1

«Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի ներկայացումը Իջևանում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի նախօրյակին աշխարհահռչակ գիտնական Հակոբ Այնթապլեանը զեկույցով հանդես եկավ Իջևանում։ Սեպտեմբերի 18-ին՝ Տավուշի թեմի առաջնորդարանում կայացավ հանդիպում սփյուռքահայ անվանի բժիշկ, գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Հակոբ Այնթապլեանի հետ։ «Հայրենատիրությունն ու անկախությունը» թեմայով զեկույցը դոկտոր Այնթապլեանը ներայացրեց երեկոյի հյուրերին։

Երեկոն նշանավորվեց նաև «Թաքուն…անխոս» և «Մայրս» բանաստեղծությունների երգերի շնորհանդեսով, որոնց բառերի հեղինակը Հակոբ Այնթապլեանն է, իսկ երաժշտության հեղինակը Մարգարիտ Սարգսյանը։

Երեկոյի ընթացքում ներկա գտնվող հյուրերը իրենց հարցերը ուղղեցին՝ «Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի վերաբերյալ, նաև ընթացս ծավալվեց քննարկում՝ Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերների ու խնդիրների վերաբերյալ։




Ավետյաց Երկրի Տեսիլքի ճամփորդությունը շարունակվում է

Հետաքրքիր վերլուծություններ են մարդիկ կատարում Բագրատ Սրբազան-ի նոր՝ «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ» գրքի բովանդակության վերաբերյալ։
Գինեգործ Գագիկ Աղաբաբյանը Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցած պանելային քննարկում-շնորհանդեսի ժամանակ ասաց․ «Եթե գիրքը կարդա Բագրատ Սրբազանին չճանաչող մեկը, կարող է մտածել, որ այն գրել է տնտեսագետ, քանի որ գրքում խորը տնտեսական վերլուծություն է արվել մեր աշխարհի տնտեսական զարգացման մասին»։

Լեզվաբան Փարսադան Ալեքսանյանը տասը բառ է գտել գրքում, որոնք նորույթ են և մինչ այս որևէ բառարանում չեն արձանագրվել։
Բանասեր Ռուսլան Մալինյանն անդրադարձավ գրքում տեղ գտած բազմաթիվ բանաձևային ձևակերպումներին։
Մեկ բան բոլորն են արձանագրում՝ այս գիրքը մեզ ճանապարհ է ցույց տալիս՝ վերադառնալու սեփական ինքնությանը, հայության իսկատիպ նկարագրի, որի միջոցով է միայն հնարավոր կառուցել մեր Ավետյաց Երկիրը, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:

Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի, մեր ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության երկիրն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ:
———
Գրքի շնորհանդեսներ արդեն տեղի են ունեցել Երևանում, Իջևանում և Նոյեմբերյանում։ Սպասեք հաջորդներին
———
Նոյեմբերյանում շնորհանդեսը տեղի կայացավ Կողբի գեղարվեստի դպրոցում։
Շնորհակալ ենք բոլորին և՛ կազմակերպման, և՛ մասնակցության համար։




«Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը Իջևանում

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի երկրորդ՝ իջևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 25-ին։ Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է՝ այժմյան դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում՝ մեր անցած ճանապարհի և անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի պատգամների վրա։ Շնորհանդեսը գրքի պանելային քննարկման ձևաչափով էր․ քննարկման բանախոսներն էին բանասիրական գիտությունների թեկնածու Մուշեղ Սարուխանյանը և պատմաբան Վլադիմիր Պողոսյանը։ 

Ներկաները իրենց մտքերը կիսեցին գրքի վերաբերյալ,կրկին արձանագրելով՝ այսօրվա ինքնության ճգնաժանի մեջ այս գիրքը մեր երազների երկիրը կառուցելու մեծ ճանապարհի առաջին քայլը կարող է դառնալ։Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի և ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության մեծ տունն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ ու ժողովուրդ: Գրքում ուրվագծվում են մեր իսկատիպ նկարագիրը, բացառիկ ինքնությունը և մղում մեզ ապրելու Ավետյաց Երկիրը կառուցելու տեսիլքով, որը հայ ժողովրդի երազանքն ու ձգտումն է: 

Գրքի քննարկումները հաջորդաբար կայանալու են Տավուշի բոլոր համայնքներում․ գիրքը վաճառվում է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում և առցանց գրախանութներում։




Սահմանապահ Այգեձոր գյուղն արդեն նորակառույց եկեղեցի ունի

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ եւ ձեռամբ իրականցվեց Այգեձորի նորակառույց եկեղեցու գմբեթի խաչի օծման արարողությունը: Ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների երգեցողության ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո սրբալույս մյուռոնով օծվեց այն:

Եկեղեցու կառուցման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել ծնունդով այգեձորցի Սամվել Ղարախանյանն ու իր ընտանիքը:

Միջոցառմանը ներկա էին հոգևոր այրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, եկեղեցու շինարարությանը մասնակցող շինարարներ,հավատավոր ժողովուրդ:

Նորակառույց եկեղեցին այսուհետ կլրացնի այգեձորցիների համայնքի հոգևոր կարիքները՝ գյուղի համար կարևոր կենտրոն դառնալով։




