Կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-8-ին հանրապետության առանձին շրջաններում, օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Ապրիլի 3-ին և 6-8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ ապրիլի 3-ի ցերեկը , 4-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։




Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

Եղանակի տեսություն

Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։

Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում:

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»




Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն և բուք

Եղանակի տեսություն

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ առատ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։




Հանրապետությունում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց: Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։




Դեկտեմբերի 27-ի կեսօրից սպասվում է ձյուն

Դեկտեմբերի 27-ի կեսօրից սպասվում է ձյուն

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենը։

Երևանում նույնպես սպասվում են տեղումներ. բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։




Սպասվում է թույլ ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք․ առաջիկա եղանակային կանխատեսումը

Եղանակի տեսություն

Մարզերում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Քամին արևմտյան 4-9մ/վ, դեկտեմբերի 17-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 15-20մ/վ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30մ/վ արագությամբ։

Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։

Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ին աստիճանաբար կբարձանա ևս 2-4 աստիճանով։




Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Այս մասին զգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։




Այսօր Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է թաց ձյուն

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:




Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա եղանակային կանխատեսումը

Օդի ջերմաստիճանը

Երևանում հուլիսի 27-ին երեկոյան ժամերին, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 27- ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով։




Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. եղանակը՝ առաջիկա օրերին

Եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում հունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ հորդառատ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 30-ին կեսօրից հետո, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն՝ հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով