Եղանակը կշարունակի տաքանալ

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով` Տավուշի մարզում հասնելով +23 աստիճան ջերմաստիճանի:




Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Եղանակը Տավուշում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ հանրապետության մարզերում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 7-ին՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երեկ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր սպասվող տաք օրերի մասին, իսկ այսօր ավելացրեց՝ «Այսօրվա օդի մեջ գարնան շունչ կա»:




Դժվարանցանելի ճանապարհները Տավուշի մարզում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Տավուշի մարզում Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում բուք է:

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Մոտենում է նոր ցիկլոն, սպասվում է ձյուն. Եղանակը Տավուշում

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Տավուշի նախալեռներում, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Տավուշում, Լոռիում և Սյունիքում 14-16 աստիճանով:




Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում․ Եղանակը Տավուշում

Տավուշի մարզում հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հունվարի 16-ին հանրապետության առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա Տավուշում, Լոռիում և Սյունիքում՝ 12-16 աստիճանով, իսկ մնացած մարզերում՝ 6-10 աստիճանով։

ՆԳՆ Փրկարար Ծառայությունը հայտնում է, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։




Իջևանում, Նոյեմբերյանում ու Բերդում թույլ ձյուն է, Դիլիջանում մառախուղ․ ճանապարհները անցանելի են

Հունվարի 11-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով․ եղանակը Տավուշում

Հունվարի 10-ին, 11-14-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 10-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 10-ին, 12-14-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Տավուշում, Լոռիում և Սյունիքում կնվազի 10-12 աստիճանով։




Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. Եղանակը Տավուշում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր, – հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով:




Դիլիջանում ձյուն է տեղում

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:30-ից Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Dilijan 20.11.2023