Տավուշահամ զրույցներ․ Նունե Պողոսյան | Մաս 2

Նունե Պողոսյան․ պատումներ․ շարունակություն։




Տավուշահամ զրույցներ․ Նունե Պողոսյան | Մաս 1

Տիկին Նունե Պողոսյանի՝ շամշադինյան համ ու հոտով զրույցները։ Տեսանյութը պատրաստել է Բերդ մշակույթի կենտրոնը։




Չինչին և Կապտավանք

Պատմում է Տավուշ հեռուստաընկերությունը՝ տավուշեցի պատանիների ձայնով:




Եռագույն արահետ․ ՄԱՍ 2

Տավուշ TV-ի նկարահանող խմբի հետ շարունակում ենք մեր ճանապարհը «Եռագույն արահետ»-ի ոլորաններում։ Արշավի ընթացքում մասնակիցները ոչ միայն ապրում են հայրենի բնության մեջ՝ Շամշադինի սարերի զարկերակն զգալով, այլ նաև էլ ավելի են մոտենում ազգայինին ու տեղականին՝ ավանդական խաղերի ու մոռացված ավանդույթների վերաիմաստավորմամբ։

Միասին վերապրենք ամենատավուշյան ամառվա խաղաղ օրն ու խարույկի շուրջ երեկոն։




Եռագույն արահետ․ ՄԱՍ 1

2017 թվականից ի վեր յուրաքանչյուր ամառ «Եռագույն արահետ» հայրենագիտական նախաձեռնությունը Շամշադինում կազմակերպում է մեկշաբաթյա արշավ՝ նպատակ ունենալով բացահայտել Հայրենիքի թաքնված անկյունները։

Մասնակիցները հայտնվում են էքստրեմալ պայմաններում, շրջում են Տավուշի սարերով, ապրում են գյուղացու կենսակերպով և լիցքավորվում դրական էներգիայով։ «Եռագույն արահետ»-ը ներառում նաև ուսուցողական մասեր. ազգային երգ ու պարի ուսումնասիրություն, հայկական պետություններին սպառնացող աշխարհաքաղաքական իրավիճակի քննարկում պատմաբանների և քաղաքագետների հետ, մոռացված ավանդույթների, խաղերի վերաիմաստավորում։

Անցած տարի ամռանը Տավուշ TV-ի նկարահանող խումբը միացել էր «Եռագույն արահետին»՝ նրանց հետ անցնելով հայրենաճանաչության ողջ արահետը։