Կառուցելով սեփական կրթական ուղին. «ԹՈւՄՈ»-ն Կողբում է

ԹՈՒՄՈն Կողբում

Անվճար կրթական փորձառություն, որով պատանիները կարող են կառուցել իրենց կրթական ճանապարհը։ «ԹՈւՄՈ»-ն արդեն Կողբում է:

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոնը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը՝ Հայաստանի տարբեր անկյուններում բացելով «ԹՈՒՄՈ» տուփեր ու կենտրոններ։ Կողբ գյուղում կառուցված կենտրոնը միացավ «ԹՈՒՄՈ»-յի ցանցին՝ ամբողջացնելով Տավուշի մարզում իր ներկայությունը։ Նորաստեղծ կենտրոնը հունիսի 22-ին՝ իր առաջին հանրային միջացառմանն ընդունեց առաջին հյուրերին։

Կողբի «ԹՈՒՄՈ» կենտրոնը նախատեսված է Հայաստանի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 1200 ուսանողի համար։ Այստեղ հաճախում են Տավուշի, նաև Լոռու մարզի ուսանողները։

«ԹՈՒՄՈ»-ն պատանիներին տալիս է հնարավորություն՝ լինել իրենց ուսուցման պատասխանատուն: Կենտրոնի առկայությունը Կողբում նոր շունչ կբերի տարածաշրջանին ու կնպաստի ստեղծարար պատանիների առաջխաղացմանը։

Կենտրոնի առաջին միջոցառումը հագեցած էր ու բազմաբովանդակ․ «Բացահայտիր Կողբի լաբիրինթը» խորագրի ներքո ցուցադրված էր «Թումոյի» ուսանողների և շրջանավարտների ստեղծագործությունները, առանձին սրահում ստեղծվել էր Հայաստանի հուշարձանները նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ վիրտուալ տեսնելու ու այցելելու հարթակը, կենտրոնի հյուրերը Կողբի մեծ էկրանին դիտեցին «Թումոցիների» ստեղծած կարճամետրաժ անիմացիաներն ու ֆիլմերը, զուգահեռաբար մասնակցելով գեղագրության վարպետաց դասի, բացօթյա համերգների։

«ԹՈՒՄՈ Կողբում» ուսումնառությամբ պատանիները հանձնառու են արդեն կառուցել իրենց կրթական ուղին՝  զինված տպավորիչ ու ժամանակակից գործիքակազմով։

Կարդացեք նաև՝  Թումո տուփը Բերդում