Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա

Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 2-ին, ժամը 19:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է ավտոմեքենան։




Տավուշ գյուղում անցկացվելու է ուսումնավարժանք, որի ընթացքում կգործարկվի էլեկտրաշչակ

Գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Կանաչ ու ամառային Արծվաբերդը

Կանաչ ու ամառային Արծվաբերդը։
Տեսանյութի հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյան։




Մարզային բիզնեսների համար հատուկ առաջարկ՝ Ամերիաբանկից

Մարզային բիզնեսներ

Արի Ամերիա՝ գործընկերներիդ հետ միասին: Ամերիաբանկը հատուկ առաջարկ ունի մարզերում գործող բիզնեսների ու աշխատակիցների համար: Առաջարկի շրջանակում մարզային ընկերությունները, դառնալով Ամերիաբանկի հաճախորդ, կարող են ստանալ մի շարք առավելություններ, այդ թվում կկարողանան անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ, ստանալ Visa Business տեսակի անվճար քարտ 4 տարի ժամկետով, անվճար ակտիվացնել և կառավարել հաշիվները Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով և ոչ միայն:

Ամերիաբանկի կողմից բիզնեսին տրվող արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում. ընկերությունները կարող են նաև տեղափոխել գործող բիզնես վարկերն Ամերիաբանկ և ստանալ տեղափոխվող վարկի 4%-ի չափով հետվճար, իսկ մեկ այլ առաջարկի շրջանակում էլ կարող են ստանալ 20-150 մլն ՀՀ դրամ բիզնես վարկ` ապահովված գրավով, և 4 ամիս չվճարել ոչ տոկոս, ոչ մայր գումար: Իսկ մարզային աշխատավարձային հատուկ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Ամերիաբանկի մասնաճյուղ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Այս տեսանյութը գործընկերային բովանդակություն է։




Մասնակցելով համայնքային կյանքին. նախագիծ՝ Իջևանի մշակույթի տան հիմնահարցի վերաբերյալ

Քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի «Կանանց առաջնորդության ակադեմիա» ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստացել դիմելու փոքր դրամաշնորհի՝ իրականացնելով համայնքային զարգացման իրենց ծրագրերը:

Ժաննա Դալլաքյանին մտահոգել է Իջևան քաղաքի մշակույթի տան ենթակառուցվածքային հիմնահարցը. խնդրի վերաբերյալ իրազեկվածության ու հանրային համախմբման նպատակով ներկայացրել է ծրագիրը։




«Հույսի կամուրջի» Իջևանի մասնաճյուղը տոնեց 21-ամյա գործունեությունը

Հույսի կամուրջ

Պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների իրավունքներն ու արժանապատվությունը ու նպաստել նրանց սոցիալական ներառմանը. հունիսի 25-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոը տոնեց քսանմեկամյա գործունեությունը:

Խթանելով կրթության ներառականությունը՝ «Հույսի կամուրջը» ստեղծում է կրթական միջավայր, որտեղ վերացված են ամեն տեսակի խոչընդոտները, և ստեղծված են պայմաններ, որպեսզի երեխան՝ անկախ իր ունեցած հաշմանդամության և առանձնահատուկ կարիքներից, ունենա ուսումնական գործընթացին մասնակցելու և կրթական արդյունքների հասնելու հավասար հնարավորություններ։

Իր գործունեությամբ «Հույսի կամուրջը» պաշտպանում, կրթում և կարողունակ է դարձնում հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ներուժն ու ապրեն արժանապատիվ ու անկախ կյանքով։




Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Կիրանց-Աճարկուտ պայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 1-ին Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ:




«Աստղերը մեզ հետ են»․ արտադպրոցական ծրագիր Նոյեմբերյանում

Նոյեմբերյան համայնքի երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կայուն երկխոսության նապատակով Սրբասարի տարածքում անցկացվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող «Աստղերը մեզ հետ են» արտադպրոցական կրթական ծրագիրը։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան




«Ամետիստ» պարային համույթի բարեգործական համերգը Կողբում

Կողբի Մշակույթի կենտրոնում անցկացվել է «Ամետիստ» պարային համույթի բարեգործական 3-րդ համերգը։

«Յուրաքանչյուր երեխա իր անհատականությունն ունի, նրանք հատուկ նշանակություն ունեն, պարզ են, մաքուր ու տարբերվող», – նշում է պարային համույթի գեղարվեստական ղեկավարը։




Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղեր տանող ճանապարհը երկկողմանի փակ է արդեն մեկ ամիս

Խաշթառակ կամուրջ

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվեց։ 1 ամսվա ընթացքում նկատելի է դարձել կամրջի դեֆորմացումը։
Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը մայիսի 28-ից տվյալ կամրջով արգելված է։

Խաշթառակի ու Լուսահովիտի բնակիչներն արդեն 1 ամիս է գյուղից դուրս գալու համար կամ ոտքով անցնում են կամուրջը, կամ էլ օգտվում Խաշթառակ-Իջևան այլընտրանքային ճանապարհից։ Գյուղացիներն ասում են, որ 10 րոպեում հասնում էին Իջևան, իսկ այլընտրանքային ճանապարհով Իջևան հասնելը 40-50 րոպե է տևում։

Հունիսի 15-ից մեկնարկել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հավաստմամբ՝  տարբեր երկրների գործընկերների հետ աշխատանքներ են տարվում վնասված և փլուզված կամուրջների վերականգնման ուղղությամբ։