«Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների ցուցահանդեսը

ijevan vernatun

Գեղանկարներ, գոբելեններ, կերամիկական աշխատանքներ, փայտե փորագրություներ։
Հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հեղինակային աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ, արվեստով հետաքրքրված երիտասարդներ։
Ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս:




Տավուշի նկարիչների միասնական ցուցահանդեսը՝ Իջևանի «Վերնատանը»

Տավուշի նկարիչների աշխատանքները կրկին ցուցադրվում են Իջևանի «Վերնատանը»․ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը՝ նկարիչների միջազգային օրվա առթիվ նախաձեռնել էր տարեվերջյան միասնական ցուցահանդես՝ մեկ հարկի տակ միավորելով Տավուշի ստեղծագործող նկարիչներին։
Տավուշի նորաստեղծ նկարիչների միությունը գրեթե 5 տարիների ընթացքում կարողացել է աշխուժացնել Տավուշի մշակութային դաշտը, որը նաև հնարավորություն է տվել արվեստի ոլորտում գտնել նոր անուններ։
Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 20 տավուշցիների արվեստի գործերը, որոնցում  հիմնականում Տավշո բնաշխարհն է՝ իր երփներանգ ներկապնակով։
Ցուցահանդեսը «Վերնատուն» պակերասրահում այցելուների առջև բաց կլինի 1 ամիս շարունակ։




Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Սամվել Մելքումյանի նկարների ցուցահանդեսը

Արվեստասեր հասարակության համար Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվել է գեղանկարիչ, պատկերասրահի փոխտնօրեն Սամվել Մելքումյանի գրաֆիկական նկարների ցուցահանդեսը։ Արվեստի յուրօրինակ աշխատանքներին կարող եք ծանոթանալ այցելելով Վերնատան ցուցասրահ։




Բացվեց մանրանկարիչ Նարինե Գրիգորյանի նկարների ցուցահանդեսը

Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում արվեստասեր հասարակությանը ներկայացվեցին մանրանկարիչ Նարինե Գրիգորյանի գործերը։
Նարինե Գրիգորյանը ներկայացրեց մանրանկարչության պատմությունը և նշեց, որ ցուցադրված նկարների շարքում տեղ է գտել նաև նրա «Հայոց այբուբեն» նկարների շարքը։
Հեղինակը նշեց, որ շարքն ի սկզբանե նկարել է ձեռագիր մատյանում տեղադրելու նպատակով և դա նկարների վերջին ցուցադրությունն է, որից հետո դրանք կծառայեն նախնական նպատակին, կտեղադրվեն ձեռագիր մատյանում, որն արդեն պատրաստ է։
Հիշյալ գործերը ցուցադրվել են նաև Լիբանանում։