«Վազաշենը՝ բանաստեղծության մեջ». դպրոցականները մասնակցում են «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթին

Սոնա Սարհատյան, Շուշան Ղազարյան, Սիրուշո Տոնոյան, Վազաշեն, Իջևան

Սոնա Սարհատյան, Շուշան Ղազարյան, Սիրուշո Տոնոյան, Վազաշեն, Իջևան

Մեծացնելով աշակերտների հետաքրքրվածությունը՝ գիտության հանդեպ. Ենոքավանում ապրիլի 10-ին անցկացվեց « STEM էքսպո 2024» միջոցառումը՝ Տավուշի մարզի 6 հանրակրթական դպրոցների մասնակցությամբ:
«Սթեմ էքսպոյի» նպատակն է բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը դեպի գիտությունը, ճարտարագիտությունը, նաև մաթեմատիկայի ու տեխնոլոգիաների ուղղությամբ:
Նախագծին մասնակցել են Իջևանի վարժարանի, Գետահովիտի, Վազաշենի, Աչաջրի Կողբի և Այրումի դպրոցների աշակերտական թիմերը:
Էքսպոյի շրջանակներում տեղի ունեցավ «STEM կրթության հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում: Հյուրերն ու մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու աշակերտների նախագծերի արդյունքներին՝ ստեղծելով համագործակցային ու կրթական միջավայր:
STEM կրթական փաթեթը, որը ներառում է տեխնիկական և տեղեկատվական ռեսուրսներ, ուսուցիչների վերապատրաստում և շարունակական մենթորություն, իրականացվում է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում. նախատեսվում է ընդլայնել դպրոցների ընդգրկումը: Նախագծի չափորոշիչների վրա հիմնված կրթությունը հավաստագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:

Մարտի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։

Փետրվարի 29-ին՝ ժամը 12:30-ին Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրում տեղի է ունենալու հանրային քննարկում՝ «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ։
Քննարկման նպատակն է բացահայտել հանրային կարծիքը, արձանագրել շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները:
Յուրաքանչյուր կարծիքը չափազանց կարևոր է․ ուստի խնդրով մտահոգ քաղաքացիները կոչ են անում միանալ հանրային քննարկմանը։