ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 7-ին, ժամը 18:22-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 1մ), բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ն. Մ.-ն (ծնված 1977 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1999 թ.) և Ա. Մ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:




ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ` Ա․ Հ․) և «UAZ-469» մակնիշի (վարորդ` Ա․ Փ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Ա․ Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Իջևանի ԲԿ։ Վերջինս ժամը 04:00-ին տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։ «UAZ-469» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Ա․ Փ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: