Կիրանց համայնքում նշվել է գյուղի օրը

Ամեն տարի օգոստոսի առաջին օրը Կիրանցի հին ու նոր բնակիչները հավաքվում են՝ արդեն հաստատված ավանդույթի համաձայն նշելու գյուղի օրը:


Կիրանցում գյուղի օրը մշտապես նաև Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած կիրանցեցիների մասին պատմելու, նրանց գործը շարունակել խոստանալու առիթ է:



Դիլիջանում ամփոփվեցին «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» ծրագրի արդյունքները

Նախաձեռնողների խոսքով՝ ծրագիրը միտված է եղել մեկ հարթակորւմ հավաքել ու բոլորին հասանելի դարձնել քաղաքում կատարվող իրադարձությունները, առկա միջոցառումները։ Ճանապարհը համայնքապետարանի կայքի «Օրացույց» բաժնում դրանք ի մի բերելն է դարձել։
Կազմակերպվել են նաև համայնքապատկան կրթական, մարզական, մշակութային և գրադարանային կառույցների 12 աշխատակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ ռազմավարական պլանավորան վերաբերյալ։
Ծրագիրն իրականոցնողները վստահ են՝ արդյունքները մեծապես նպաստելու են, որ Դիլիջանն օրինակելի հաշվետու համայնքի վերածվի։






Զրույց-քննարկում Արթուր Մուսայելյանի հետ

Հանդիպման վայրը՝ Իջևանի քանդակների այգի․ զրույց-քննարկում Արթուր Մուսայելյանի հետ
«Շատ եմ կարևորում այսպիսի հանդիպումները, որպեսզի տեղի երիտասարդությունը տեսնի, որ ամեն ինչ հնարավոր է՝ միայն թե ջանք գործադրելու դեպքում, միայն քրտնաջան աշխատանքի դեպքում և միայն սիրով»։


Հուլիսի 28-ին Իջևանի «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում կայացավ Մարդամեջ 2021 ծրագրի հուլիս ամսվա 3-րդ միջոցառումը:
Ծրագրի հյուրն այս անգամ Արթուր Մուսայելյանն էր․ նա խոսել է իր աշխատանքային գործունեության և հաջողությունների մասին, ներկայացրել հետաքրքիր պատմություններ և պատասխանել ներկաների հարցերին:



Հերոս փոխգնդապետ Արմեն Օհանյանն այս տարի կդառնար 50 տարեկան

«Հայրենիքն սկսվում է մեր սահմաններից»․ հերոս փոխգնդապետ Արմեն Օհանյանն այս տարի կդառնար 50 տարեկան․․․






Տեղի ունեցավ «Տավշո Վարդավառ-2021» նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը

«Պետք է լավ տրամադրությունը փոխանցել կտավներին ու նկարին»․ տեղի ունեցավ «Տավշո Վարդավառ-2021» նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը։
Հուլիս 17-ին Դիլիջանում կայացավ ՀՀ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ կազմակերպված նկարչական մրցույթի արդյունքների ամփոփումը՝ համեմված փոքրիկ գեղարվեստական ծրագրով։


Մրցույթն իր խորագրով նվիրված էր Վարդավառի տոնին, ծիսակատարություններին և ավանդույթներին։



Համայնքների խոշորացման մասին՝ Իջևանի Քանդակների այգում

Թեման համայնքների խոշորացման հնարավորությունները, առավելությունները և հնարավոր ռիսկերն են, նպատակը՝ քաղաքացիների ներգրավվածությունը ակտիվացնելը՝ թե՛ ՏԻՄ հետ հարաբերություններում, թե՛ որոշումների կայացման գործընթացում։



Այս ծրագիրը հերթականն էր «Քանդակների այգու վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Իջևան քաղաքում գտնվող Քանդակների այգին դարձնել հանրային միջոցառումների կազմակերպման այլընտանքային միջավայր։



Հերթական գրքի քննարկումը Իջևանի «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում

Սեղանին Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» գործն է, սենյակում՝ աշխույժ քննարկման մթնոլորտ։ ՏավուշTV-ն ներկա է եղել American Library and Training Center – Ijevan-ում հերթական գրքի քննարկմանը։


Կենտրոնի գործունեության և մասնակիցների տպավորությունների մասին էլ Ձեզ պատմելու ենք եկել մեր Տավուշյան ռեպորտաժ-ով։



«ՄշակութաMET» նախաձեռնության ամփոփիչ համերգը Չինարիում

Սահմանապահ Այգեձոր ու Չինարի գյուղերն արդեն հինգ ամիս շարունակ հայ մշակույթով են շնչում։
ՄշակութաMET նախաձեռնության կամավորներն ամիսներ շարունակ կամավոր կերպով 15-ից ավել առարկա են դասավանդել Տավուշի սահմանապահ գյուղերի աշակերտներին։


Հունիսի 27-ին Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ նախաձեռնության ամփոփիչ համերգը, որին ներկա էին հյուրեր Հայաստանի տարբեր հատվածներից. մշակութային գործիչներ, կրթական բնույթի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ազգային մշակույթը ճանաչելի դարձնելու և զարգացնելու գաղափարով ոգեշնչված՝ «ՄշակութաMET»-ցիները շարունակելու են իրենց ուղին՝ հայկական մշակույթը տանելով սահմանի համայնքներին։



Ենոքավանում կայացավ «ՀայԲույս» ամենամյա փառատոնը

Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք:
Տավուշի մարզի Ենոքավան գյուղում յոթերորդ անգամ կայացել է հայկական բույսերի «ՀայԲույս» փառատոնը – HayBuis Armenian Herb Festival:






Տավուշ տեքստիլը՝ շինարարական ձեռնոցներին զուգահեռ, սկսել է պաշտպանիչ դիմակների արտադրություն

Սահմանամերձ բնակավայրերով ընդլայնվող Տավուշ տեքստիլը՝ շինարարական ձեռնոցներին զուգահեռ, սկսել է եռաշերտ պաշտպանիչ դիմակների արտադրությունը, ամենաբարձր որակի և հարվածային տեմպերով. Ամեն օր մոտ 300 000 հատ: Կարիքն առաջանալու դեպքում արտադրական կարողությունները կհզորացվեն:



Պատմում է Տավուշ տեքստիլ ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը: