկված:

Ով իրազեկված է, նա պաշտպանված է։




Քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել են տանիքների ծածկեր, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր

քամի Տավուշի մարզում
Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։
———
Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին Իջևանը կրկին ուժգին քամու, կարկուտի ու առատ տեղումների էպիկենտրոնում էր։
Առաջարկում ենք վերհիշել թե ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում Տավուշի մարզին, երբ է եղել վերջին երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը… ինչպես կարելի է նվազեցնել աղետների ռիսկերը:
Դիտեք, լսեք, կարդացեք ու եղեք իրազեկված:
Ով իրազեկված է, նա պաշտպանված է։




Էլեկտրաէներգիայի պլանային անջատում` Տավուշի մարզում

Տավուշ էլեկտրամատակարարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի Տավուշի մարզի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 10:00-12:00 Դիլիջան քաղաք՝ Հովսեփյան, Գայի և Շահումյան փողոցներ մասնակի,

Ժամը 11:00-12:00 Դիտավան, Ազատամուտ, Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Աչաջուր, Սևքար, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Ենոքավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Ժամը 12:00-13:00 Իջևան քաղաք՝ Օհանյան, Բլբուլյան, Մյասնիկյան, Մեհրաբյան, Երևանյան, Սարալանջ և Ասլանյան փողոցներ, Գանձաքար գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:




Վերին Ծաղկավանում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Էլեկտրաշչակ Բերդ

Հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Միացիր մեզ՝ միասին լուծենք համայնքային խնդիրը»․ երիտասարդական հերթական հանդիպումը Նոյեմբերյանում

Նոյեմբերյան

Երիտասարդների մասնակցությամբ ու նրանց համար Նոյեմբերյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ իրականացավ երիտասարդական հերթական հանդիպումը, որ կրում էր «Միացիր մեզ․ միասին լուծենք համայնքային խնդիրը» խորագիրը։

Երիտասարդները քաջատեղյակ լինելով իրենց գյուղում առկա հիմնախնդիրներին բարձաձայնում էին կարևորագույն խնդիրները, որոնք ըստ իրենց՝ առաջնահերթ նշանակություն ունեն գյուղերի զարգացման, երիտասարդների զորեղացման համար։




Կիրանցը սահմանազատումից հետո

Վերջին երկու ամիսներին Կիրանցը Հայաստանի կենտրոնն էր դարձել, տեղեկատվական հոսքերի կիզակետը: Կառավարման մարմինները պնդում էին, որ նոր Հայաստան է կառուցվում՝ սահմանազատված, պաշտպանված ու ապահով, ընդիմադիրները հակադարձում էին, որ փլվում է տասնյակ տարիներով կառուցված պաշտպանական համակարգը, որ սա ոչ թե սահմանազատում է, այլ շարունակվող միակողմանի զիջում:

Մենք շարունակաբար լուսաբանել ենք ծավալվող իրադարձությունները, և ահա, երբ արդեն կրքերը միայն ներքին եռք ունեն, մենք դարձյալ Կիրանցում ենք:

Բնակիչներն արդեն այնքան են խոսել, աղմկել, բողոքել ու արտասվել, որ հիմնականում խուսափում են տեսախցիկներից: Փոխարենը խորհուրդ են տալիս պարզապես շուրջներս նայել ու ինքնուրույն գնահատել իրադրությունը սահմանազատված Կիրանցում:

Վերջին դեպքերից հետո Կառավարությունը հայտարարել էր տուժած բնակիչներին փոխհատուցումներ տալու մասին, սակայն դեռևս հրապարակված չէ՝ թե ինչ չափանիշներով են տրվելու դրանք և ինչ ծավալների փոխհատուցումների մասին է խոսքը։ Բնակիչների լռության ֆոնին շինարարական եղուզեռ է. արագորեն կառուցվում է շրջանցիկ ճանապարհը։ Տավուշ Մեդիան իր ուշադրության կենտոնում կպահի Կիրանցը, և մեր հաջորդ հաղորդումներում լսելի կդարձնենք Կիրանցի մյուս բնակիչների ձայնը։




Տավուշ-Միչիգան. կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր

ՀՀ Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր։
Հուշագիրը կնքվել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ընթացքում:

Կողմերն իրենց իրավասության շրջանակում և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Տնտեսական բարգավաճումը խթանելու և հանրային ծառայությունները բարելավելու նպատակով կիրականացվեն փոխանակումներ և համագործակցություն տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և ենթակառուցվածքների կառուցման ոլորտներում:

Միջոցառման ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմանը, քաղաքային և նահանգային պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից և համայնքային ու մարզային պաշտոնյաներ Հայաստանից, որոնք քննարկեցին համայնքների, նահանգների ու մարզերի փոխգործակցության ամրապնդման լավագույն փորձն ու ընդհանուր նպատակները։

Համաժողովը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի, համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։




«Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների ցուցահանդեսը

ijevan vernatun

Գեղանկարներ, գոբելեններ, կերամիկական աշխատանքներ, փայտե փորագրություներ։
Հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հեղինակային աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ, արվեստով հետաքրքրված երիտասարդներ։
Ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս:




Խաշթառակ գյուղի կամրջի հետ կապված խնդրին կտրվի ժամանակավոր լուծում

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել աղետի գոտում՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին։ Աղետի գոտում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ կամուրջների վերականգնման աշխատանքների վերաբերյալ, վարչապետն ընդգծել է, որ այս փուլում դրանց կտրվի ժամանակավոր լուծում: Իսկ երկարաժամկետ առումով՝ վնասված բոլոր կամուրջները պետք է վերականգնվեն և՛ ինժեներական, և՛ գեղագիտական լուծումներ առաջարկող նախագծերով: Արդյունքում՝ դրանք կլինեն ոչ միայն տրանսպորտային ամուր ենթակառուցվածքներ, այլև տեսարժան վայրեր, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքներում զբոսաշրջության զարգացմանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տարբեր երկրների գործընկերների հետ աշխատում են վնասված և փլուզված կամուրջների վերականգնման ուղղությամբ։ Նախարարի տեղեկացմամբ՝ Հոբարձի գյուղի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում է նախատեսվել. հունիսի 15-ից կմեկնարկեն աշխատանքներն այս ուղղությամբ, ժամանակավոր լուծում կտրվի նաև Խաշթառակի կամրջի հետ կապված խնդրին: