Կյանքը հիասքանչ է․ Աշտարակ

Life is beautiful հաղորդման հերթական ուղղությունը մեզ տանում է Աշտարակ․ Հերմինե Ստեփանյանի հետ մենք այցելում ենք քաղաքի կոլորիտային թաղամասերից մեկը, այնուհետև հյուրընկալվում Եգանյանների ջերմ հյուրատանը, որտեղ համտեսում ենք մի քանի տեսակի գինիներ՝ ընթացքում ծանոթանալով տարածքում աճեցվող խաղողի տեսակներին։

Միացե՜ք մեզ՝ միասին շրջենք, վայելեն ու հիանանք Հայաստանի գողտրիկ ու չբացահայտված վայրերով։




Կյանքը հիասքանչ է․ Աղավնավանք

Life is beautiful-ի երկրորդ հաղորդման ընթացքում բացահայտում եմ Տավուշ ի մարզի յուրահատուկ և ամենագողտրիկ անկյունները։ Այցելում եմ Աղավնավանք, որի մասին մատենագրություններ գրեթե չեն պահպանվել։ Այս գյուղի մոտակայքով հոսում է ջուր, որն անգամ առանց ֆիլտրելու կարելի է խմել։






Կյանքը հիասքանչ է․ Արմավիրի մարզ

Ճանաչելի դարձնել Հայաստանը, պատմել մեր Հայրենիքի ծանոթ ու անծանոթ անկյունների մասին, ցույց տալ ժողովրդի ստեղծարար միտքը, պատմել նրա աշխատասիրության մասին, հաջողված պատմություններով ոգեշնչել ու հավատ ներշնչել հայ մարդուն։

Life is beautiful with Hermine Stepanyan. մեր հայրենակից Հերմինե Ստեփանյանի դրական ու հաճելի էմոցիաներով հագեցած, բացահայտումներով, բնությամբ, մարդկանցով ու խոհանոցով համեմված հեղինակային հաղորդաշարը այսուհետ կարող եք դիտել Տավուշ հեռուստաընկերության եթերում։

Միացե՛ք՝ ճանփորդենք Հայաստանում ու գրավենք նոր հորիզոններ, ծանոթանանք մարդկանց հետ, ովքեր գուցե փոխեն մեր կյանքը։

«Կյանքը հիասքանչ է» ՝ Տավուշ հեռուստաընկերության եթերում։






«Տանիք»․ արծվաբերդցի Դուրյանների ընտանեկան հյուրատունն իր տանիքի տակ անմոռանալի հանգիստ է խոստանում

Նոր զբոսաշրջային հասցե՝ Տավուշում․ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում գտնվող «Տանիք» հյուրատունը սպասում է իր հյուրերին։ Արծվաբերդում բնակվող Դուրյանների ընտանիքը գյուղական բնակելի տան տանիքում հյուրատուն է ստեղծել՝ որտեղ կարելի է վայելել Տավուշի ինքնատիպ բնությունն ու գյուղական կյանքը։ Հունիսի 3-ին հյուրատան պաշտոնական բացման օրն էր, որի առթիվ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց տնօրհներքի արարողությունը։

Արարողությանը հաջորդեց ազգային, մշակութային երգ ու պարը՝ «Շուշիկի» բենդի և «Բեկոր» ազգագրական պարի խմբի կատարմամբ։ Այսնուհետև հյուրերը շրջեցին հյուրատան տարածքում․ բացման միջոցառումը «Մեր սրտի գյուղը» խորագիրն էր կրում, որի շրջանակում հյուրերը մասնակից եղան նաև ավանդական ու հենց տավուշյան խոհանոցին հատուկ ուտեստների պատրաստմանը։ Փռան հաց, Շամշադինյան սալի, դիլիմ, խնոցու հարում ու ոչ միայն․ Տանիքի հյուրերի գյուղական ժամանցը ապահովված է։

Ամենահետաքրքիր բացահայտումների ու ամենավառ տպավորությունների վայրը հենց գյուղն է, և հյուրատան նպատակը մարդկանց գյուղական կյանքին ու կենցաղին սիրահար դարձնելն է։

Հյուրատունը ներառում է 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, ընդհանուր սրահ և խոհանոց։ Տանիքի հյուրերին բացի գիշերակացը առաջարկվում է նաև քայլարշավներ տարածաշրջանի հետաքրքիր ուղղություններով։ Հյուրերը կծանոթանան գյուղական ավանդական ուտելիքներին, կմասնակցեն գյուղական մթերքների պատրաստմանը:

«Տանիք» հյուրատան ստեղծմանը աջակցել է Բերդի տարածաշրջանային զարգացման հիմնադրամը։ Հյուրատունը ապահովված է բոլոր հարմարություններով, որեպսզի հյուրերը վերադառնան լավագույն տպավորություններով։ 

Սիրո համադրությամբ, յուրահատուկ բնությամբ ու հյուրընկալությամբ Արծվաբերդը զբոսաշրջության նոր վայր կդառնա։ Տանիքը խոստանում է դառնալ զբոսաշրջիկների սիրելի ու սպասված հասցեն։






«Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի արտահերթ նիստ

Այսօր՝ մայիսի 17-ին, Տավուշի մարզպետարանում կայացավ «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի արտահերթ նիստ։ Խորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյանի բացակակայությամբ պայմանավորված նիստը վարեց Նարեկ Ղուշչյանը:

Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, խոշորացված համայնքների ղեկավարները, ԵՊՀ ԻՄ տնօրեն Անուշավան Մակարյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Պետրոսյանը և Սոս Խաչիկյանը:

Սյուզաննա Պետրոյանը ներկայացրեց մինչ այժմ կատարված աշխատանքները։
Նիստի ընթացքում քննարկվեց մայիսի 27-28-ին Երևանում կայանալիք Ներքին զբոսաշրջային էքսպոյին առնչվող հարցեր, առաջարկվեց հանայնքների ղեկավարներին ձեռնարկել համապատասխան միջոցներ` Տավուշի մարզը պատշաճ մակարդակով ներկայացնելու համար:

Նիստի վերջում «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյանն ազատվեց խորհրդի նախագահի պարտականություններից, միաժամանակ կազմակերպության խորհրդի անդամի պարտականությունից: Նրա փոխարեն քննարկման արդյունքներով որոշվեց Սոս Խաչիկյանին նշանակել խորհրդի նախագահի պաշտոնում, որն ընդունվեց միաձայն:

#bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails { width: 1254px; justify-content: center; margin:0 auto !important; background-color: rgba(255, 255, 255, 0.00); padding-left: 4px; padding-top: 4px; max-width: 100%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item { justify-content: flex-start; max-width: 250px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item a { margin-right: 4px; margin-bottom: 4px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item0 { padding: 0px; background-color:rgba(0,0,0, 0.30); border: 0px none #CCCCCC; opacity: 1.00; border-radius: 0; box-shadow: ; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img { max-height: none; max-width: none; padding: 0 !important; } @media only screen and (min-width: 480px) { #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img { -webkit-transition: all .3s; transition: all .3s; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 img:hover { -ms-transform: scale(1.08); -webkit-transform: scale(1.08); transform: scale(1.08); } } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-item1 { padding-top: 56%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-title2, #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-ecommerce2 { color: #323A45; font-size: 16px; font-weight: bold; padding: 2px; text-shadow: ; max-height: 100%; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-thumb-description span { color: #323A45; font-size: 12px; max-height: 100%; word-wrap: break-word; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-play-icon2 { font-size: 32px; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .bwg-container-0.bwg-standard-thumbnails .bwg-ecommerce2 { font-size: 19.2px; color: #323A45; }

/*pagination styles*/ #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 { text-align: center; font-size: 12px; font-weight: bold; color: #666666; margin: 6px 0 4px; display: block; } @media only screen and (max-width : 320px) { #bwg_container1_0 #bwg_container2_0 .displaying-num_0 { display: none; } } #bwg_container1_0 #bwg_container2_0 .displaying-num_0 { font-size: 12px; font-weight: bold; color: #666666; margin-right: 10px; vertical-align: middle; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .paging-input_0 { font-size: 12px; font-weight: bold; color: #666666; vertical-align: middle; } #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled:hover, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a.disabled:focus, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 input.bwg_current_page { cursor: default; color: rgba(102, 102, 102, 0.5); } #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 a, #bwg_container1_0 #bwg_container2_0 .tablenav-pages_0 input.bwg_current_page { cursor: pointer; text-align: center; font-size: 12px; font-weight: bold; color: #666666; text-decoration: none; padding: 3px 6px; margin: 0; border-radius: 0; border-style: solid; border-width: 1px; border-color: #E3E3E3; background-color: rgba(255, 255, 255, 1.00); box-shadow: 0; transition: all 0.3s ease 0s;-webkit-transition: all 0.3s ease 0s; }
if( jQuery('.bwg_nav_cont_0').length > 1 ) { jQuery('.bwg_nav_cont_0').first().remove() } function spider_page_0(cur, x, y, load_more) { if (typeof load_more == "undefined") { var load_more = false; } if (jQuery(cur).hasClass('disabled')) { return false; } var items_county_0 = 1; switch (y) { case 1: if (x >= items_county_0) { document.getElementById('page_number_0').value = items_county_0; } else { document.getElementById('page_number_0').value = x + 1; } break; case 2: document.getElementById('page_number_0').value = items_county_0; break; case -1: if (x == 1) { document.getElementById('page_number_0').value = 1; } else { document.getElementById('page_number_0').value = x - 1; } break; case -2: document.getElementById('page_number_0').value = 1; break; case 0: document.getElementById('page_number_0').value = x; break; default: document.getElementById('page_number_0').value = 1; } bwg_ajax('gal_front_form_0', '0', 'bwg_thumbnails_0', '0', '', 'gallery', 0, '', '', load_more, '', 1); } jQuery('.first-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, -2, 'numeric'); return false; }); jQuery('.prev-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, -1, 'numeric'); return false; }); jQuery('.next-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, 1, 'numeric'); return false; }); jQuery('.last-page-0').on('click', function () { spider_page_0(this, 1, 2, 'numeric'); return false; }); /* Change page on input enter. */ function bwg_change_page_0( e, that ) { if ( e.key == 'Enter' ) { var to_page = parseInt(jQuery(that).val()); var pages_count = jQuery(that).parents(".pagination-links").data("pages-count"); var current_url_param = jQuery(that).attr('data-url-info'); if (to_page > pages_count) { to_page = 1; } spider_page_0(this, to_page, 0, 'numeric'); return false; } return true; } jQuery('.bwg_load_btn_0').on('click', function () { spider_page_0(this, 1, 1, true); return false; });
#bwg_container1_0 #bwg_container2_0 #spider_popup_overlay_0 { background-color: #EEEEEE; opacity: 0.60; }
if (document.readyState === 'complete') { if( typeof bwg_main_ready == 'function' ) { if ( jQuery("#bwg_container1_0").height() ) { bwg_main_ready(jQuery("#bwg_container1_0")); } } } else { document.addEventListener('DOMContentLoaded', function() { if( typeof bwg_main_ready == 'function' ) { if ( jQuery("#bwg_container1_0").height() ) { bwg_main_ready(jQuery("#bwg_container1_0")); } } }); }




«Տուն Արմենի» հյուրատանն այսուհետ կգործի նոր՝ Workation համաշխատանքային տարածքը

Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը փետրվարի 14-ին տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծն իրականություն է դարձել «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվորպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Համաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի ընդարձակ տարածք` նախատեսված գրեթե 20 անձի համար: Համաշխատանքային տարածքը հագեցած է տեխնիկական ու աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Տարածքը նախատեսված է հարմարավետ աշխատանքի, ուսման, վարպետության դասերի, շնորհանդեսների, փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացման համար, ինչից կարող են օգվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը:

Համաշխատանքային տարածքը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, ինչպես նաև հատուկ դիլիջանյան ճարտարապետական լուծումներով փոքրիկ տնակներ: Նոր համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Դիլիջան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:






ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները 2023թ․ հունվարի 24-ին կայցելեն Տավուշի մարզ

Այցի շրջանակներում Դիլիջանի քաղաքապետարանում ժամը 15:00 տեղի կունենա հանդիպում մարզի զբոսաշրջության մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն զբոսաշրջության կոմիտեի հիմնական գործառույթները, կքննարկվեն մարզում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հնարավորություններն ու մարտահրավերները։

Հանդիպմանը մասնակցելու և մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով +374 11 597 293։




Զբոսաշրջության ոլորտը Տավուշի մարզում․ կլոր սեղան-քննարկում

Տավուշի մարզն իր արժեքներով, բնությամբ, պատմական ժառանգությամբ և արդի գաղափարներով զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի։ Այս բնագավառում առկա խնդիրների և հեռանկարների մասին ՏավուշTV-ի տաղավարում զրուցում ենք «Ապագա projects»-ի տնօրեն Տիգրան Չիբուխչյանի, «Պոպոք» հյուրատան տնօրեն Բակուր Մելքոնյանի և «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանի հետ։
Մեկնաբանություններում պասում ենք թեմայի և հնչած մտքերի մասին նաև քո՛ կարծիքին․






Ստեղծել կապեր, մշակել նոր պրոդուկտներ և համատեղ հանդես գալ․ կայացավ Տավուշի տուրիզմի ակումբի երկրորդ հանդիպումը

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և համախոհների ընկերակցությամբ կայացավ Տավուշի տուրիզմի ակումբի երկրորդ հանդիպումը․ ներկայացվեցին ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին տուրիզմի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզում առկա խնդիրներին։ 

«Տավուշի տուրիզմի ակումբի նպատակն է, որ բոլոր բիզնեսները կարողանան միմյանց հետ լավ կապեր հաստատել, ինչու ոչ՝ միասին նոր պրոդուկտներ մշակել և փաթեթային վաճառքներով հանդես գալ։ Այսօրվա մեր հանդիպման նպատակն է ներկայացնել՝ ինչ է ակումբը, մեր մասնակիցների համար լինելու են նաև հետաքրքիր անակնկալներ՝ որոշակի մրցույթներ, ինչպես նաև լինելու է ընդհանուր ծրագրի՝ մինչ այժմ կատարված աշխատանքների ամփոփում և առաջիկայում նախատեսված քայլերի ներկայացում»,- հանդիպման մասին Տավուշ ՀԸ-ին պատմում է «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում» ծրագրի դասընթացների բաղադրիչի համակարգող Ֆենյա Եփրեմյանը։

Հանդիպման ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գործունեությունը, ճանաչելու ոլորտի դերակատարներին և հաստատելու նոր կապեր։

«Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի զբոսաշրջային բաժնի խորհրդատու, հյուսիսային գրասենյակի ղեկավար Հովհաննես Քանդիլջյանի խոսքերով՝ «նման միջոցառումները գիտելիքի բարելավման, հմտությունների ավելացման, նոր հմտություններ ուսումնասիրելու մասով Տավուշի մարզի տուրիզմի բիզնեսների համար շատ կարևոր են»։

Նախաձեռնությունն իրականացնում է Modus Consulting ընկերությունը՝ «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում Տավուշի տուրիզմի ակումբի ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակներում։




Տավուշում ստեղծվում է տուրիզմի ակումբ՝ զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացման նպատակով

Փետրվարի 17-ին Տավուշի մարզում տրվեց «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում Տավուշի տուրիզմի ակումբի ստեղծման միջոցով» ծրագրի մեկնարկը։

«Ծրագիրը կոչվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար»․ այն իրականացվում է ԵՄ-ի և Գերմանիայի կառավարության կողմից։ Զբոսաշրջության զարգացման համար մեզ խնդրել են կենտրոնանալ հատկապես հյուսիսային մարզերի վրա՝ Տավուշ, Շիրակ և Լոռի։ Հյուսիսային այս մարզերը, ներառյալ՝ Տավուշը, տուրիզմի զարգացման համար մեծ ներուժ ունեն։ Մենք ակնկալում ենք, որ զբոսաշրջային շահառուները միավորվեն և փորձով փոխանակվեն, ուսումնասիրեն համագործակցելու հնարավորությունները, որը շատ կարևոր է։ Այնուհետև նրանք ավելի լայն առաջարկներ կներկայացնեն զբոսաշրջիկներին։ Պետք է լինել մրցակցային մնացած մարզերի համեմատ։ Այսպիսով՝ դա այն է, ինչ մենք իրականում ցանկանում ենք խթանել՝ աջակցելով Տավուշի տուրիզմի ակումբին», – ծրագրի մասին Տավուշ հեռուստաընկերությանը պատմում է «Նորարարական տուրիզմը և տեխնոլոգիաները Հայաստանի համար» ծրագրի տուրիզմի բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալքը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ ծավալել քննարկում տուրիզմի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզում առկա խնդիրներին։ 

«Մենք հուսով ենք, որ մեր ծագրի շնորհիվ կազմակերպություններն իսկապես կհզորացնեն իրենց կարողությունները, ակումբի ստեղծման միջոցով կստեղծենք կապեր և սա կդարձնենք մի մշակութային կետ, որին բիզնեսները կցանկանան յուրաքանչյուր ամիս մասնակցություն ունենալ, և սա երկարաժամկետ արդյունք կունենա», – նշում է Մոդուս Քոնսալթինգ ՍՊԸ տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը։

Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզի տուրիզմի ոլորտի գործընկեր կառույցներ, ինչպես նաև ՏԻՄ պատասխանատուներ, քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Քաղաքական սրճարան»-ի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ «Նման ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել կապեր մեկ այլ բիզնեսի հետ և հաճախորդին կամ շահառուին ուղղորդել մեկ այլ բիզնեսի, և նման շղթայական ռեակցիայով գործը շարունակվում է։ Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում նման միջոցառումները»։

Ծրագրի նպատակն է հզորացնել Տավուշի զբոսաշրջային բիզնեսները՝ զարգացնելով նրանց կարողությունները, ստեղծելով Տավուշի տուրիզմի ակումբ և կապելով միջազգային լավագույն հարթակներին։ 

Ծրագիրը ֆինանասավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով։