ՃՏՊ Իջևան քաղաքում. կան տուժածներ

ՃՏՊ Իջևանում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Porsche» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարերին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Հ. Ե.-ն (ծնված 1996 թ.), Գ. Ե.-ն (ծնված 1970 թ.) և Ժ. Ե.-ն (ծնված 1974 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից: Գ. Ե.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ժ. Ե.-ին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։




Իջևան-Երևան երթուղու «GAZel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա 2 զոհ, 7 տուժած

Երևան-Սևան ՃՏՊ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Նախնական տվյալներով` կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Ճանապարհատրանսպորտային պատահար Դիլիջանում. կա զոհ

Հուլիսի 27-ին, ժամը 16:08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ., ծնված1967 թ.) և «Suzuki» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ֆ. Ս.-ն (ծնված1949 թ.), Տ. Պ.-ն (ծնված 1971 թ.), Գ. Բ.-ն (ծնված 1994 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2009 թ.), Ա. Բ.-ն (ծնված 2021 թ.), «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2020 թ.), Մ. Դ.-ն (ծնված 2023 թ.), Մ. Հ.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 2010 թ.), Ս. Պ.-ն (ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Ֆ. Ս.-ի մահը, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ

ճանապարհատրանսպորտային պատահար

Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:

Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել:

ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ստույգ տեղեկություններ ստանալ ՆԳՆ-ից:


ՆԳՆ-ից հայտնում են.
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ։

8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։




«39-ամյա վարորդը կամ քնած է եղել, կամ հանկարծամահ է եղել»․ Գորայքի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնում

Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքում

Հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին որոշ մանրամասներ է հաղորդել Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը։

Գորայք բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը Տավուշ Մեդիայի հետ զրույցում զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենայի ավտովթարի հետ կապված հայտնեց, որ տվյալ ճանապարհահատվածը ուղիղ է եղել, և ոչ մի խոչընդոտ չի եղել, որը կդառնար մեքենայի գլորվելու պատճառ։

Կ․ Պետրոսյանի խոսքով՝ Մեղրիից տղաները տուն էին վերադառնում․ 6 զինծառայողներից միայն մեկն է ի վիճակի եղել իջնել մեքենայից, ձորից դուրս գալ ու առաջին օգնություն կանչել։ Վարչական ղեկավարը կարծում է, որ 39-ամյա վարորդը կամ քնած է եղել, կամ հանկարծամահ է եղել։ «Չեմ բացառում, որ շատ արագ է եղել ու հանդիպակաց մեքենա է դուրս եկել դիմացից, որն էլ փորձել է շրջանցել, բայց այս դեպքում արգելակման հետքեր չկան»,- ասում է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում՝ Գորայք բնակավայրի հատվածում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը:

Լուսանկարները` Գորայքի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանի:

Քննությունը կպարզի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառն ու նպաստող հանգամանքները:




Սյունիքում արձանագրված ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներից 3-ը Տավուշի մարզից են

Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքում

Հուլիսի 11ին՝ ժամը 11։04-ին Երևանի բնակիչ 39-ամյա Արթուր Մնացականյանն իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ավտովթարի հետևանքով Ա․ Մնացականյանն ու ուղևորը՝ Տավուշի մարզի բնակիչ Արմեն Մամյանը (ծնվ․ 2004թ․) տեղում մահացել են։ Մյուս ուղևորները՝ Տավուշի մարզի բնակիչներ Նորայր Դանիելյանը (ծնվ․ 2004թ․) և Հայկ Սառիկյանը (ծնվ․ 2004թ․), ու Շիրակի մարզի բնակիչներ Ազատ Առաքելյանը (ծնվ․ 2004թ․), Սամվել Մամիկոնյանը (ծնվ․ 2004թ․) , Ռաֆիկ Ոսկանյանը (ծնվ․ 2003թ․), մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։

Տուժած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։

Տավուշ Մեդիայի տեղեկություններով՝ «Mitsubishi» ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի, մահացածներից մեկն ու մյուս վիրավոր ուղևորները զորացրվել էին ու վերադառնում էին տուն։ Ավտովթարից տուժած Հայկ Սառիկյանը Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրից է, Նորայր Դանիելյանը Գանձաքար բնակավայրից։ Իսկ վթարին զոհ դարձած Արմեն Մամյանը Տավուշի մարզի Իջևան քաղաքից էր։




«Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը

Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքում

Հուլիսի 11-ին, ժամը 11:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը: Վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) մահացել են. վերջիններիս դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 2004 թ.), Ն. Դ.-ն (ծնված 2004 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ռ. Ո.-ն (ծնված 2003 թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժած Հ. Ս.-ին (ծնված 2004 թ.) դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 




5 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ

վթարվել է զորացրված զինվորների տեղափոխող մեքենան

Վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել է երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։

Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։

Քննչական կոմիտե




Դովեղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: