Ինչ քաղաքական պատկեր է ձևավորվել Տավուշի մարզում

Ինչ քաղաքական պատկեր է ձևավորվել Տավուշի մարզում

Տավուշը կատարեց իր ընտրությունը։ Բարձր մասնակցությամբ առանձնացած մեր մարզում արդեն հայտնի են բոլոր արդյունքները, որոնք ցույց են տալիս քաղաքական ուժերի հարաբերակցությունը և որոշակի պատկերացում տալիս այն մասին, թե ինչ սպասումներով են ընտրատեղամասեր գնացել մարզի բնակիչները։ Հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններում Տավուշն առանձնացավ մասնակցության բարձր ցուցանիշով։ Մարզում արձանագրվեց հանրապետության ամենաբարձր մասնակցություններից մեկը․ քվեարկելու իրավունք ունեցող 101 695 ընտրողից, քվեարկությանը մասնակցել է շուրջ 65,579–ը, ինչը վկայում է, որ այստեղ քաղաքացիները շարունակում են ընտրությունները դիտարկել որպես իրենց ձայնը լսելի դարձնելու կարևոր հնարավորություն։

Տավուշի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է շուրջ 38 հազար ձայն։ Երկրորդ ամենաշատ ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ հավաքելով ավելի քան 13 հազար քվե։  Երրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ մոտ 5 հազար ձայնով։ Մնացած քաղաքական ուժերը ստացել են համեմատաբար քիչ ձայներ՝ չկարողանալով էապես ազդել մարզի ընդհանուր քաղաքական պատկերի վրա։

Սակայն թվերից այն կողմ Տավուշի ընտրական պատկերը շատ ավելի խորքային է։ Մեր մարզում ընտրությունը հազվադեպ է պայմանավորված միայն կուսակցական համակրանքներով։ Այստեղ ընտրողի որոշումների վրա ազդեցություն ունեն անվտանգային մարտահրավերները, սահմանամերձ կյանքի առանձնահատկությունները, աշխատատեղերի պակասը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության և առողջապահության հասանելիությունը, ինչպես նաև երիտասարդների ապագայի վերաբերյալ պատկերացումները։

Այսօր, երբ ընտրական գործընթացներն արդեն ավարտված են և ընտրություններից մեկ շաբաթ անց հայտնի է, թե որ ուժերն անցան խորհրդարան, Տավուշի բնակիչներին առավել շատ հետաքրքրում է թե ինչ կփոխվի վաղվանից։

Տավուշը կատարել է իր ընտրությունը։ Այժմ հերթը քաղաքական ուժերինն է՝ պատասխանելու այն վստահությանը, որը ստացել են ընտրատուփերի մոտ։

 




ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%,
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%,
  • «Հաֵյաստան» դաշինք – 9,94%,
  • «Բարգավաճ Հաֵյաստան» կուսակցություն – 4%։



20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58,97%-ը

Ժամը 20։00-ի դրությամբ ընտրական իրավունք 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97%-ը, որոնցից 65 հազար 597-ը (63,4%)`Տավուշի մարզում: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:




17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48,92%-ը

Ժամը 17։00-ի դրությամբ ընտրական իրավունք 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 224 հազար 957-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92%-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Ընտրական օրը Տավուշում շարունակվում է․ արդեն քվեարկել է 55 հազար 096 տավուշեցի (53,27%)։

Քվեարկության մասնակիցների պատկերը՝ ըստ համայնքների։

  • Իջևան՝ 19 հազար 183 քաղաքացի (54,66%),
  • Դիլիջան` 9 հազար 631 քաղաքացի (49,52%),
  • Բերդ՝ 12 հազար 636 քաղաքացի (52,94%),
  • Նոյեմբերյան՝ 13 հազար 646 քաղաքացի (54,54%),



Քվեարկության ընթացքը Նոյեմբերյան քաղաքում. 37/1 տեղամաս




Կա ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ. ընտրական օրն Այգեձորում




Երկրի բարեկեցությունն ու անվտագությունը՝ առաջնահերթություն․ քվեարկությունն Արծվաբերդ գյուղում




Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունն Իջևան քաղաքում




14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 33.84%-ը

Ժամը 14:00-ի դրությամբ, ընտրական իրավունք 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:




Բնակիչների դիտարկումները համայնքային խնդիրների վերաբերյալ