Սպասվում են ձյան առատ տեղումներ

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Տավուշի նախալեռներում, Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, – հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:




Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Տավուշում

Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Երևան քաղաքում մարտի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին սպասվում է կարճատև անձրև։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։




Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. ավտոճանապարհները Տավուշում

Փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Մառախուղ է նաև Գորիսի ու Գավառի տարածաշրջաններում,- հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով, – տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:




Տավուշի մարզում թաց ձյուն կգա. եղանակը Տավուշում

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Տավուշում, Լոռիում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։




Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Տավուշում

Հանրապետության մարզերում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։




Եղանակը կշարունակի տաքանալ

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով` Տավուշի մարզում հասնելով +23 աստիճան ջերմաստիճանի:




Դժվարանցանելի ճանապարհները Տավուշի մարզում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Տավուշի մարզում Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում բուք է:

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Մոտենում է նոր ցիկլոն, սպասվում է ձյուն. Եղանակը Տավուշում

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Տավուշի նախալեռներում, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Տավուշում, Լոռիում և Սյունիքում 14-16 աստիճանով:




Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով․ եղանակը Տավուշում

Հունվարի 10-ին, 11-14-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 10-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 10-ին, 12-14-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Տավուշում, Լոռիում և Սյունիքում կնվազի 10-12 աստիճանով։




Սպասվող եղանակը Տավուշի մարզում

Հունիսի 6-ի ցերեկը, 7-ից մինչև 11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Տավուշի մարզում օդի ջերմաստիճանը հունիսի 7-ից ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը կնվազի նաև Սյունիքի, Լոռու մարզերում և Արցախում:

Հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը