«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը:

Ապահովագրության պայմանգրեր կնքելու ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն կայքում

  • ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • համայնքների բաշխումն ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ – Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին, 

Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ 011 529 231, 011 597 296 հեռախոսահամարներով,

Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն `011 597 140 հեռախոսահամարով:




Տնամերձ տնկարաններ հիմնելու փոքր դրամաշնորհ․ Դիմելու վերջնաժամկեը 22-ը հոկտեմբեր, 2022 թ․

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում՝ ցանկանում է ավելացնել համայնքներում տնամերձ տնկարանների քանակը։ Այս եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ի մարտի 1-ից՝ ապահովելով ակտիվ ներկայություն երեք թիրախային համայնքներում՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Տարբեր  մարզերում   «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը աշխատել է ընտանիքների հետ, ովքեր  զբաղվում  են  տնամերձ  տնկարաններով:  

Ծրագրի ընդհանուր նպատակը

Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ Հայաստանի համայնքների համար ստեղծել կանաչ քաղաքաշինության մոդել, որն ուղղված է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը և կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։ Ծրագրի շրջանակում փոքր դրամաշնորհների միջոցով նախատեսվում է թիրախային երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ և Շիրակ, հիմնել 150 տնամերձ տնկարաններ, որոնք կմատակարարեն տարեկան մինչև 200,000 տնկի՝ հիմնադրման երրորդ տարվանից սկսած ինչպես համայնքապետարաններին, անպես էլ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին։ Նախորդ տարվա ընթացքում, հիմնադրամին հաջողել է համագործակցել 126 տնամերձ տնկարան ունեցող շահառուների հետ։ 

Դիմումատուներին ներկայացվող պահանջները՝

Ծրագրին կարող են դիմել ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչները/ անհատները, ովքեր ունեն տնամերձ հողատարածք։ Առավելություն կտրվի այն դիմումատուներին, ովքեր չունեն այլ եկամտի աղբյուր և այն ընտանիքներին ովքեր ստանում են նպաստ (հաշվառված են որպես սոցիալապես անապահով ընտանիքներ)։

Փոքր դրամաշնորհին դիմելու համար, դիմումատուների տնամերձ հողատարածքը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

  • հողատարածքը պետք է գտնվի շահառու մարզերի համայնքներում (Լոռի, Տավուշ և Շիրակ մարզեր),
  • տնամերձը   պետք  է  լինի   առնվազն 600-650մ2;  Հողակտորը  ցանկալի  է  լինի ոչ քարքարոտ,  ցանկապատված  և  ջրով ապահովված
  • յուրաքանչյուր  մասնակից տնկանյութի  աճեցման  համար պետք  է   տրամադրի նվազագույնը  200-250մ2  հողակտոր,  
  • տնամերձ հողատարածքները  պետք է  լինեն  ծովի  մակարդակից 1300-1800մ   բարձրության վրա։

Փոքր Դրամաշնորհի ծավալը

Յուրաքանչյուր տնամերձ տնկարանի (տնամերձ տնկարանից մեկ անձի/ներկայացուցչի), «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում կտրամադրվի առավելագույնը 224.388 ՀՀ դրամ՝ վերոնշյալ ծրագրի շրջանակում ծառատեսակներ աճեցնելու, համապատասխան գործիքներ գնելու և խնամքի համար։

Տնամերձ տնկարաններին, ծառաթփատեսակների նկատմամբ ներկայացվող պահանջներին, դիմումների ներկայացման, գնահատման և ընտրության գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

«ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագիր