Խաչարձանում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

shchak

Մայիսի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Էլեկտրաէներգիայի պլանային անջատում` Տավուշի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի Տավուշի մարզի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 10:00-10:30 և 14:00-14:30 Գոշ և Խաչարձան գյուղեր:
Ժամը 10:00-14:00 Գոշ գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:




Խաչարձան. գողտրիկ գյուղ Դիլիջանում

Տավուշը մենք ենք․ մեր գյուղերը, գյուղում ապրող և հողի ու բնության հետ խոսող, դժվարությունները հաղթահարող և ամեն բացվող օրվա հետ նորը արարող մարդիկ։

Շարունակելով ներկայացնել Տավուշի մարզի գյուղերը՝ կանգ ենք առնում Խաչարձանում։




Ընդունելության օր գյուղական բնակավայրերում

Դիլիջան համայնքի ղեկավարն այսօր և երեկ այցելել է գյուղական բնակավայրեր՝ բնակիչների բարձրաձայնած հարցերը լսելու և դրանց լուծումներ տալու համար:

Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հովք, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը բազմաթիվ բնակիչներ ներկայացրել են ինչպես անձնական, այնպես էլ համայնքային բազմաթիվ հարցեր:

Համայնքի ղեկավարը, ծանոթանալով բնակիչների խնդիրներին, առաջարկել է համապատասխան լուծումներ: Օրինակ 2023 թվականին ամբողջությամբ վերափոխվելու է Աղավնավանք բնակավայրի խմելու ջրագծի ցանցը, Խաչարձանում տուֆապատվելու են գյուղական երկրորդային և երրորդային նշանակության ճանապարհներ: Համայնքի միջոցներով Գոշ բնակավայրում գիշերային լուսավորության հին լապտերները փոխարինվելու են նոր ժամանակակից գերխնայող լապտերներով:

Աղավնավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ. Ներսիսյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին` Աղավնավանքի դպրոցի գազամատակարարման խնդիրը լուծելու համար:

Հանդիպումները գյուղական բնակավայրերի բնակիչների հետ շարունակական են լինելու: