Տան ամենավտանգավոր վայրը

Խոհանոց

Ընտանիքի գրեթե բոլոր անդամների ամենասիրելի վայրը խոհանոցն է։ Սակայն այն լի է ամենատարբեր պահարաններով, դարակներով, սարքերով, սուր, կտրող, ծակող առարկաներով, զանազան նյութերով, որոնք կարող են փոքրիկին զգալի վնաս պատճառել։ Երեխան կարող է նաեւ մատները թողնել պահարանների դռների կամ դարակների տակ։ Դրա համար կարելի է մագնիսով լրացուցիչ փականներ տեղադրել, բռնակները թելով կապել, որ երեխան չկարողանա դրանք բացել։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ սուր, կտրող, ծակող առարկաները (դանակ, պատառաքաղ, մկրատ, խցանահան եւ այլն) պետք է պահել երեխաներից հնարավորինս հեռու, բարձր տեղադրված եւ ամուր փակվող պահարանում։ Կահույքի սուր անկյունները պետք է խարտոցով կլորացնել կամ պատել փափուկ նյութերով (սպունգ, պարալոն), որպեսզի փոքրիկը գլուխը չխփի եւ չվնասվի։

Խոհանոցում ամենավտանգավոր առարկան գազօջախն է։ Աշխատեք ուտելիքը պատրաստել հիմնականում գազօջախի պատին մոտ գտնվող սալիկների վրա` կաթսաների ու թավաների բռնակները միշտ թեքելով դեպի պատը։

Խոհանոցում երեխաներին առավել հետաքրքրող առարկաներից մեկը սառնարանն է։ Այնտեղից փոքրիկի ձեռքը կարող են ընկնել ալկոհոլային խմիչքներ կամ դեղամիջոցներ, վատ դրված ապակե տարաները կարող են ընկնել եւ կոտրվել եւ, ի վերջո, նա կարող է պարզապես փակվել սառնարանի ներսում։ Դրանից խուսափելու համար սառնարանում պահվող բոլոր տարաները պետք է ամուր փակել եւ դնել վերեւի դարակներին, իսկ սառնարանի դուռը պետք է ամուր չփակվի։

Շատերը խոհանոցում հեռախոս ունեն։ Հեռախոսի լարերը կարող են փաթաթվել երեխայի ոտքերին, սարքը կարող է ընկնել փոքրիկի վրա եւ, վերջապես, նա ինքը կարող է լարը փաթաթել պարանոցին ու խեղդվել։ Եվ՛ հեռախոսը, եւ՛ դրա լարերն ամրացրեք այնպես, որ ոտքի տակ չընկնեն։ Թույլ մի տվեք, որ երեխան հեռախոսով խաղա։

Սեղանի շուրջը փոքրիկը կարող է իր վրա շրջել սպասքը, դանակը, տաք ճաշը կամ ըմպելիքները։ Բարձր աթոռակն ու սեղանի սուր անկյունները նույնպես վտանգավոր են։ Խուսափեք սփռոց օգտագործելուց, քանի որ փոքրիկը կարող է այն քաշել եւ սեղանի ողջ պարունակությունը թափել իր վրա կամ գետնին։

Հիշեք, որ երեխաները սիրում են ամեն ինչ տանել բերանը։ Ամենից հաճախ նրանց հասանելի են գետնին դրված կամ ընկած առարկաները։ Այդ պատճառով խոհանոցի հատակը պետք է միշտ մաքուր պահել։ Այն չպետք է սահող լինի, իսկ փոքր գորգերն ընդհանրապես նման հատակի վրա կարող են վերածվել սահնակի եւ երեխայի անկման պատճառ դառնալ։ Կոտրված ապակու մանր կտորները կարելի է հավաքել խոնավ սրբիչի օգնությամբ։

Մաքրող միջոցները, ալկոհոլային ըմպելիքները, կծու սոուսները, քացախը, համեմունքները, լուցկիներն ու հրահանն անհրաժեշտ է պահել երեխաներից հեռու։ Նույնը վերաբերում է նաեւ պոլիէթիլենային տոպրակներին, որոնք փոքրիկը կարող է հագցնել գլխին ու խեղդվել, եւ աղբարկղին, որի միջից երեխան կարող է որեւէ վտանգավոր բան վերցնել։

Խոհանոցային էլեկտրասարքերը՝ հարիչը, թեյնիկը, սրճեփը եւ այլն օգտագործելուց հետո անհրաժեշտ է անմիջապես հոսանքից անջատել եւ հավաքել, այլապես փոքրիկը կարող է դրանք մտցնել ջրով լի դույլի մեջ, լարից ձգելով գցել իր վրա կամ միացնելով վնասել իրեն։




Տավուշի համը․ Ջեմով թխվածք ու մի բաժակ թեյ

Բաղադրատոմս`

2ձու
100գ.շաքարավազ
350գ.մածուն
1թ.գդ. սոդա
500գ.ալյուր
Վանիլին
Ջեմ

Ձուն հարել շաքարավազի հետ այնքան մինչև սպիտակի,այնուհետև մածունին ավելացնել սոդան,մի լավ խառնել և ավելացնել ձվի ու շաքարավազի խառնուրդին,ավելացնել վանիլինն ու ալյուրը,խառնել գդալի օգնությամբ։

Պատրաստի խմորը աչքաչափով բաժանել 2 մասի,մի մասը քսել յուղաթղթի վրա և ուղարկել 180°С նախապես տաքացված ջեռոց,թխել 5 րոպե։

Կիսաթխված շերտի վրա քսել ջեմը` ըստ նախասիրության և վրան տարածել խմորի երկրորդ մասը։Կրկին ուղարկել ջեռոց և թխել 20-30 րոպե,մինչև անուշ կկարմրի։Մատուցելուց առաջ վրան ցանել շաքարի փոշի,կտրատել և համտեսել

Բարի ախորժակ




Տավուշյան բանջարով ճաշ կամ եղինջ

Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը ներկայացնում է բանջարի (եղինջի) պատրաստման տավուշյան գաղտնիքները։




Տավուշի համը․ Տնական Երշիկ




Տավուշի համը․ Սալտիսոն

Բաղադրատոմս`

Խոզի եփած գլխամիս(կարող եք փոխարինել սովորական խոզի մսով,ցանկալի է, որ յուղոտ կտորներ լինեն)
Սխտոր
Սև պղպեղ
Կարմիր չորացրած պղպեղ(ցանկալի է կծու)
Արգանակ
Աղ




Տավուշի համը․ Մոժոժ




Տավուշի համը․ Սալ

Բաղադրատոմս`

Խոզի սալ

սխտոր

սև և կարմիր պղպեղ

չաման

աղ




Տավուշի համը․ Խոզի հալած յուղ




Տավուշի համը․Ղափամա

Բաղադրատոմս`

Դդում 1հատ
Բրինձ
Կարագ(Յուղ)
Մեղր
Չրեր(տարբեր տեսակի`դեղձ,ծիրան,բալ,սալոր և այլն)
Չամիչ

Վերևի մասից կտրել,կափարիչի նման հեռացնել,դատարկել սերմերը։
Բրինձը նախապես խաշել։

Դդումի մեջը մեղրով և կարագով պատել,ավելացնել նախապես խաշված բրնձից մի շերտ,ապա ավելացնել նախապես կտրատված և յուղով տապակված չրերը,ցանկալի է տարբեր տեսակի չրեր,բրնձի ու չրերի տեղավորելուց հետո վրան լցնել մեղր և յուղ,գործողությունը շարունակել այնքան մինչև դդումը լցվի։

Փակել կափարիչը և դդումը մեղրով և յուղով պատել,ապա ուղարկել նախապես տաքացված ջեռոց,180°C,եփել այնքան որ թեթև կարմրի։
Բարի ախորժակ




Տավուշի համը․ Փախլավա՝ շերտավոր խմորով

Շերտավոր խմորով փախլավայի լավագույն բաղադրատոմսը՝ Գոհար Քոսակյանի խոհանոցից ձեր էկրանին։