Տավուշի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Տավուշի մարզում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Նոյեմբերյան համայնքի Ջուջևանի բնակավայրի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:

Նոյեմբերյան-Իջևան, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:




Այգեհովիտ գյուղում բարեկարգվում են ճանապարհները

Վերջին շրջանում հորդառատ անձրևների հետևանքով անանցանելի էր դարձել Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի ներհամայնքային մի շարք կարևոր ճանապարհներ։ Գյուղի գերեզմանատուն, հուշարձանային համալիր, անտառ տանող ճանապարհները ոչ միայն մեքենաների համար է դժվարացանելի, այլ նաև՝ ոտքով քայլելու։ Շնորհիվ ռուսաստանաբնակ բարերար, Այգեհովիտի բնակիչ Արսեն Սիմոնյանի այժմ գյուղի համար կենսական նշանակության ճանապարհները բարեկարգվում են։

Այգեհովիտի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանը ուրախությամբ պատմում է կատարված աշխատանքների մասին, ցույց տալով վերանորոգված ճանապարհները։

Ավելի քան 2կմ երկարությամբ ճանապարհը հարթեցվել և խճապատվել է, աշխատանքները իրականացրել են Այգեհովիտի բնակիչները։
Բարերար Արսեն Սիմոնյանը մշտապես աջակցում է իր ծննդավայրի՝ Այգեհովիտ գյուղի հրատապ խնդիրների լուծմանը ու գյուղի զարգացմանը։ Նմանատիպ աշխատանքները կրում են պարբերական բնույթ։






2023 թվականին մի շարք ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Տավուշի մարզում

Այս տարի ճանապարհաշինական մի շարք աշխատանքներ կիրականացվեն Տավուշի մարզում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«2023 թ. Տավուշի մարզում կհիմնանորոգվի մոտ 77 կմ երկարությամբ ճանապարհ՝ 1,14 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով:

Ս.թ. փետրվարի 16-ին տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Տավուշի մարզի ճանապարհների հիմնանորոգմանը.

Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում 1.6 մլն դրամ արժեքով:

Հ-26, /Մ-4/ – Ենոքավան – Կարմիրգյուղ (գյուղատեղի) – /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7 կմ հատվածի հիմնանորոգում 3,7 մլն դրամ արժեքով:

Հ-36, /Մ-4/ (Իջևան) – Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 36,5 կմ հատվածի հիմնանորոգում 893,2 մլն դրամ արժեքով:

Հ38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25 կմ հատվածի հիմնանորոգում 4,1 մլն դրամ արժեքով:

Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85 կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ ճանապարհի հիմնանորոգում 229,5 մլն դրամ արժեքով:

Տ-10-34, /Մ-4/ – Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում 1,2 մլն դրամ արժեքով:

Հ-36, /Մ-4/ (Իջևան) – Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգում 0,2 մլն դրամ արժեքով:

Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման կմ14+796 հատվածում գտնվող կամրջի վերանորոգում 6 մլն դրամ արժեքով:

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում 0,4 մլն դրամ արժեքով»,- գրել է մարզպետը: