Էլեկտրաէներգիայի պլանային անջատում` Տավուշի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 10։00-12։00-ը կդադարեցվի Տավուշի մարզի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Դիլիջան համայնք` Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի
Թեղուտ գյուղ։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:




Տավուշի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

2024 թվականի հունվարի 8-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Իջևան համայնքի զորակոչիկների առաջին խումբը:

Արժանապատիվ և խաղաղ ծառայություն ենք մաղթում, տղե՛րք:




Ճրագալույցի պատարագ Հաղարծնի վանքում | Բագրատ Սրբազանի քարոզը

Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում հնչել է Սուրբ Ծննդյան ավետիսը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին՝ Հաղարծնի վանքում։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ։
Ձեզ և Մեզ մեծ Ավետիս։

Թող Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը անսահման սիրով, լույսով ու ջերմությամբ լցնի բոլորի սրտերն ու հոգիները։




Ճրագալույցի պատարագին Նոյեմբերյանի Սբ․ Սարգիս եկեղեցում հնչեց Սուրբ Ծննդյան ավետիսը

Թող Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը անսահման սիրով, լույսով ու ջերմությամբ լցնի բոլորի սրտերն ու հոգիները։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ։
Ձեզ և Մեզ մեծ Ավետիս։
———
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի։








Սուրբ Ծննդյան ավետիս

Թող Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը անսահման սիրով, լույսով ու ջերմությամբ լցնի բոլորի սրտերն ու հոգիները։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Մեզ և ձեզ մեծ ավետիս։




Մանկության հուշեր՝ Ամանորի մասին

Մանկության հուշեր Ամանորի մասին․ Հրանտ Ղազումյանի բանաստեղծությունը՝ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի ամանորյա թողարկումից։

Ամեն անց կենող տարին ինձանից
Մի խտիտ մանկություն ա կյողանըմ տանըմ:
Ամեն անց կենող տարվա եդևից
Ես հեթոցն ընգյած վազ-վազ եմ անըմ:

Ամեն անց կենող տարվա վերջերին
Մի տյուռ ա պյաց լըմ դբյա մանկություն:
Որդի էլ փախչեմ, որդի էլ քյնամ
Տա՜տ, ճամփեն պիրըմ ա ինձ հսցնըմ քու տուն:
Սենյակի կես տեղը փեչն էր բրբռնմ,
Տնեցիք տոնածառն էին ուրախ զրթյարըմ
Ծինը կյալիս էր ու տյուռը կտրըմ,
Իսկ տյու ինձ հըմար տաք ջեմբռիր կյործըմ:
Դե ես էլ նստած տաք փեչի կշտին
Իմ մի պյուռ հանգիստն էի վայելըմ,
Թարմ թխած հացի հոտն էր պտտվըմ
Իսկ տյու շարունակ քու կյործքն էիր անըմ:
Թաղի րեխեքը ծեն էին տալի,
Պյաշերի կլխից սանկայինք ընգյնըմ,
Ասըմինք, խոսըմ, վազ վազինք անըմ
Իսկ օրվա վերջին հրաշքի սպասըմ:
Ու ինչքան սեր կար սաղի տներըմ,
Աչքերնու միջին փայլ ու ջերմություն,
Տատ, տարվա վերջին շատ եմ տռտակվըմ
Կարոտի ճամփով քու տուն եմ հասնըմ:
Մանկությունիցս թելեր եմ կյողացել
Նոր տարվա սկզբին կծկել եմ, հազրել,
Տաք ջեմբռ եմ կյործըմ քու ասած ձևով
Կրկատան արած իմ սրտի չափով:




Մեր բարբառն ու բարքերը․ ամանորյա Տավուշ

«Մեր Բարբառն ու Բարքերը» հաղորդաշարի ամանորյա հատուկ թողարկումը՝ նոր տարվա շնչով ու տոնական բույրով։
Միացրե՛ք ՏավուշTV-ին ու մի պահ կտրվե՛ք եռուզեռից․․․ բարի դիտում։

Իջևանյան ամանորյա բարքերը, տոնական խոսք ու զրույցները և տոնի իրական էությունը ներկայացնում է Հրանտ Ղազումյաը։
Ավարտելով տարին՝ շնորհակալ ենք մեր հետևորդներին ու հեռուստադիտողներին ևս մեկ եթերաշրջան մեզ հետ լինելու համար։




Տավուշ Մեդիայի ամանորյա շնորհավորանքը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան շնորհավորում են Ձեր ու Ձեր բոլոր մտերիմների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Մաղթում ենք ամենաառաջինը՝ խաղաղություն, բոլոր նպատակների իրականացում ու երջանկություն․ 2024-ին էլ սիրենք ու վստահենք իրար, լինենք պահանջկոտ ու հավատարիմ, առողջ լինենք ու հաջողակ, խաղաղ ու պաշտպանված երկիր ունենանք, երջանիկ լինենք ու արժանապատիվ:




Տավուշի մարզպետի աշխատակազմի գործունեությունը 2023թ․-ին․ տարեվերջյան հանդիպում

Տավուշի մարզպետի աշխտակազմի 2023 թվականի աշխատանքների ներկայացման նպատակով դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ հանդիպում, որի սկզբում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը, որն իր մեջ ներառել է իրականացված աշխատանքները՝ ըստ ոլորտների, արձանագրած արդյունքները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մարզպետն ընդգծել է, որ աշխատակազմի 2023 թվականի աշխատանքային գործունեությունը եղել է բազմավեկտոր՝ բխելով Տավուշի բնակչության խնդիրներից։

Այնուհետև խոսելով մարզում 2023 թվականի ընթացքում քաղաքաշինական ծրագրերի մասին՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը նշել է, որ տարվա ընթացքում ռեկորդային թվով շինթույլտվություններ են տրվել համայնքների կողմից։

Տարվա ընթացքում Տավուշում ծնվել է 1040 երեխա․ առողջապահական ու սոցիալական հակիրճ պատկերն ու վիճակագրությունը ներկայացրեց ոլորտի պատասխանատուն։

Տարվա ընթացքում Ոսկեվան գյուղի մեկ թաղամաս ու տասը բնակելի տուն է գազիֆիկացվել․ առաջիկայում կապույտ վառելիքը կհասնի Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ ու Բարեկամավան գյուղերը։ Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հարցերի վաչության պետը ամփոփեց նաև տարածաշրջանային մինչհամայնքային համագործակցությունները։

Հանրապետության առաջին ծրագիրը՝ տնամերձ հողատարածքներում այգեհիմնման նպատակով, փորձնական իրականացվել է Բերքաբեր ու Խաշթառակ գյուղերում։
Հաշվետու տարվա ընթացքում զարգացման հիմական հիմքերը եղել են ներդրումային, սուբվենցիոն, միջազգային, պետական ու համայնքային ծրագրերը։
Տարին ընթացել է ձեռքբերումներով կրթության ու մշակույթի ոլորտում, որը պայմանավորված է կրթական նոր չափորոշիչների ներդրմամբ։
Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման վերջում Տավուշի մարզպետը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել մարզի համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների, բուժհիմնարկների, կրթական և մշակութային հաստատությունների մի շարք ուսուցիչների, տնօերնների, մասնավոր կառույցների ղեկավարների, մարզական և այլ բնագավառներում լավագույն արդյուքներ գրանցած ներկայացուցիչներին։




«Տավուշն իմ աչքերով». նկարիչների մարզային, մշակութային ցուցահանդես-փառատոն Դիլիջանում

Դեկտեմբերի 22-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ «Տավուշն իմ աչքերով» խորագիրը կրող Երիտասարդ նկարիչների մարզային, մշակութային ցուցահանդես – փառատոնը։

Ցուցահանդես-փառատոնին մասնակցում էին Տավուշի մարզ Իջևան, Բերդ, Նոյեմբերյան և Դիլիջան տարածաշրջանների մշակութային հաստատություններն իրենց տարբեր մասնագիտական բաժիններով:

Դիլիջանի արվեստի պետական քոլեջի նախասրահում ցուցադրվել էին փառատոնի մասնակիցների աշխատանքները, իսկ համերգային մասում լավագույնս ներկայացան երաժշտական, պարարային համույթներն ու անհատ կատարողները:
«Տավուշն իմ աչքերով» մարզային, մշակութային ցուցահանդես – փառատոնն իրականացվել է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։