ՃՏՊ Թեղուտ գյուղի սկզբնամասում. կան տուժածներ

ՃՏՊ Թեղուտ գյուղում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնավաք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թեղուտ գյուղի սկզբնամասում բախվել են «Vaz» (վարորդ` Դ. Գ., ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս. Յ.-ն (ծնված 1970 թ.) և Հ. Յ.-ն (ծնված 1966 թ․) տեղափովխել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Մ. Գ.-ին (ծնված 1969 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1984 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Թեղուտ գյուղից 4-ամյա Արեգը շտապ ունի մեր բոլորի օգնության կարիքը

Տավուշի մարզի Թեղուտ գյուղից 4-ամյա Արեգը շտապ ունի մեր բոլորի օգնության կարիքը: Փոքրիկ Արեգն արդեն մեկ տարուց ավելի է պայքարում է բարձր ռիսկի 4-րդ խմբի քաղցկեղի դեմ: Երեխայի մոտ 2023 թվականի ապրիլին, աջ ոտքի ցավերի մասին գանգատներից և բարձր ջերմությունից հետո իրականացված հետազոտությունների արդյունքում հաստատվել է քաղցկեղ՝ նեյրոբլաստոմա:

Արեգը շատ աշխույժ ու ակտիվ բալիկ է: Չնայած փոքր տարիքին՝ նա գիտակցաբար անցնում է քաղցկեղի հաղթահարման ուղով, և նույնիսկ ինքն է մայրիկին ուժ տալիս, երբ վերջինս հուզվում է՝ Արեգի բուժման երկարատև ճանապարհն անցնելիս։
Մեր ուժեղ Արեգը գրկում է նրան ու ասում․ «Մամա, Արեգը ուժեղ տղա ա»։

Արեգն ընտանիքի միակ երեխան է և չափազանց կապված է իր մայրիկի հետ։ Ախտորոշման օրվանից Արեգը ստանում է բուժում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ` Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում: Նա արդեն ստացել է 6 կուրս քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և պահպանողական բուժում: Արեգն անցել է նաև ոսկրածուծի աուտոփոխպատվաստում։

Արեգը սիրում է նկարել, խաղալ տարբեր մակնիշի մեքենաներով ու սուպերհերոսների կերպարներով և երազում է բռնքամարտի հաճախել։ Իսկ նրա ծնողները միայն ու միայն երազում են նրան ապաքինված տեսնել։ Հիվանդության հաղթահարման՝ մեկ տարուց ավելի տևած ճանապարհի արդյունքում այժմ Արեգի մոտ նկատվել է ժամանակավոր դրական դինամիկա, որն ամրապնդելու և լիարժեք ապաքինման համար Արեգին ցուցվել է ստանալ իմունոթերապիա՝ 12 սրվակ (1 սրվակը՝ 20 մգ) Dinutuxumab beta տեսակի դեղորայքով։ Դեղորայքի 1 սրվակի արժեքը 4․000․000 դրամ է, և 12 սրվակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 48․000․000 դրամ։ Քաղցկեղը չի սպասում, հապաղելու ժամանակ պարզապես չկա:

Կարող եք նվիրատվություններ կատարել.

  • Սիթի օֆ Սմայլի կայքի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy/fundraisers/lets 
  • ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան
  • Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, «Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ
    AMD- 15700 23051810100
    USD- 1570023051810101
    EUR- 1570023051810246



Թեղուտում կգործարկվի էլեկտրաշչակ․ իրազեկում

Ապրիլի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Թեղուտում սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար է անցկացվել

«Սեղանի թենիս» սպորտաձևով սիրողական մարզվող մի խումբ թենիսիստներ մարտի 5-ին հավաքվել էին մեկ սեղանի շուրջ՝ Թեղուտի միջնակարգ դպրոցում մասնակցելու սեղանի թենիսի թիմային մրցաշարին։ Առաջնությանը մասնակցում էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ Տավուշի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերից։

Մրցաշարը հնարավորություն է տալիս ոչ միայն զբաղվել սիրելի սպորտաձևով, այլ նաև ծանոթությունների ամուր ցանց ստեղծելու հիմք է Տավուշի մարզի համայնքների գաղափարակից պատանիների ու մեծահասակների միջև։

Մրցաշարի ընթացքում լավագույն արդյունքներն արձանագրած թիմը վերջում ստացավ առաջնության գավաթը։ Հաղթող և լավագույն խաղ ցուցադրած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով։






Հրդեհ Թեղուտ գյուղում

Մարտի 9-ին, ժամը 07:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի 13-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցի տներից մեկի (մոտ 225 քմ) ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:26-ին, մարվել՝ 08:53-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ)։




Ընդունելության օր գյուղական բնակավայրերում

Դիլիջան համայնքի ղեկավարն այսօր և երեկ այցելել է գյուղական բնակավայրեր՝ բնակիչների բարձրաձայնած հարցերը լսելու և դրանց լուծումներ տալու համար:

Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հովք, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը բազմաթիվ բնակիչներ ներկայացրել են ինչպես անձնական, այնպես էլ համայնքային բազմաթիվ հարցեր:

Համայնքի ղեկավարը, ծանոթանալով բնակիչների խնդիրներին, առաջարկել է համապատասխան լուծումներ: Օրինակ 2023 թվականին ամբողջությամբ վերափոխվելու է Աղավնավանք բնակավայրի խմելու ջրագծի ցանցը, Խաչարձանում տուֆապատվելու են գյուղական երկրորդային և երրորդային նշանակության ճանապարհներ: Համայնքի միջոցներով Գոշ բնակավայրում գիշերային լուսավորության հին լապտերները փոխարինվելու են նոր ժամանակակից գերխնայող լապտերներով:

Աղավնավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ. Ներսիսյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին` Աղավնավանքի դպրոցի գազամատակարարման խնդիրը լուծելու համար:

Հանդիպումները գյուղական բնակավայրերի բնակիչների հետ շարունակական են լինելու: