Հելունագործությունը՝ ինքնարտահայտման ճանապարհ․ Շուշան Ղալեչյանի պատմությունը
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Շուշան Ղալեչյանը հելունագործությամբ սկսել է զբաղվել ազատ ժամանակը օգտավետ ու հետաքրքիր դարձնելու նպատակով։ Այն, ինչ սկզբում պարզապես հոբբի էր, ժամանակի ընթացքում վերածվեց սիրելի և մշտական զբաղմունքի։ Շուշանը միշտ սիրել է ձեռագործ աշխատանքները, և հենց այդ սերն էլ նրան մղել է սեփական ուժերով փորձել ստեղծել յուրօրինակ հելունագործ գործեր։ Թեև սկզբնական փուլում դժվարություններ եղել են, սակայն համբերությունը, հետաքրքրությունը և անընդհատ փորձարկումները նրան առաջ մղեցին, զարգացան հմտությունները։
Ընտանիքը մշտապես նրա կողքին է։ Ժամանակի ընթացքում Շուշանը կատարել է իր առաջին վաճառքները, և հաճախորդների աչքերի վառ փայլը նրա համար ապացույց էր, որ իր աշխատանքը սիրվել է և ընտրած ճանապարհը ճիշտ է։ Դրանից հետո հելունագործությունը դարձավ ոչ միայն զբաղմունք, այլ նաև ինքնարտահայտման միջոց։ Նա ցանկություն ունի հետագայում փոխանցել իր փորձը երեխաներին և, ինչու ոչ, ունենալ խանութ, որտեղ կներկայացվեն իր յուրօրինակ խաղալիքներն ու աշխատանքները։ Նրա խոսքով՝ ցանկացած բարդ աշխատանք հնարավոր է հաղթահարել, եթե այն անում ես սիրով և վստահությամբ սեփական ուժերի հանդեպ։
Հեղինակ՝ Անահիտ Մակյան
էկոլոգիական չրարտադրություն Վերին Կարմիրաղբյուրում
Վերջին հինգ տարիներին Շուշան Ղալեչյանը շարունակում է զարգացնել իր փոքր ընտանեկան բիզնեսը՝ զբաղվելով չրագործությամբ Տավուշի մարզի Վերին Կարմիաղբյուր գյուղում։ Չրի մեծ պահանջարկը և բնական, տեղական արտադրանքի նկատմամբ աճող հետաքրքրությունը նրան և ամուսնուն մղեցին ստեղծելու սեփական արտադրությունը՝ հիմք դնելով կայուն ու նպատակային ձեռնարկության։
Հեղինակ՝ Անահիտ Մակյան
Պահպանելով հինը՝ ստեղծում են նորը. գորգագործություն Վերին Կարմիրաղբյուրում
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում գործող գորգագործության խմբակը ստեղծվել է 2021 թվականին՝ գյուղի Մշակույթի տան և Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։ Խմբակի նպատակն է գյուղի երեխաներին ընձեռել հնարավորություն սովորելու ավանդական գորգագործության արհեստը՝ միաժամանակ ապահովելով ստեղծագործ, հանգիստ և օգտակար միջավայր նրանց ազատ ժամանակը կազմակերպելու համար։
Խմբակի ղեկավարը Լիա Բադալյանն է՝ երեք երեխաների մայր, ով հաջողությամբ համատեղում է դպրոցի աշխատանքը, համալսարանական ուսումը, ընտանիքն ու իր սիրելի արհեստը։ Լիայի խոսքով՝ ընտանիքի աջակցությունն ու սաների ոգևորվածությունն առանցքային դեր են խաղացել խմբակի կայացման և զարգացման գործում։
Լիան նպատակ ունի շարունակաբար խորացնել գիտելիքներն կիրառական արվեստի ոլորտում, կատարելագործել իր հմտությունները և ձեռք բերել նոր մասնագիտացումներ՝ այս ոլորտում ավելի մեծ փորձ ձեռք բերելու համար։
Լիայի գլխավոր ձգտումն է իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր սերնդին՝ նպաստելով դարերի խորքից եկած հայկական գորգագործական մշակույթի պահպանմանը և տարածմանը։
Հեղինակ՝ Անահիտ Մակյան
https://youtu.be/WvC-NnlQn08?si=lTFUi93-B04lwEYk
Վերին Կարմիրաղբյուր գյուղում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Մեր սիրուն գյուղը՝ Վերին Կարմիրաղբյուրը. «Տավուշի իմ տան հեքիաթը»
Լիլիա Պողոսյան, Վերին Կարմիրաղբյուր, Բերդ
Վերին Կարմիրաղբյուր. «Տավուշի իմ տան հեքիաթը»
Ալիսա Բաբայան, Ջուլիետա Եսայան, Վերին Կարմիրաղբյուր, Բերդ
Վերին Կարմիրաղբյուրում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներ
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մափլար» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել է ձորը․ կան տուժածներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու ուղևորի պատգարակով (մոտ 200 մետր) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
«Իմ մանկության համն ու հոտը էս տան պատերի միջին ա»․ Վերին Կարմիրաղբյուրի պատմությունն ու մեծերի հուշերը ներկայացնում է Անի Ղավալյանը
Անի Ղավալյան, Վերին Կարմիրաղբյուր, Բերդ
Նոր հասցե՝ առողջ ու ակտիվ ժամանցի համար․ բարեկարգվել է Վերին Կարմիրաղբյուրի լողավազանը
Վերին Կարմիրաղբյուր ու Նորաշեն գյուղերի խաչմերուկում գտնվող «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային կենտրոնը շարունակում է իր հյուրընկալ հարկի տակ ընդունել տարածաշրջանի երեխաներին ու մեծահասակներին, սակայն արդեն նոր պայմաններում։ Կենտրոնում իրականացվել է վերազինման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Այս ամենն իրականություն է դարձել՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող ՝ «ԼԻԴԵՐ» ծրագրով ստեղծված «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբի աջակցությամբ։
«Վարդանանց ասպետներ կրթահամալիրը կառուցվել է 2015-16 թթ․-ին՝ ամերիկահայ բարերար Տիգրան Սահակյանի միջոցներով, գործել է մինչև 2020 թվականը, և հետո մենք մեր ընտանիքի երիտասարդ կազմով որոշեցինք, որ կարելի է նորից վերսկսել, վերաբացել աշխատանքը, երևի թե հիմնականում այն պատճառով, որ պատերազմից հետո երիտասարդությանը կարողանանք կենտրոնացնել և պահել տարածաշրջանում։ Սկսեցինք աշխատանք փոքր միջոցներով, բայց ընթացքում հասկացանք, որ բավականին մեծ միջոցներ են անհրաժեշտ, տեղեկացանք ծիլիծով տեղական ակտիվ խմբի մասին և որոշեցինք ներկայացնել մեր բիզնես ծրագիրը ոչ միայն բիզնես տեսանկյունից, այլ նաև երիտասարդությանը համախմբող տարածաշրջանում ակտիվ երիտասարդական խմբեր ստեղծելու նպատակով։ Դրամաշնորհի արդյունքում մենք կարողացանք ավելացնել մեր ունեցած գույքը, ձեռք բերեցինք նոր սեղաններ, հովանոցներ, նոր պոմպ, և ջրի համար նախատեսված ֆիլտրեր, որոնք շատ կարևոր են, որն էլ ավելի ապահովեց մեր երեխաների անվտանգությունը լողավազանում, ջրի ջնջությունը, մաքրությունը, պարզությունը, և բավականին նյութեր, որոնք անհրաժեշտ են լողավազանի գործունեության համար», – նշում է Ծրագրի շահառու Նելլի Ալիխանյանը։
Վերազինված լողավազանը համայնքի բնակիչների համար դարձել է առողջ ու ակտիվ կյանքի նոր հասցե, քանի որ լողի խմբակների գործարկումը հնարավորություն է տվել երեխաներին ու երիտասարդներին զբաղվել սպորտով՝ զարգացնելով իրենց ֆիզիկական կարողությունները։
«ԼԻԴԵՐ» մեթոդաբանությամբ ստեղծված «Ծիլի Ծով» ՏԱԽ-ը կարևոր հարթակ է, որտեղ միավորվում են Բերդ համայնքի հանրային, մասնավոր և քաղհասարակության սեկտորները։ Այն նոր՝ ներքևից վերև մոտեցումն է առաջ տանում, և տեղական դերակատարների ձայնը լսելի է։ Լողավազանի գաղափարը ևս նորարար է, քանի որ մինչ այդ Նորաշեն և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բացակայում էր երեխաների համար լողալ սովորելու հնարավորությունը։ Այն կառույց է, և մեր համագործակցության արդյունքում «Վարդանաց ասպետներ» կազմակերպության կողմից հիմնված այդ տարածքը ծառայելու է այժմ «Բերդ ագրոֆեստ» փառատոնի անցկացման համար, որը, լիահույս ենք, շարունակական նախաձեռնություն է», – խոսքն ամփոփում է «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ ՀԿ խորհրդի նախագահ Նառա Պապյանը։
Այսօր կենտրոնը դարձել է տարծաշրջանի գյուղերի ժամանցի և ակտիվության նոր հասցեն։ Այստեղ կազմակերպվող մարզումները միավորում են երեխաներին ու երիտասարդներին, ձևավորում նոր ընկերություններ ու համայնքային շփման միջավայր։ Ինչն էլ համայնքներին բերել է՝ աշխուժություն, շարժ ու ուրախություն։
Հրդեհ Վերին Կարմիրաղբյուրում․ այրվել են պահեստի տանիքն ու անասնակեր
Մարտի 16-ին, ժամը 19:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է պահեստ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի շինություններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ մարտի 17-ին ժամը 02:28-ին: Այրվել են շինության ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և մոտ 1500 հակ անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ էքսկավատոր: