Ոսկեվանի դպրոցականները մասնակցում են «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթին

Ոսկեվան, Նոյեմբերյան

Ոսկեվան, Նոյեմբերյան

Ոսկեվան, Նոյեմբերյան

Ոսկեվան գյուղից դուրս բնակվող մի խումբ ոսկեվանցիներ միավորվել են հայրենի գյուղի համար կարևոր նպատակի շուրջ․ նրանց նախաձեռնությամբ հիմնադրվել է «Ոսկեվան հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունը՝ գյուղից դուրս բնակվող հայրենակիցների հնարավորությունների ու ռեսուրսների մեկտեղման նպատակով, որն էլ կուղղի Ոսկեվանի զարգացմանը։ Միության ծրագրերը ներառում են ենթակառուցվածքների բարելավում, դրանց արդիականացում, ինչպես նաև սոցիալ-մշակութային նախագծերի իրականացում։
Միության անդրանիկ ժողովին հաջորդել է խորհրդանշական այցը գյուղի հերոսների պուրակ՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր ժամանակներում զոհված ոսկեվանցիների հիշատակին։
Համատեղ ջանքերով հնարավոր է զարգացնել գյուղը, նոր շունչ հաղորդել համայնքի սոցիալական ու մշակութային կյանքին․ այս տեսլականն է նորաստեղծ «Ոսկեվան հայրենակցական միության» հիմքում։ Իսկ համախմբվածության այս օրինակը խոստանում է դառնալ այն հիմքը, որի վրա կկառուցվի ավելի բարեկեցիկ, զարգացած և մշակութային կյանքով լեցուն սահանամերձ Ոսկեվանը։

Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։

Մեր հայրենակից, հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանը ՏավուշTV-ին ներկայացրել է իր ստեղծագործական ճանապարհի պատմությունը՝ սկսած այն ժամանակից, երբ կիթառ ունենալը միայն անհաս երազանք էր թվում, մինչև այսօր արդեն իր սեփական սաներին ոգեշնչելը։
Կարինեն ասում է, Երևանից դուրս ստեղծագործելու առավելությունն այն է, որ բնության հետ իր կապը շատ սերտ է եղել, և այդ կապն է, որ թույլ է տվել բնության մեջ տալ հարցեր ու գտնել դրանց պատասխանները։ Իր իսկ երգի խոսքերով՝
«Միայնությունը հասցրել է խորին ինքնահասկացման,
Եվ լռությունը իր գաղտնիքներն է շռայլել անգին․․․»

Շարունակում ենք ներկայացնել սահմանամերձ բնակավայրերի կյանքն ու ապրելակերպը, խնդիրներն ու մարտահրավերները։
Ոսկեվանում, բացի սահմանային-անվտանգային խնդիրներից, չափազանց սուր է ջրի խնդիրը։ Կլիմայի փոփոխության հետևանքով տարածաշրջանում ձմեռները սակավաձյուն են, տեղումները քիչ, և հետևաբար ջրի պաշարներ հավաքելը կենսական մարտահրավեր է։

Իրազեկում
Օգոստոսի 9-ին` ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անց է կացվելու «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։

Հունիսի 25-ին, ժամը 11:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան գյուղի 6–րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ճանապարհը փլուզվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ոսկեվան գյուղում՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել հողաշերտի սահք (մոտ 16 խմ, 8 մ երկարությամբ և մոտ 4 մ լայնությամբ)։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Ի հիշատակ հայրենակից անմահացած տղաների՝ Ոսկեվան գյուղում հիշատակի խաչքար է օծվել։
Խաչքարի օծումը կատարվել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։
Համայնքի հուշաղբյուրում խաչքարը տեղադրվել է ռուսաստանաբնակ ոսկեվանցի Արամ Բարսեղյանի ջանքերով։
Ռեպորտաժը՝ Տավուշ Մեդիայի թղթակից Վերա Սահակյանի։