Թամզարա 6 – Բուն Բարեկենդան

Իջևանի երիտասարդների ստեղծած «Թամզարա» նախաձեռնությունն արդեն 6-րդ անգամ միավորեց բոլորին: Ջերմ, ընկերական, ազգային երգ ու պարով հագեցած անցավ Բուն Բարեկենդանի տոնին նվիրված հերթական միջոցառումը։




«Թամզարա 5-ը»՝ նշանօրհնեք

Իջևանի երիտասարդների կողմից ստեղծված «Թամզարա» նախաձեռնությունն արդեն 5-րդ անգամ միավորեց բոլորին: Թամզարա-նշանօրհնեք․ 

Ավանդական դարձած միջոցառման մասնակիցներից Գոռն ու Նարեն ծանոթացել են «Թամզարա 1-ի» ժամանակ դե իսկ «Թամզարա 5-ին» տեղի ունեցավ նրանց նշանօրհնեքի արարողությունը: 

Անսահման սեր ու երջանկություն մաղթում Գոռին և Նարեին, թող նրանց օրինակը վարակիչ լինին բոլորի համար: Առաջարկում ենք դիտել վերջին «Թամզարա» միջոցառումից ազգային ու հայկական շնչով տեսանյութը։






«ԻննոԻջևան» կրթական հանգույցի պաշտոնական բացման արարողությունը Իջևանում

«Իջևանում տնտեսական զարգացում և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակցության համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակում հունիսի 30-ին տեղի ունեցավ «ԻննոԻջևան» կրթական հանգույցի պաշտոնական բացման արարողությունը`  Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների, պետական, տեղական կառույցների, կրթական հաստատությունների և մասնավոր ընկերությունների մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց պանելային քննարկումը «Պետություն-մասնավոր երկխոսություն. Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորությունները և առկա խնդիրները» թեմայով՝  առանցքում պահելով Տավուշի մարզի տնտեսության գերակա ճյուղերը՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները։ Կրթական հանգույցի բացումը «ԻննոՖեսթ» եռօրյա փառատոնի առաջին բաղադրիչն էր։

Բանախոսություններ, պանելային քննարկումներ, վարպետաց դասեր․ «ԻննոՖեսթի» երկրորդ օրը դարձյալ հագեցած էր և տոնական։ Օրվա առաջին հատվածում տեխնոոլորտի հետաքրքիր և ոգեշնչող խոսնակների ելույթներն էին, որոնց հաջորդեց պանելային քննարկումները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, մարզերում աշխատանքի հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ։ Իսկ երեկոյան ազգային ու հայկական ոգով մեկնարկեց «Թամզարա» մշակութային նախաձեռնությանը՝  օրը վերածելով համաիջևանյան տոնակատարության։

Տեխնոլոգիական փառատոնի վերջին օրը խոսնակների ելույթներին ու պանելային քննարկումներին զուգահեռ տեղի ունեցավ նաև աշխատանքի տոնավաճառ։ 

«ԻննոԻջևան» նախագիծը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, և իրագործվում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Քո-Ո» ընկերության և Իջևանի համայնքապետարանի կողմից։