Կարևոր զրույցներ հույսի, կամքի և գործի մասին․ TED զրույցներ Իջևանում

2022թ. ապրիլի 30-ին Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնի գործունեության շրջանակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում կազմակերպվել էր «Կարևոր զրույցներ հույսի, կամքի և գործի մասին» վերնագրով համայնքային միջոցառում՝ TED զրույցների ֆորմատով, հրավիրված խոսնակների մասնակցությամբ։

Խոսնակներն էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Մարշա Աութլոուն, Tmm Soft ‘Autism” ՍՊԸ-ի հիմնադիր Լենա Հարությունյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայության ղեկավար Վահան Մուկուչյանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի՝ Փրկարարական գործ և սպորտային տուրիզմ ամբիոնի վարիչ, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը, լրագրող, խմբագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Անի Քոչարը, Արցախից տեղահանվածների և պատերազմի ընթացքում զոհված զինվորների մայրերի, կանանց և երեխաների հետ տարվող աշխատանքների «Արփի» ՀԿ-ի հիմնադիր Սոֆիկ Մինասյանը։

Միջոցառման խոսնակները իրենց ելույթների ժամանակ անդրադարձան 2 թեմաների.

– Սոցիալական ներառման և հավասարության կարևորությունը
– Անհատի նախաձեռնության կարևորությունը:

Միջոցառման վերջում իրենց կատարումներով հանդես եկան արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից տղաները։