Ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանը
Տավուշ TV-ի՝ Տավուշի մարդկանց մասին հերթական պատմությունը խաչքարագործ, փորագրող ու գեղանկարիչ, ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանի մասին է։
Արմեն Գոգինյանը փայտն իր ձեռքն է առել բավականին հասուն տարիքում՝ 44 տարեկանում, և մինչ օրս նրա համար հարազատ դարձած այս նյութն ամենատարբեր ձևեր է ստանում վարպետի ձեռքում։ Իսկ թե ինչ հրաշքներ են ծնվում քարից՝ խաչքարի տեսքով, վկայելու են գալիս վարպետի կերտած 17 խաչքարերը։
Այսօր էլ վարպետը շարունակում է հրաշքներ արարել՝ այժմ արդեն իր փորագրության գաղտնիքները ԱՐԱՐ-ի իր սաներին փոխանցելով։