Տավուշ Մեդիան միանում և շնորհավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի կողմից արքության պատվի է արժանացել Տավուշի թեմի առաջնորդը։ Բագրատ Սրբազանին՝ որպես վաստակաշատ եպիսկոպոս, հայրապետական կոնդակով շնորհվել է արքության պատիվ։




Նայիր և տես․ Նարնիայի ժամանակագրություններ

«Նարնիայի ժամանակագրություններ» ֆիլմի վերլուծությունը:

Չորս երեխաներին ծնողները Լոնդոնից ուղարկում են գյուղ ՝ ընտանիքի հին պրոֆեսորի ՝ ընկերոջ մոտ ։ Նրա տանը երեխաները հայտնաբերում են խորհրդավոր զգեստապահարան, որի միջոցով նրանք հայտնվում են Նարնիայի հեքիաթային երկրում, որտեղ ապրում են ֆանտաստիկ մարդիկ, կենդանիներ և արարածներ:

Պարզվում է, որ այս խաղաղ երկիրը գտնվում է չար Կախարդուհու տիրապետության տակ, որի պատճառով այնտեղ հավերժական ձմեռ է ։ Երեխաները պետք է օգնեն Ասլան թագավորին (մեծ առյուծին, ով դարեր առաջ հիմնադրել է Նարնիան) հաղթել կախարդին, կոտրել կախարդանքն և ազատել Նարնիայի բնակիչներին…




Նայիր և տես․ Ընդհատակ

Այսօր Ձեզ ենք ներկայացնում Էմիր Կուստուրիցայի «Ընդհատակ» ֆիլմի վերլուծությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգրադում ընդհատակյա հակաֆաշիստները Կազմակերպեցին զենքի արտադրության մի ամբողջ գործարան։ Պատերազմը վաղուց ավարտվել է, իսկ նրանք շարունակում են իրենց գործունեությունը ։ Տարիներ են ացնում, վերևում կյանքն անցնում է իր հունով, իսկ ընդհատակում ծնվում են երեխաներ, ովքեր երբեք չեն տեսել արևի լույսը:




Նայիր և տես․ Ոսկի

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում «Ոսկի» ֆիլմի վերլուծությունը (“Золото)։

Դատական կարգադրիչը Բրագինների ընտանիքին դատի է տալիս անհայտ կորած եղբոր խաղաքարտային պարտքերի համար: Հաշվարկների համար՝ երկու ամիս: Կամ Գորդեյին, որպես պարտապանի եղբայր, սպասում է ձերբակալության եւ բանտի. Միակ ելքը ամեն ինչ թողնելն ու վազելն է։ Ոսկու հանքը փրկում է բոլորին:




Նայիր և տես․ Ջուզեպպե Մոսկատի․ բժշկող սեր

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում «Ջուզեպպե Մոսկատի․ բժշկող սեր» ֆիլմի վերլուծությունը։

Սուրբ Ջուզեպպե Մոսկատիի պատմությունը ՝ նեապոլիտանական բժիշկ և մեծագույն հումանիստ։ Մոսկատին իր ամբողջ կյանքում հայտարարել է, որ հիմնական ուժը սերն է ։ Նա անընդհատ ապացուցում էր դա ՝ համատեղելով փայլուն բժշկական ունակությունները մերձավորի հանդեպ սիրո հետ ։ Մոսկատին պնդում էր, որ նույնիսկ պարզ կարեկցանքը ավելի շուտ կբուժի հիվանդին, քան բժշկի կողմից իր պարտականությունների անտարբեր կատարումը, և համոզեց իր ուսանողներին դրանում:




ՏաՈւժ․ նոր որակի առաջնորդների դպրոցներ Տավուշի մարզում

Հզորանալ հոգով, մտքով և մարմնով․ Տավուշ TV-ն պատմում է Տավուշում գործող առաջնորդների պատրաստման դպրոցների՝ «ՏաՈւժ»-ի մասին։

Ռազմական պարապմունքների, արշավների և ճամբարային բանակումների ընթացքում աշակերտները զարգացնում են տրամաբանելու, ինքնապաշտպանության և արագ կողմնորոշվելու որակներ։ Սովորում են նաև աշխատել թիմով և պատասխանատվություն ստանձնել դժվար իրավիճակներում։ Կարևորվում է հատկապես վախերի հաղթահարումը։

Մարզական տարբեր մոտեցումներով ապագա առաջնորդների մեջ դաստիարակվում է ուժեղ, կարգապահ, ինքնավստահ լինելու կամք։ Փորձառու մարզիչների օգնությամբ աշակերտները կոփվում են, ծանոթանում առողջ ապրելակերպի եւ առաջին (բուժ օգնության հիմունքներին։ Սպորտային մարզումներն ամբողջանում են դաշտային պարապմունքներով։

Հոգևոր-հայրենաճանաչողական դասերն իրականացնում են սարկավագները՝ «Լույսի ճանապարհ» դասագրքով։ Աստվածաշնչի ուսուցմանը զուգահեռ աշակերտները ծանոթանում են հայ ինքնության ակունքներին։ Ստացած գիտելիքներն ամրապնդվում են Սուրբ Պատարագին և ուխտագնացություններին մասնակցությամբ։