Հաղարծնի դպրոցը և Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը մասնակցեցին ստվերախաղքի փառատոնին

Ստվերախաղքի 3-րդ ազգային փառատոն միտված էր նոր շունչ տալ հին արվեստի տեսակին: Փառատոնին մասնակցում էին 13 թատերական խմբեր Հայաստանի տարբեր մարզերից` այդ թվում Տավուշի մարզից` Հաղարծին գյուղը և Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի ստվերախաղքի թատրոնը:




«Հայկական տարազ և հայկական զարդանախշերի խորհրդաբանություն» խորագրով բանախոսություն Իջևանում

Նոյեմբերի 19-ին Տավուշի թեմի առաջնորդարանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում կայացավ «Հայկական տարազ և հայկական զարդանախշերի խորհրդաբանություն» խորագրով բանախոսությունը, որը վարեց ազգագրագետ, ոճաբան-դիզայներ Վահե-Սեմա Քոթանյանը: Էթնիկ հայկական տարազի և զարդանախշերի աշխարհը հարուստ է և բազմազան, իսկ դրանց խորհրդաբանական մեկնությունը՝ առավել հետաքրքական։ Բանախոսության նպատակն էր ներկաներին իրազեկել և ծանոթացնել հայկական յուրահատուկ տեքստիլ և ճիշտ տարազային մշակույթի հետ ՝ թիրախավորելով Սյունիք-Արցախյան տարազախումբը , բարձրացնելով մեդիա դաշտում մշակույթի հանդեպ մեդիագրագիտությունը, որը կանխելու ձև է ներկայիս թշնամական մշակութային ինտեգրմանն ու կեղծիքին :

Ծրագիրը կազմակերպել էր VANI ART Studio-ն՝  EU4Culture ծրագրի շրջանակներում։




Մշակույթի ոլորտի խնդիրները՝ սահմանամերձ բնակավայրերում

Մշակույթի ոլորտի խնդիրները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում․ Քննարկում ՏավուշTV-ի եթերում

Տավուշ TV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի ու երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանի, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանի ու Ոսկեվանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում մշակույթի զարգացմանն խանգարող մարտահրավերները, դրանք հաղթահարելու ճանապարհներն ու հեռանկարները։
Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր կարծիքներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։




Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների․ մրցաշար Իջևանում

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի աշնանային մրցաշրջանը կրկին ֆուտբոլի դաշտում էր միավորել իջևանցի երեխաներին՝ պայքարելու մրցաշրջանի գավաթի համար։ Սպորտային նախագծի հիմքում ֆուտբոլի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը նպաստելն է։
«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» նախագիծը երախաներին հնարավորություն է տալիս զբաղվել սպորտով, և այդ միջոցով բարելավել ֆիզիկական ու մտավոր կարողությունները, զարգացնել սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը։

Դպրոցական թիմերում ընդգրկված էին Իջևանի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների աշակերտները, որոնց կազմում էին նաև արցախցի աշակերտները։ Ֆուտբոլային թիմերի սեղծմամբ ծրագիրը նպաստում է նաև հանրակրթական դպրոցների երեխաների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանը և իրենց առջև դրված նպատակների իրականացմանը։

Մրցապայքարում հաղթող ճանաչվեց Իջևանի երրորդ դպրոցը՝ ստանալով առաջին մրացանակը։ «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։




Տավուշի սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ Բերդավան

Տավուշի սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ Բերդավան

Տեսանյութը ներկայացնում է Բերդավան գյուղի խնդիրները և գյուղացիներին՝ իրենց առօրյա կյանքով, պայքարով ու արարումով։
Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյան:


Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։




«Աշնան մեղեդի» փառատոնը Նոյեմբերյանում

Նոյեմբերյանում անցկացվել է «Աշնան մեղեդի» փառատոնը՝ համայնքում բնակեցված արցախցիներին համախմբելու և ներկայացնելու Տավուշի մշակույթը, արվեստը, բերքն ու բարիքը։
Փառատոնի մասին պատմում է Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը։




Շուրջ 45 տոննա մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15,000 հայրենակիցներին

Հայ օգնության ֆոնդը 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր՝ ավելի քան 15,000 հայրենակիցներին տրամադրել է մարդասիրական աջակցություն։

Մարդասիրական աջակցություն` այդ թվում 1,200 սննդի և հիգիենայի փաթեթներ, 480 անջրանցիկ տաք բաճկոններ, 200 ծալովի մահճակալներ, 1,300 անկողնային հավաքածուներ, 500 էլեկտրական տաքացուցիչներ, 400 դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են ստացել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Լոռու մարզի Փամբակ համայնքում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայքում, Վայոց ձորի Վայք և Արագածոտնի մարզի Բյուրական համայնքներում ապաստանած արցախցի ընտանիքները։

Արցախցի հայրենակիցներին սատար կանգնելուն ուղղված արագ արձագանքման գործողություններին զուգահեռ՝ Հայ օգնության ֆոնդը մեկնարկելու է նաև երկարաժակետ և համապարփակ ծրագիր, որի նպատակն է կայուն ու թիրախային սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին՝ այդ թվում երեխաներին ու տարեցներին, անցկացնել բուժաշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, խթանել ընտանեկան ձեռներեցությունն ու ինքնազբաղվածությունը, հնարավորություն ընձեռել միջին մասնագիտական ու բուհական կրթություն ստանալ ցանկացող երիտասարդներին։

«Որպես մարդասիրական լայնածավալ աշխատանքեր իրականացնելու փորձ ունեցող  կազմակերպություն՝ Հայ օգնության ֆոնդը հանձնառու է կանգնել արցախցի մեր եղբայրների և քույրերի կողքին թե՛ այս կրիտիկական պահին, և թե՛ հետագայում», – նշել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ շեշտելով, որ մարդասիրական աջակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ հաշվի առնելով տեղահանված ընտանիքների կարիքներն ու բնակության վայրը։  




Աղասյանների ընտանիքը Չինարիում զբաղվում է մեղվաբուծությամբ

Չինարի գյուղում Աղասյանների ընտանիքը զբաղվում է  մեղվաբուծությամբ։ Մեղրի ստացումը նրանց ամենաքաղցր գործերից է: Ավանդական մեղրաքամը կատարվում է մի քանի փուլով՝ ծխահարում, շրջանակների դուրսբերում և ապա մշակում։

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։




Աղստև գետի մաքրությունը կվերահսկվի տեսախցիկներով

Աղստև գետի մաքրությունը կվերահսկվի տեսախցիկներով:

Իջևան քաղաքի Երևանյան և Աբովյան փողոցները կապող կամրջին (շուկայի հարևանությամբ) տեղադրվել են տեսախցիկներ` Աղստև գետի աղտոտման դեպքերին հետևելու նպատակով։ Իջևանի համայնքապետարանի տեղեկացմամբ` տեսաձայնագրության միջոցով կարգազանց բոլոր տնտեսվարողների և քաղաքացիների վարչական պատասխանատվության արձանագրությունները կլինեն ավելի փաստարկված։

Վարչական տուգանքի չենթարկվելու համար, համայնքապետարանը հորդորում է պահպանել շրջակայքի մաքրությունը և աղբը չնետել չսահմանված վայրերում։

Լուսանկարը՝ Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։




ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը այցելել է Տավուշի մարզ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը՝ Տավուշի մարզի տարածքներում պարեկություն իրականացնելու գործընթացին:

Նոյեմբերի 12-ին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել էր Տավուշի մարզ․ դեսպանը հանդիպումներ է ունեցել մարզային ու համայնքային իշխանություների հետ, որոնց հետ քննարկվել է համատեղ իրականացվող նախագծերը ու հնարավոր իրականացվելիք ծրագրերը։