Վարդգես Սուրենյանց 163
Հովհաննես Թումանյան 154 – Այսօր ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձն է
Մարդու գործն է միշտ անմահ․․․
Այսօր ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։
Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ» – Ստեփան Զորյանը՝ Թումանյանի մասին։