Վեոլիա Ջուր ընկերութան աշխատանքները Բերդ քաղաքի համար
Տավուշի մարզի Բերդի քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա «Բերդ» շահագործման տեղամասը սկսել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող «Տավուշ» պահուստային ջրատարի վերանորոգման աշխատանքները: Որպես կանոն, այն շահագործվում է ձմռանն ու ամռանը՝ «օգնության հասնելով» Բերդը սնող «Չաթաղ» և «Բայղուշ» աղբյուրներին: Հետևաբար դրա աշխատանքային լինելը միշտ է պարտադիր:
Անցյալ տարի տեղամասի մասնագետները նորով փոխարինեցին 8 կմ երկարության ջրատարի 200 գծամետր հատված: Հիմա վերանորոգում են ևս 360 գծամետր, որը հատկապես այս ձմռանը հաճախ էր վթարվում՝ հանգեցնելով ջրակորուստների և ջրամատակարարման վատթարացման: Իսկ դեպի ջրատար տանող դժվարանցանելի ճանապարհի հետևանքով վթարներին արագ արձագանքել չէր լինում։
Այսքանով Բերդում Վեոլիա Ջուր ընկերության կողմից ջրամատակարարման ցանցի
բարելավմանն ուղղված աշխատանքները չեն ավարտվում: Վերջերս Խորենացի փողոցում փոխարինվեց 1970-ական թվականներին կառուցված վթարային, քայքայված և անհատական տնատիրությունների հատվածով անցնող 480 գծամետր կոյուղագիծ: Շրջանցող խողովակաշարով փոխարինվեց նաև «Բերդ» ջրի մաքրման կայանից դեպի Տավուշ գետ գնացող կեսդարյա վթարված ջրթափը:
Կատարված աշխատանքների արդյունքները սպառողները չնկատել չէի կարող:
Քաղաքում «Բերդ» շահագործման տեղամասի կողմից իրականացվող ջրամատակարարման ցանցի վերակառուցման և վերականգնման աշխատանքները բարձր են գնահատվում նաև համայնքի կողմից:
Այսօր էլ ընկերության ջրաշինարարական աշխատանքները Բերդում ակտիվորեն շարունակվում են՝ ապահովելով սպառողներին էլ ավելի որակյալ և հուսալի ջրամատակարարմամբ։