Փոքր դրամաշնորհային մրցույթ՝ Բերդ համայնքի բնակիչների համար
«Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբը մեկնարկում է 2024թվականի սաղմնային դրամաշնորհային մրցույթը, որին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել Բերդ քաղաքային և Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի գյուղական բնակավայրերի բնակիչները:
Սաղմնային դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 600,000 դր: Հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20-ը ապրիլի, մինչ 21:00-ն: Ծրագրի իրականացման տևողությունը՝ մեկ ամիս:
Հայտերը մինչ նշված վերջնաժամկետը կարող եք ուղարկել tsili.tsov.lag@gmail.com էլ. hասցեին` վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհ-Սաղմնային ֆինանսավորում», կամ թղթային տարբերակը անհրաժեշտ հավելվածներով, ստորագրված/կնքված փակ ծրարով հանձնել ՏԱԽ-ի քարտուղարությանը (Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ, ք. Բերդ, Դավիթ Անհաղթի 1)։ Հայտատուները կստանան փաթեթի ընդունման մասին համապատասխան ծանուցում՝ փաթեթն ստանալուց հետո: Հայտատուն կարող է ուղարկել միայն մեկ ծրագրային հայտ: Վերջնաժամկետից հետո ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի գնահատող հանձնաժողովի կողմից:
Այս դրամաշնորհային մրցույթի նպատակը «Ծիլի Ծով» ՏԱԽ-ի տարածքում մարքեթինգային և սկսնակ ձեռնարկների խթանումն է՝ սոցիալական, մշակութային, սպորտային, բնապահպանական և հարակից այլ ոլորտներում, «Ծիլի Ծով» ՏԱԽ-ի Ռազմավարական գործողությունների 2022-2026թթ ծրագրի հետևյալ նպատակների շրջագծում.
• Տեղական տնտեսության բազմազանեցված արժեշղթաների կայուն, ներառական զարգացում:
• Բնակչության արժանապատիվ կենսապայմաններ և կյանքի որակ:
• Տարածքի ճանաչելիություն և զբոսաշրջային գրավչություն:
Հայտի ուղեցույցը և հայտաձևը կարող եք գտնել այստեղ։
ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» («EU-LEAD4Lori and Tavush», այսուհետ Ծրագիր) ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։