«Ամառային ճամբար – 2021»-ը՝ սահմանապահ Բերդավանում

«Փորձել ենք մեր լուման միացնել Տավուշի մարզի Բերդավանի այս սահմանակից համայնքի բնակիչների նվիրվածությանը»։
6-11 տարեկան թվով 50 երեխաների հագեցած առօրյան բերդավանյան ճամբարում ներառել է տեսական և գործնական գիտելիքներ՝ նկարչություն, ազգային երգ, պար, բեմական խոսք, երկրաբանություն, հայագիտական մի շարք առարկաներ և ինտելեկտուալ խաղեր:


Ոչ ֆորմալ կրթությունը սահմանապահ գյուղ բերելուն և համայնքի երեխաների առօրյային ուրախություն ավելացնելու կոչված ճամբարն իրականացվել է Անի Պետրոսյանի և Միկիչ Փարսադանյանի նախաձեռնությամբ ու «Բերդավան» հիմնադրամի, Բերդավանի մշակույթի տան համագործակցությամբ։



«Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսը

Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին. կայացավ «Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսը։


Տավուշեցի Սուրեն Մելիքբեկյանի և Շիրակ Գասպարյանի ստեղծագործությունները՝ Արցախյան պատերազմում անմահացած 11 հերոս տղաների հնչող ձայների շարքում:



Ռեստարտ Իջևան-2021 ճամբարը միավորել է 74 տավուշեցի երիտասարդների

«Այստեղ իրար հանդիպել են երիտասարդներ, որոնք երկար տարիներ ապրում են նույն մարզում, կիսում են նույն արժեքները, նույն կենցաղը, բայց իրար չէին ճանաչում․․․»
Կազմակերպիչների խոսքով՝ ճամբարը կրում է և՛ ժամանցային և՛ կրթական բնույթ․ մեկ շաբաթվա ծրագրում ներառված են հետաքրքիր դասընթացներ, քննարկումներ և բազմաթիվ ժամանցային միջոցառումներ՝ ներառյալ սպորտային առաջնություններն ու արշավները։ Այսպիսով՝ հագեցած դասընթացներին ու բովանդակային քննարկումներին զուգահեռվում է նաև ուրախ և բազմազան հանգիստը։


Ծրագրի ավարտին ճամբարի ամենից ակտիվ 7 ուսանող մասնակիցները կստանան խրախուսական աջակցություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման տեսքով։



Գեղեցկությունը՝ Հակոբի աչքերով․ ներկայացվեցին անմահացած Հակոբ Մելիքսեթյանի աշխատանքները

Այս խորագիրն էր կրում օգոստոսի 17-ին Տավուշի թեմի առաջնորդարանում բացված ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը ծրագրվել և կյանքի էր կոչվել «Թելիկ» ՀԿ կանանց ջանքերով։ Նրանց խոսքով՝ նպատակը ներկաներին հնարավորություն տալն էր՝ ծանոթանալ Հակոբի տաղանդին, երազանքներին և գեղեցիկը տեսնել նրա աչքերով։



Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000 թվականին՝ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Բարձրագույն կրթությունը որոշել էր ստանալ իրեն առավել հոգեհարազատ՝ արվեստի ոլորտում։ 2019 թվականին Հակոբն ընդունվել էր ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետ, իսկ արդեն հունվար ամսին մեկնել բանակային ծառայության։ Պատերազմի ընթացքում լինելով հակաօդային պաշտպանության ուժերի ծառայող՝ Հակոբը բացառիկ խիզախություն է դրսևորել՝ խոցել է թշնամական մի քանի ԱԹՍ և կործանիչ։ Զոհվել է հոկտեմբերի 7-ին՝ իր կյանքը կնքելով հանուն Հայրենիքի։ Հակոբ Մելիքսեթյանը Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի։



Նոր շունչ զբոսաշրջային արահետներին և նոր հնարավորություններ երիտասարդներին՝ Դիլիջանում

«Եկել-հասել ենք մի տեղ, որ այժմ ունենք ճանապարհ, որից կարող են օգտվել բոլորը՝ առանց բացառության»։
Արահետներ հյուրատներ զբոսաշրջության զարգացում․ փոխկապակցված այս շղթայի մասին գիտելիքներն ու անձնական փորձառությունն է, որ «Երիտասարդներ՝ հանուն փոփոխության» ծրագրի մասնակիցները տանելու են իրենց հետ Տավուշից։


Հայաստանի 9 մարզերից, Երևանից ու Արցախից ժամանած երիտասարդները Դիլիջանում հնարավորություն ունեին սեփական փորձով առնչվելու արահետների նորացման գործընթացին և ծանոթանալու զբոսաշրջային գաղափարը կյանքի կոչելու բոլոր նրբություններին։



Հուշ-ցերեկույթ` նվիրված Վազգեն Գրիգորյանի 45-ամյակին

Պատերազմի սկսվելու օրը Վազգենը հերթապահության էր։ Թեև վիրահատության սպիները դեռ թարմ էին, կնոջը խնդրել էր հավաքել իրերը, որ պատերազմ գնա։ Այդպես էլ արեց․․․
Վազգեն Գրիգորյանը ծնվել է 1976թ. Գանձաքար գյուղում: 14 տարի ծառայել է ոստիկանության համակարգում, ուներ բազմաթիվ խրախուսանքներ, չուներ ոչ մի նկատողություն:



2021թ. հետմահու պարգևատրվել է մարտական զորակցություն, մարտական ծառայություն և Արիության մեդալներով:
Հավերժ փառք Հայրենիքի խաղաղության համար ընկած մեր բոլոր հերոսներին:



Համայնքահենք ծրագրեր և ոչ նյութական մշակութային ժառանգություն

Տավուշյան ռեպորտաժ-ը պատմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող քառօրյա ծրագրի մասին։
Ծրագիրը նպատակ ուներ օգնել մասնակիցներին մշակել և իրականացնել մրցունակ և շարունակական համայնքահենք զարգացման նախագծեր և բացահայտել մշակութային ժառանգության ամոքիչ ուժը։



«Շատ ենք կարևորում ծրագրի հնարավոր գործնական արդյունքը․ մեր առաջ նպատակ ենք դրել, որ դասընթացի մասնակիցների հետ պետք է կարողանանք առանձնացնել տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության որևէ տարր և դա փորձել գրանցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»։



Հայաստանի երգի պետական թատրոնը Տավուշում էր

Տավուշյան ռեպորտաժ-ը պատմում է Հայաստանի երգի պետական թատրոն / Armenian State Song Theatre-ի՝ «Եթե քաղաքականություն, ապա մշակութային» խորագրով համերգաշարի մասին։
«ԵՊԹ կողմից եղել է նախաձեռնություն՝ մեր ազգայինն էլ ավելի սերմանելու, որպեսզի մարդիկ ավելի ամուր և ավելի հավատով կանգնած լինեն իրենց հողին»։
Համերգաշարն իրականացվում է Հայաստանի երգի պետական թատրոնի արտիստների և նվագախմբի մասնակցությամբ:


Մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի առիթով հնչել են նրա և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի սիրված ստեղծագործությունները:
Միջոցառման շրջանակում անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Հայաստանի երգի պետական թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը:



Դիլիջանի Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում կայացավ հաշվետու ցուցահանդես-համերգ

Եվ այսպես՝ հերթական Տավուշյան ռեպորտաժ-ը՝ Դիլիջանից.
Հաշվետու ցուցահանդես-համերգ՝ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում


Սաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես, այնուհետև մեծ համերգային ծրագիր՝ «Դիլիջան» և «Հաղարծին» պարային համույթների մասնակցությամբ. օրն ամբողջությամբ նվիրված էր 2020-2021 ուս․ տարին ամփոփելուն՝ հիշելով անցնող տարվա ձեռքբերումներն ու նվաճումները:
Շարամբեյանցիները վստահ են՝ առաջիկա բազմաբնույթ միջոցառումներն ու տարբեր մրցույթներին մասնակցությունը դպրոցին նոր հաջողություններ և ճանաչում են բերելու:



Տավուշում վերապատրաստվում են STEM առարկաների ուսուցիչները

Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն և բնագիտություն առարկաների ուսուցիչներն առարկայական լաբորատորիաները «տանելու են» մարզի դպրոցներ։


Օգոստոսի 3-ից սկսած Դիլիջանի կենտրոնական դպրոցում ընթանում են Տավուշի մարզի բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման դեմառդեմ հանդիպումները։