Իրազեկում․ վարքագծի կանոններ՝ ուժեղ քամու դեպքում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամուդեպքում խստորեն պահպանել անվտանգությանկանոնները:

  • Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
    Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այնվայրերից, որտեղ կան բարձր ծառեր: Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլամրացված կառուցատարրերը կարող են ընկնել:
  • Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝
    Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում
  • Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝
    Հեռու մնացե՛ք էլեկտրասյուներից և լուսային սյուներից: Զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչողառարկաներից:
  • Եթե տանն եք՝
    Ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելուհամար, որ ամրացված են: Վնասված կամ բաց պատուհանները նախապեսփակե՛ք կամ ամրացրե՛ք: Մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ(շինանյութ, թիթեղներ, կահույք):
  • Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր ևլիցքավորիչներ
    Քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայիանջատումներ
    Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր էունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորվածհեռախոս:
  • Եթե ավտոմեքենայում եք՝
    Նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգվայրում: Մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ: Պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց ևթռչող առարկաներից պաշտպանվելու համար: Մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածրտեսանելիություն, ընկած առարկաներ): Մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքիանվտանգության մեջ:
  • Արտակարգ դեպքի դեպքում զանգահարե՛ք 911
    Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ: