Տավուշյան զրույց Ալբերտ Պապյանի հետ

Համո Սահյանի շամշադինյան այցը, խորհրդային ու հետխորհրդային տարիներին արվածն ու չարվածը, կյանքը, ստեղծագործելն ու սերունդներ կրթելը․ Ալբերտ Պապյանը պատմելու և սովերեցնելու իսկապես շատ բան ունի, իսկ մենք էլ հյուրընկալվել էինք՝ ունկնդիր լինելու նրա տավուշյան զրույցին։

Գրող, մանկավարժ Ալբերտ Պապյանը սովորել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայ բանասիրության ֆակուլտետում։ Աշխատել է Արծվաբերդի, Ներքին Կարմիրաղբյուրի և Բերդի դպրոցներում՝ ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն։ Հետագայում աշխատել է ժողկրթբաժնում՝ վարիչ, մշակույթի բաժնի վարիչ։

1993 թվականին՝ պատերազմական թեժ տարիներին հիմնադրել է Բերդի 4-րդ դպրոցը, ուր աշխատել է մինչև 2011 թվականը, այնուհետև իր կամքով հեռացել աշխատանքից։

Բանաստեղծություններ գրել է երբեմն-երբեմն, ավելի շատ է սկսել ստեղծագործել արդեն հանգստի անցնելուց հետո։






Տավուշյան զրույց ԱՄՆ-ում՝ Նորայր Պողոսյանի հետ

Տավուշյան զրույցների մեր հատուկ թողարկումն ԱՄՆ-ից է․ Տավուշ TV-ն հյուրընկալվել է բանասիրական գիտությունների թեկնածու, ԱՄՆ Արևմտյան թեմի Առաջնորդարանի հայագիտական ծրագրերի պատասխանատու Նորայր Պողոսյանին։

Հիշեցնենք, որ պարոն Պողոսյանը նաև մեր եթերում իր ուրույն տեղը գտած և սիրված «Գրաբար զրույցներ» շարքի հեղինակն է։

Նրա հետ զրուցել ենք ինչպես Առաջնորդարանում իր աշխատանքի և հետազոտությունների, այնպես էլ Սփյուռքին, հայապահպանությանն ու հայոց լեզվին առնչվող մի շարք թեմաների շուրջ։