Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ, սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով։
Ուշադրություն. սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։
Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի եղեք զգոն և ևս մեկ անգամ ընթերցեք ու վերհիշեք անվտանգության կանոնները՝ հրդեհի ժամանակ։
Աննախադեպ կարկուտ և հորդառատ անձրև Տավուշի մարզում (Թարմացված)
Այսօր աննախադեպ կարկուտ, հորդառատ անձրև է տեղացել Տավուշի մարզում:
Կարկտահարության և ուժգին քամու հետևանքով Տավուշի մարզի համայնքներում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ: Հատկապես տուժել է մարզկենտրոն Իջևան քաղաքը և համայնքի գյուղական բնակավայրերը:
Աննախադեպ քամու ուժգնացման, կարկտահարության ու տեղատարափ անձրևի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ․ այժմ անձրևը դադարել է։ Համայնքային իշխանությունները ու փրկարարները մաքրում և բացում են միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:
Պատճառված վնասի ու այլ մանրամասների մասին կներկայացնենք ավելի ուշ:
Հորդառատ անձրևների հետևանքով Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբ է մոլորվել։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել մոտակա հյուրատուն։
Իջևան քաղաքի Անկախության փողոցում ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ներսում քաղաքացիներ են արգելափակվել․ օգնության են հասնել փրկարարները։
Այս պահի դրությամբ Իջևանում ունենք էներգետիկ ցանցի մի քանի տեղամասային վթարներ, վնասված տանիքներ, կոտրված ծառեր ու ջրալցված նկուղային հարկեր, – Տավուշ Մեդիային տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ Փ/Ծ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Վ․ Փիրումյանը։
Եղանակային պայմանների կանխատեսումը Տավուշում ամսի 20-24-ի դրությամբ
Հանրապետության տարածքում հունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Տավուշում կնվազի 6-8 աստիճանով։