Հայ օգնության ֆոնդը հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ (HTML, CSS, Javascript)» թեմայով անվճար դասընթաց։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ (HTML, CSS, Javascript)» թեմայով անվճար դասընթաց։

Ովքե՞ր կարող են մասնակցել․

Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով։

  • Մեկնարկը՝ փետրվարի 20
  • Տևողությունը՝ 88 ժամ
  • Մասնակցությունը՝ անվճար
  • Ձևաչափը՝ լսարանային

Անցկացման վայրը՝ ք․ Իջևան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (Ուսանողական փողոց 3)

Դասընթացներին մասնակցելու համար մինչև փետրվարի 12-ը ներառյալ լրացրեք հետևյալ հայտաձևը՝ http://bitly.ws/zino

Շտապե՛ք: Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք՝ 060 52 66 60

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն (Armenia Workforce Development Activity) իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում:




Անվճար ծրագրավորման դասընթաց 0-ից

Հաշվի առնելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և տեսնելով տեխնոլոգիական կրթության կենսական դառնալը, ինչպես նաև որակյալ մասնագետների սղությունը, մենք սկսում ենք «Կրթված անհատ, հզոր հասարակություն» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ յուրաքանչյուր մարզից 10-ական երիտասարդ(16-18 տարեկան), թվով՝ 100 հոգի, ովքեր կոնֆլիկտի պատճառով տեղահանված, կամ զոհված զինծառայողների ընտանիքի անդամ են, կստանան ծրագրավորման որակյալ բազային գիտելիքներ։

6-ամսյա դասընթացային փուլից հետո աշակերտները կմասնակցեն հեքեթոնի, որի ժամանակ կներկայացնեն իրենց գաղափարները և պրոդուկտները:

Ծրագրին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLSeLKPdoq2e…/viewform…

Հարցերի և առաջարկությունների համար զանգահարեք 093899757 հեռախոսահամարին։

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ֆինանսավորմամբ:




SAS BASE ծրագրավորման դասընթացներ – THE GURUS LLC

Հունվարի 26-ից մեկնարկում է ծրագրավորման՝ 2023 թ․-ի առաջին դասընթացը, որն անցկացվելու է զուգահեռաբար 3 մասնաճյուղերում` Երևանում, Վանաձորում և Իջևանում:
Այն կանցկացվի շաբաթական 3 անգամ, ընդհանուր 5 շաբաթ տևողությամբ:
Դասընթացի ժամանակ լինելու են միջանկյալ և ավարտական քննություններ։ Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները «Դը Գուրուս» ՍՊԸ կողմից կստանան վճարվող պրակտիկա անցնելու հնարավորություն, իսկ հետագա արդյունքների հիման վրա՝ նաև մշտական աշխատանք:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://thegurus.am/upcoming-trainings/:
Գրանցվել կարող եք այստեղ՝ https://lnkd.in/dKqrBNfT:
https://bit.ly/3khY1tW
http://shorturl.at/gDG14