Այգեհովիտում նշել են Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը:
Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Այգեհովիտ գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցում գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Կարապետյանը մատուցել է տոնական Սուրբ պատարագը:




Տեղեկատվական ցուցանակներ` Իջևանի պատմամշակութային վայրերում

EU4Culture ծրագրի շրջանակներում Իջևան համայնքում գտնվող պատմամշակութային կոթողների տարածքում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք կամրապնդեն այցելուների գիտելիքները մշակութային արժեքների մասին:

Լուսանկարներում`
Մակարավանք, Աչաջուր
Մորո Ձորո վանք, Լուսահովիտ
Սբ. Աստվածածին մատուռ, Աճարկուտ

 




Մոտենում է հզոր ցիկլոն, սպասվում են տեղումներ. Եղանակը Տավուշում

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, – տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»:




Այց Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչություն

Մարտի 20-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի նպատակն էր անհրաժեշտ մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանումներին՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովմանը, ինչպես նաև համալիր ստուգումների իրականացմանը:

Տավուշի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էր վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վ․ Փիրումյանը ներկայացրեց կատարված աշխատանքների արդյունքները, վարչության գործունեությանն առնչվող ընթացիկ հարցեր։

Խորհդակցության շրջանակներում քննարկվեցին մեթոդական օգնության ցուցաբերման հիմնական ուղղությունները, մատնանշվեցին օպերատիվ-տակտիկական, ինչպես նաև ամենօրյա գործունեության ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պլանային միջոցառումների պատշաճ իրականացմանը։
Այնուհետև Փ/Ծ տնօրենի տեղակալը շրջայց կատարեց մարզային փրկարարական վարչությունում, ինչպես նաև այցելեց Իջևանի և Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Ե. Կարապետյանը տեղում ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, հետևեց հերթապահություն իրականացնող ծառայողների աշխատանքին։

Հրշեջ-փրկարարական ջոկատներում հայտարարվեց անձնակազմի տագնապ, տրվեց հավաք, ստուգվեց ծառայողների ընդհանուր պատրաստվածությունը, տագնապային պայուսակների առկայությունն ու համալրվածությունը, հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը։

Տնօրենի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը Իջևանի և Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատներում հետևեց «Հրդեհաշիջումը ճյուղավորումով» և «Մարտական բացազատում օղակի կազմով» թեմաներով տակտիկական պարապմունքների անցկացման ընթացքին։

Ավարտին՝ աշխատանքային խմբի ղեկավարը հանձնարարեց շարունակել աշխատանքները ենթակա ստորաբաժանումներում՝ առկա խոչընդոտների վեր հանման և կարողությունների բարելավման ուղղությամբ։




Տավուշի մարզում մեկնարկում է «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը

Տավուշի մարզում մեկնարկում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի 2-րդ մրցաշրջանը։ Նախագիծը նախորդ տարի իրականացվել է միայն մարզկենտրոն Իջևանում,իսկ այս տարի ընդգրկում է արդեն Տավուշի բոլոր համայնքները:

Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաներին հնարավորություն է տրվելու զբաղվել սպորտով, ինչն էականորեն կբարելավի նրանց ֆիզիկական ու մտավոր կարողությունները, կնպաստի սոցիալական հմտությունների ձևավորմանը ու զարգացմանը։
Ներառական ֆուտբոլային թիմերի ստեղծման միջոցով ծրագիրը կնպաստի նաև հանարկրթական դպրոցների երեխաների և պատանիների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանն ու իրենց առջև դրված նպատակների իրականացմանը: Կբարելավվեն ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների գիտելիքներն ու հմտությունները ներառական ֆուտբոլի վերաբերյալ:

«Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։




Քո իրավունքը | Սնանկություն

«Քո իրավունքը» հաղորդաշարի հերթական թողարկմանը Վիկտորյա Սիմոնյանը ներկայացնում է սնանկության վերաբերյալ ընդհանուր դրույթները։

Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Գյուղն ու մարդիկ սահմանին․ Բերդավան

Շաբաթ առավոտյան գործընկերներով ճանապարհ ենք ընկնում դեպի Բերդավան։

Թեպետ օրը շաբաթ էր, սակայն գյուղում աշխուժություն կար՝ երեխաների խաղի աղմուկ, գյուղամիջյան զրույցներ, շինարարություն, մշակույթի տնից լսվող հայրենասիրական երգ։

ԲԵՐԴԱՎԱՆԻ ԱՄՐՈՑԸ

Բերդավանում մեզ ասացին, որ ով առաջին անգամ է ոտք դնում գյուղ, ուրեմն իր այցը պիտի սկսի Ղալինջաքար ամրոցից։ Գյուղի ամենանշանավոր ու խորհրդանշական բերդն է Ղալինջաքարը, թվագրվում է 12-րդ դար։

Բերդի անվան ստուգաբանությունը բացահայտվում է Տավուշի բնակչության բարբառում այժմ էլ կիրառական «ղալին» բազմիմաստ բառի հետ: Այն ունի խիտ, շատ, հաստ, հորդ, վարար իմաստները:

Առաջին երեքը լիովին համահունչ են բերդի անվանը՝ շատ քարերով, խիտ շարվածքով և հաստ պատերով ամրոց: Ամրոցը կարևոր դեր է խաղացել ոչ միայն գյուղի, այլև տարածաշրջանի բնակչության պաշտպանության գործում:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Հեղինակ` Էռնեստ Խանումյան




Տավուշյան խավիծ․ Գյուղական կյանք

Այգեձորցի Սանամ տատի հետ ծանոթանում ենք խավիծի պատրաստման ընթացքին։

Հեղինակ` Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան:




Ցուցահանդես Նոյեմբերյանում՝ նվիրված կանանց միամսյակին

Թաղիքագործության և գորգագործության ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Նոյեմբերյանում օրերս ներկայացվեց վարպետ, թաղիքագործ Դիանա Մամյանի և մանկավարժ, գրող, գորգագործ Անուշ Ալեքսանյանի աշխատանքները:

Հեղինակ` Հրանուշ Անանյան:




Եռօրյա դպրոցական վիկտորինա՝ Իջևան համայնքի դպրոցականների համար

Բնագիտամաթեմաթիկական առարկաների հանդեպ հետաքրքրության բարձրացման նպատակով Իջևանում անցկացվեց եռօրյա դպրոցական վիկտորինա:

Վիկտորինաները հաջորդաբար նախատեսված են Նոյեմբերյան և Սիսիան համայնքների դպրոցականների համար: