Հրդեհ Աղավնավանք և Ձորավանք գյուղերի մոտակա սարերում

Հունվարի 5-ին, ժամը  08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք բնակավայրերի մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Ժամը 10:20-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված են 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ (87 հրշեջ-փրկարար)։

Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները  ճանապարհը շարունակում են ոտքով։




Հրդեհ՝ Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում․ ըստ նախնական տվյալների՝ այրվում է պիրոտեխնիկա

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ ժամը 15։30


Հունվարի 3-ին՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։




Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփում է նոյեմբեր ամիսը

Նոյեմբեր ամսվա ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն իրականացրել են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է ոչ միայն ապահովել արտակարգ իրավիճակներում հասարակության և պետական կառույցների պատրաստվածությունը, այլ նաև նպաստել արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, նվազեցնել հետևանքները և ամրապնդել բնակչության պաշտպանվածությունը:

Ամսվա ընթացքում արձագանքող ուժերի գործնական հմտություններն անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում կատարելագործելու նպատակով Տավուշի մարզում մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը վարչական շենքում», «Հրդեհաշիջման  և փրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում», «Առատ ձյան և մերկասառույցի դեպքում ճանապարհների սպասարկման աշխատանքների իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ համապատասխանաբար Գանձաքար  բնակավայրի վարչական շենքում, Նոյեմբերյան համայնքի Կողբ  բնակավայրի ԱԳԼՃԿ-ում և «Լևոն 2 ՃՇՇ» ՍՊԸ-ում։
Մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբերի կողմից Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան, Ոսկեվան, Կոթի և Ոսկեպար բնակավայրերում անց են կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ, իսկ Իջևան քաղաքի «Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաները և դաստիրակչական կազմն ուսուցողական այցով եղել են նաև Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում, որտեղ վերջիններիս ցուցադրվել է դեպքերի արձագանքման ժամանակ օգտագործվող հրշեջ-փրկարարական գույքը, ներկայացվել դրանց առանձնահատկություններն ու հրշեջ տեխնիկայի հնարավորությունները: