Վերին Ծաղկավանում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Էլեկտրաշչակ Բերդ

Հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




ՃՏՊ Իջևան-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին

Մարտի 3-ին, ժամը 13։13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։




Տղերքը․ Ռուբեն Գևորգյան

Առաջնագծից «Երկիր մեդիա»-յի ռեպորտաժում տղերքը խրամատում են, Ռուբենն է խոսում, պատմում է թշնամու հարձակման մասին՝ «կարևորը՝ դուխներս տեղն էր, ռիսկով․․․»։ Լրագրողը հարցնում է՝ «վախի զգացում կա՞ր էդ պահին»։ «Вообще չկար»,- ժպտում է զինվորը։ Երբ ռեպորտաժը հեռուստատեսության եթերում էր, նա արդեն անմահության ճանապարհն էր բռնել․․․

«Տարերք էր իր համար Արցախը, շատ էր սիրում․․․»

Մեր եթերում այսօր «Տղերքը» հաղորդաշարը պատմում է Ռուբեն Գևորգյանի մասին՝ համեստ և քաջ զինվորի, ով մինչև վերջ հավատարիմ մնաց Հայրենիքին տված երդմանը՝ «հանուն նրա չխնայել կյանքը»։ Նա կռվեց քաջաբար՝ մեզ թողնելով ուժեղ Հայրենիք ունենալու իր մեծ երազանքը։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Գևորգյանը ծնվել է Վերին Ծաղկավան գյուղում 1998 թվականին: «Հայրենիքն սկսվում է հենց իմ գյուղի սահմաններից»․ Ռուբենը հենց փոքրուց էր սահմանապահ։

Ռուբենը եղել է համեստ, հավասարակշռված, ընկերասեր աշակերտ՝ պատմում են ուսուցիչները։

Չնայած առողջական խնդիրներին՝ անձնվիրաբար ծառայել է Հայրենիքին:

Թշնամու դիրքերը գրավելու, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, կենդանի ուժ ոչնչացնելու համար արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի:

Թեժ մարտերի ընթացքում արկի հարվածը վերցրել է իր վրա՝ փրկելով ընկերոջ կյանքը: Նահատակվել է հոկտեմբերի 9-ին։






Տավուշի թաքնված գանձերը․ Շխմուրադի վանք և Վերին Ծաղկավան

Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը դեպի ժամանակի խորքեր։ Գնում ենք դեպի պատմական անցյալ՝ ճանաչելու մեր արմատները։ Մենք գնում ենք բացահայտելու Տավուշի թաքնված գանձերը։

Տավուշյան ճանապարհները մեզ բերում են երկու բլուրների միջև հանգրվանած այս հրաշալի վայրը. մենք Վերին Ծաղկավան գյուղում ենք, որը գտնվում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում՝ Վարագաջուր գետի ափին։

Հետո հայրենաճանաչության արահետը պատմության ճանապարհներով մեզ տանում է 12-րդ դար՝ ծանոթանալու Տավուշ աշխարհի գանձերից հերթականին։ Անտառների գրկում ծվարած կիսավեր վանքը Շխմուրադն է։